Հենրիկ Էդոյան. Հանդիպում Ռուբեն Սևկի հետ

Հենրիկ Էդոյան. Հանդիպում Ռուբեն Սևկի հետ

1

Ես անցնում էի քաղաքի կիսամութ փողոցով` փա-

թաթված թիկնոցի մեջ, հատուկենտ աստղերի լույսի

տակ կասկածամիտ, հիշելով մտքիս մեջ նրանց

անունները, որոնց սահմանից ես արդեն անցել էի և

ես քեզ տեսա` Ռուբեն Սևակ, օձիքդ բարձրացրած, և

դեմքիդ վրա ժպիտը` ինչպես անավարտ մի կեսօր

դամբարանի վրա մեռած ժամանակի:

Քեզ տեսա քաղաքի կիսամութ փողոցում` դեմքիդ

վրա ապտակը երկնային մի ձեռքի, որ լույս էր տա-

լիս փողոցի խավարի մեջ, և աչքերիդ մեջ վճիռը սե-

փական քո ճակատագրի, սառը` ինչպես մարմար և

կարծր` ինչպես մերկ դաշույնի շեղբ:

Հատուկենտ աստղերի լույսի տակ կասկածամիտ ես

անցնում էի իմ տագնապի և հույսի միջով, և քեզ տե-

սա խիզախության և ուժի միջև` հագած վերնաշա-

պիկ` մաքուր, ինչպես ձյուն, սև հագած ժանտատե-

սիլ դեմքերի միջև, որոնք քեզ տանում էին մահվան և

հարության քո ճանապարհով:

Դու նայում էիր, տեսնում ինձ այստեղ, այս քաղաքի

կիսամութ մենակության մեջ, քո երազի կիսաբաց

դռներից այն կողմ, ուր բողբոջում էր սիրո ծաղիկը

քրիստոնյա տաճարների սրբության առջև, քո կնոջ

շիկահեր գեղեցկության մեջ, քո գրած և չգրած

տողերի վրա, հոշոտված մարմնի մեջ երիտասարդի,

որը մահն ընտրեց` որպեսզի չմեռնի, որ կյանքը

տվեց` որպեսզի ժառանգի հավիտյանները, և ձեռքը

բարձրացրեց սրբապիղծ աչքերի դեմ` Պատմության

դժոխքում նորից արթնացած:

Ես հիմա տեսա քեզ, որպեսզի ինձ հայտնես գաղտ-

նիքը ուժի, հղկես ճանապարհն իմ, ինչպես երգի

տող, և այս քաղաքի մթնած փողոցում բացես վերջ-

նական խորհուրդը մարդու և ցույց տաս անդունդը,

որի մեջ գլորվում է անիվը մեր երկրի և ժամանակի:

2

Երեկոյան երկնքի արտասվող քողի տակ, լապտեր-

ների կիսակույր աչքերի առաջ, անտարբեր կանանց

դժգոհ քայլերի մեջ ես տեսնում էի բացվածքը սրտի

և ժամանակի, ուր հոսում են մեր կյանքի համաստե-

ղությունները,

ես տեսնում էի քեզ երեկոյան ամայության մեջ, լուռ

քաղաքի ինքնամփոփ շնչառության առաջ` որպես

փրկագին` տրված դժոխքի մոլեռանդ դահիճներին,

որպես քար տաճարի, երբ փլվում են սյուները, խոր-

տակվում շենքերը, աշտարակների մետաղյա

կմախքները,

տեսնում էի քեզ, վերջին խաչակիր, մերկ ձեռքերով

կանգնած Արևելքի դեմ, գրելով դասագիրքը ուժի և

խիզախության,

իբրև Գողգոթայից իջնող Քրիստոս, ինքն իրեն զոհա-

բերող

իր ժողովրդի անանցյալ շեմի վրա,

ուր բոլոր դարերը սեղմվում են իրար մի հավերժա-

կան ակնթարթի մեջ,

անձրևի հեկեկանքի, բարձրագույն ոլորտների թա-

փանցիկ ողբերգության,

դատարկվող մայթերի, անվստահ փակվող պատու-

հանների, պետական գործիչների աննահանջ կամքի

մեջ` փորագրված մի փայտե դիմակի վրա, վերջին

շարժումի մեջ ինքնասպանի, սաղմոսի տողերի մեջ-

«առաջնորդիր ինձ դեպի ծառը, որ բարձր է

ինձանից»-

անտես ճյուղերով փռված քաղաքի գոյության վրա,

ուր վերջին հայերը իրենց մոմն են վառում` լույս տա-

լով դեմքերին բոլոր մեռածների և ապրողների:

3

Ատլետիկ ու ճարպիկ դերասանների էրոտիկ շոգի

մեջ, որ էկրաններից սարսափ են տարածում, հանգ-

չում է շնչահեղձ հարյուրամյակը, հազարամյակը և

հուշը մարդու` դրախտի վերջին աքսորականի: Վար-

ձու խիզախության ուսուցիչները հաճույքի աղբանո-

ցում նստում են ընթրիքի` ոչ խորհրդավոր: Փողոցը

շարժում չունի, շենքերը չունեն գաղտնիք, օ՜, սիրա-

հարնե՛ր, գտեք իմաստը ձեր չարչարանքի:

Օրերի կամարի տակ ես փնտրում եմ անցյալի ար-

ձագանքները և լսում ձեր ձայնը` երկու կյանքերի հե-

ռավորությունից:

Ձեր զոհված մարմիններից լույս է տարածվում այս

կիսակառույց քաղաքի վրա, որի բազուկներին

տպված են ձեր բախտի գաղտնագրերը:

Եվ ձեր բառերը, և ձեր լռությունը իջնում են խորա-

նից հավիտենության և պաշտպանում մեզ մահվան և

մոռացման հորձանքի առաջ,

քանի որ Աստված մեռնում է կյանքի մեջ և հարութ-

յուն առնում բանաստեղծների գրած տողերում:

Եվ մի ակնթարթ ես շոշափում եմ ձեր գոյությունը

նյութական աշխարհի անհարթ օդի մեջ և տուն վե-

րադառնում հոգնած, միայնակ:

Թաց փողոցների կիսակույր լապտերները դեռ մոր-

մոքում են գիշերվա անեզր սրբապատկերների լուռ

աչքերի դեմ:

Աղբյուր՝ Grakantert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում