USD
EUR
RUB

«Հայկական ջազը մեծ պոտենցիալ ունի». Ջազ նվագախմբի անակնկալ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Ջազի միջազգային օրվա առթիվ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, անակնկալ տեսանյութ է պատրաստել: Պահպանելով համավարակի կանոնները՝ երաժիշտները տեսանյութում կատարում են Արմեն Հյուսնունցի նոր ստեղծագործությունը:

Անդրադառնալով Ջազի միջազգային օրվան՝ Արմեն Հյուսնունցը կարևոր է համարում ջազի հանրահռչակման գործում նման տոների առկայությունը: Փաստում է՝ նվագախումբը տարբեր տարիներին մշտապես մասնակցություն է ունեցել տոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, և այս անգամ էլ, հաշվի առնելով ստեղծված արտակարգ իրավիճակը, որոշել են այս կերպ իրենց շնորհավորանքը հղել ջազի սիրահարներին:

«Հայկական ջազը մեծ պոտենցիալ ունի: Կարծում եմ՝ պետք է փորձենք այն ամբողջությամբ վեր հանել ու ներկայացնել աշխարհին: Մենք ունենք շատ վառ կատարողներ, երիտասարդ տաղանդավոր սերունդ, ովքեր պարբերաբար հանդես են գալիս թե՛ Հայաստանում, թե՛ երկրի սահմաններից դուրս: Ջազի զարգացման ու կայացման գործում շատ եմ կարևորում նաև Հայաստանում ամենամյա ջազ փառատոնի անցկացումը, որն իսկական երաժշտական տոն է»,-ասում է Արմեն Հյուսնունցը:

Ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ երաժշտախումբը մշտապես ջազ երաժշտությունը լավագույն կերպով ներկայացրել ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումից հետո ներկայացնելու է միջազգային բեմերում՝ ամենահեղինակավոր փառատոնների շրջանակում:

Հյուսնունցը փաստում է՝ առաջիկայում բազում հետաքրքիր ծրագրեր են իրականացնելու հանդիսատեսի համար, և ջազ երաժշտությունն է՛լ ավելի մոտեցնելու են ունկնդրին:

Նշենք, որ 2011թ. վերջերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունել է բանաձև, համաձայն որի, 2012 թվականից ապրիլի 30-ը նշվելու է որպես Ջազի միջազգային օր: Ջազն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ և առ այսօր շարունակում է մնալ երաժշտական արվեստի բացառիկ ձև, որը միավորում է ազգերին, վերացնում սահմանները մարդկանց և պետությունների միջև:

Հայաստանի պետական ջազ նվագախումբ

Լրահոս
Ֆիլհարմոնիկ նվագախումբն առցանց կկատարի Պուլենկի Սեքստետը Միսաք Մեծարենց. Աստուածամա՜ր Պարույր Սևակ. Հավատում եմ Կոնսերվատորիայի գործընթացների եւ մի շատ գրավիչ օրինախախտման մասին Նանե. Ընտրություն Կյանքից հեռացել է Ժիրայր Ալթունյանը ԱՄՆ Արևմտեան թեմի առաջնորդ Տ․ Հովնան Արք․ Տերտերյանի հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի մասին Բենքսիի հերթական աշխատանքը՝ Լոնդոնի մետրոյում Զերծ պահեք ձեզ դատելու մեղքից Հաս Չախալյան. Մահվան կոլաժ Պարույր Սևակ․ Իրերի դատն ու դատաստանը «Մերձավորի մահը». մաս 3-րդ Մայր Աթոռի հրատարակչությունը հերթական անգամ վերահրատարակել է Սբ․ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» աղոթագիրքը Գարսիա Լորկայի հանրահայտ ողբերգությունը կներկայացվի առցանց հարթակում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անդրադարձը Սբ. Սոֆիայի տաճար-թանգարանը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման առիթով Նոտր Դամը կվերականգնվի այն տեսքով, ինչպես մինչև հրդեհն էր «Բյուրեղապակյա դղյակ» բալետային ներկայացումը կցուցադրվի վիրտուալ տիրույթում Թուրքիայի արտգործնախարարությունը մերժել է ԵՄ քննադատությունը Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոխելու վերաբերյալ Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը բարկացողների մասին Ուիլյամ Սարոյան․ Նռնենիները Աղավնի Գրիգորյան. Ճամփորդը Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերը զարդարեցին Ազնավուրի հրապարակը Կենսաբաններն առաջարկում են «կյանքի» համաշխարհային ատլաս ստեղծել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակներ` տասը տաղանդավոր երեխաների Հայ եկեղեցու Եվրոպայի թեմերի առաջնորդները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները Հնագետները Մարտակերտում պեղել են սալարկղային դամբարանը Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը կոչով դիմել է Էրդողանին Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման
website by Sargssyan