USD
EUR
RUB

Վեհանոյշ Թեքեան. Մօրս հոգին

 

Կապոյտ ամպերու թափանցիկ բացատէն
Մանիշակագոյն ծաղիկներու հետ
Կու գայ մայրս խաղաղութեան ցոլքերով:

Ճիւղին վրայ նստած է առաւօտը
Ծղրիթը իր զլարկուն ձայնը կը դադրեցնէ

Բոլոր ձայներուն կʼըսեմ որ դուրսը սպասեն:

Տան խոշոր բանալին չկայ ձեռքերուն մէջ,
Խոհանոցէն կանցնի առանց դեղատուփը բանալու,
Կը խուսափի ննջարանէն, նստասենեակն էինք
Երբ փոքրիկ հայելիէն մեր հին դղեակը յայտնուեցաւ:
Յուշերու օղակը
կը խեղդէ կոկորդս.
Չզղջացի՞ր, կʼըսեմ,
Փորձեցի ապրիլ ձեզի համար, շա՜տ տկարացաւ սիրտս
կը մրմնջէ առանց ինծի նայելու.
Բայց ես հիմա Հօրս քովն եմ, ձեզի հո՛ն կը սպասեմ,
կʼըսէ մեղմօրէն աչքերուս նայելով:
Ուրախութեան լուսեղէն գաւաթէն
Ներկան կը խմեմ ումպ առ ումպ.
Ինքը դարձեալ` կապոյտ միրաժ կը դառնայ
անժամանակութեան մէջ:

Ինչո՞ւ մայրս պիտի նորէն արթննայ
Աշխարհը խելակորոյս անկումներու մէջ է,
Աստղեր չկան աւետիսի զանգակներ բերելու,
Տառապեալները շատ են, աղօթողները` քիչ.
Կը վախնամ որ մօրս հոգին ճշմարտապէս հանգիստ չէ:

Ի՜նչ երազներով ձեզի մեծցուցի, կʼըսէ.
Կանգնած է ամպերուն վրայ, կը բարձրացնէ ձեռքը
ուր կայ մեր տան բանալին,
Մայրս խաչի նման տարածած է բոլոր թեւերը
Որ փարատէ գիշերուան հրերախ ծուխը

Եւ իր զաւակները նստեցնէ Աստուծոյ եւ իր միջեւ:

Աղբյուր՝ Grakantert.am

Լրահոս
Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020
website by Sargssyan