USD
EUR
RUB

Սաղմոս ՃԻԹ

 

Աստիճանների օրհներգություններ

Գերության մեջ գտնվողի աղոթք է սուրբ սրտով և կատարյալ հավատքով:

1. Ի խորոց կարդացի առ քեզ, Տէ՛ր, լո՛ւր ձայնի իմում:

Խորություններից քեզ կանչեցի, Տե՛ր: Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը:

Այսինքն՝ ոչ թե լեզվով ու շուրթերով, այլ՝ հաստատուն խորհուրդներով, լի հույսով և սրտաբուխ հոժարությամբ, և ոչ թե այնպես, որ ասում է. «Դու նրանց շուրթերի մոտ ես, սակայն հեռու ես նրանց շուրթերից» (Երեմ. 12:2), և ինքն էլ է վկայում. «Այս ժողովուրդը մոտ է ինձ իր բերանով… բայց սրտով հեռացել ու մեկուսացել է ինձնից, զուր է ինձ պաշտում» (Ես. 29:13): Այդ պատճառով էլ կրկնելով Տիրոջը՝ վստահությամբ ասում է. Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը. (այսինքն՝ ինքը խորքերում է և կարծես չի երևում, այլ միայն ձայն է լսվում), քոնն է խոսքը և բոլոր բարի խնամատարությունները:

2. Եղիցին ականջք քո ի լսել զձայն աղօթից իմոց:

Թող քո ականջները լսեն ձայնն իմ աղոթքի:

Աստված անմարմին է, և զգայարանները նրան չեն կարող բաժանել, այլ զորությամբ է լսում ու տեսնում, իսկ աչք ու ականջ ենք ասում՝ ըստ մեր օրինակի, և այսպես է լինում խոնարհեցնելով, ինչպես այլ տեղերում է աղաչում, քանզի նրա ականջները լցված են լուսեղեն մաքուր բնությունների քաղցր ձայներով, և աղերսում ենք խոնարհվել՝ ըստ մեր տկարության, և կամ իմաստունն ասում է, որ երկիրը խորն է, երկինքը՝ բարձր, ամբողջ երկիրն, ասում է, կանչում է ինձ որպես բոլորի փոխարեն մեկ բերանով, և դո՛ւ լսիր քո միջնորդ ականջների՝ հրեշտակների բարեխոսությամբ, որովհետև ականջները բերանից բարձր են, այսինքն՝ հրեշտակներն [առավել բարձր են], քան մարդիկ:

3. Թէ զանօրէնութիւնս քննես, Տէ՛ր, Տէր, իսկ ո՞ կարէ կալ առաջի քո,

4. զի ի քէն է քաւութիւն:

Եթե անօրինություններս քննես, Տե՛ր, ո՛վ կարող է կանգնել քո առջև, Տե՛ր, քանզի քեզնից է քավությունը:

Ինչպես որ ասացիր. «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել իմ և ձեր միջև» (հմմտ. Ես. 59:2), և եթե դատաստանում դրանց նայես, ո՞վ կարող է գալ և կանգնել քո առջև և հաշիվ տալ, հատկապես՝ արժանի լինել բարու, և արդար երևալ, քանզի քեզնից է քավությունը, ինչպես որ մաքսավորն էր աղաչում. «Աստված, ների՛ր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ. 18:13): Մեղքի պատճառով մեր պարզ բնությունը բազմատեսակ եղավ, դու մի՛ դարձրու քո մաքուր ու հստակ պատկերը բազմատեսակ, քանզի միայն դու ես կարող:

5. Վասն անուան քո համբերի, Տէ՛ր,

Համբեր անձն իմ բանի քում. յուսացաւ անձն իմ ի Տէր:

Քո անվան համար համբերեցի, Տե՛ր, հոգիս սպասեց քո խոսքին:

Քո անունը ողորմած է, գթած, համբերող, ինչպես որ ասվեց, երբ Մովսեսին լեռ բարձրացվեց (տե՛ս Ելք 34:6), և խոսելով [գերության մեջ գտնվողի բերանով, ասում է]՝ ահա յոթանասուն տարի գերության մեջ եղա քո անվան համար, և ահա քո խոստմանն եմ սպասում, և յոթանասուն տարին այլ բան չէր, քան գերության մեջ գտնվողի բազում վշտերի մեջ համբերությունը, և միայն դա ունեմ քո առջև բերելու, նաև՝ անտեսանելի հույսը, որը հավատքի ակնկալությունն է և առաջին նվերը, որ Ենովքը մատուցեց, ինչպես որ ասում է, թե՝ հույսս Տիրոջ վրա դրեցի (հմմտ. Ծննդ. 4:26), և ով հույսը [Տիրոջ վրա է դնում], հավիտյան չի ամաչի:

6. Ի պահէ առաւօտու մինչև յերեկոյս, ի պահէ առաւօտու՝ յուսացաւ Իսրայէլ ի Տէր:

Առավոտյան պահից մինչև երեկո, առավոտյան պահից Իսրայելը հույսը դրեց Տիրոջ վրա:

Եգիպտոսից ելնելու պահից մինչև երեկո՝ մինչև մեր Բաբելոն իջնելը, և առավոտյան պահից՝ մեր Բաբելոնից ելնելը, Իսրայելը հույսը դրեց Տիրոջ վրա, քանի որ փրկեց Եգիպտոսից, կհանի նաև Բաբելոնից, և այլևս մինչև երեկո չենք մնա, այլ՝ հուսով կսպասենք երկրորդ առավոտին: Այսուհետև մինչև հավիտյան, որ մահվանից հետո՝ երրորդ [հավիտենական] առավոտն է, երբ Տերը պատրաստ կգտնի [մեզ]:

7. Ի Տեառնէ է ողորմութիւն բազում, ի նմանէ է փրկութիւն.

8. և նա փրկեաց զԻսրայէլ յամենայն նեղութեանց նորա:

Տիրոջից է ողորմությունը, ու նրանից են բոլոր փրկությունները: Եվ նա պիտի փրկի Իսրայելն իր բոլոր նեղություններից:

Աշխարհը ողորմությամբ ստեղծվեց, ու ջրհեղեղից հետո վերստին նորոգվեց, և Իսրայելն էլ երեք անգամ ողորմությամբ փրկվեց, և սրանք են գրավոր ավանդված անպատում և անճառ ողորմությունները, որոնք շատ է կոչում. Միածին Որդուն մահվան հանձնելը մեր անառակ դարձած բնության համար, ըստ առաքյալի. «Ուր որ մեղքը շատացավ, շնորհն առավել ևս շատացավ» (Հռոմ 5:20), և բացվեցին Աստծու գթության անդունդները, որ չի կարող չափվել կամ կշռվել կամ թվարկվել ոչ մտքով կամ խորհուրդներով և ոչ էլ խոսքով: Ուստի և մեր փրկությունը Հիսուսով նրա ծոցից ու բնությունից է՝ միավորելով իր բնությանը, որ փրկեց նոր Իսրայելին բոլոր նեղություններից և հավիտենական մահվանից, դևերից ու ապականությունից, դժոխքից և գեհենի հրից, հոգոց հանելուց, ցավերից ու տրտմություններից:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Ո՞րն է իմ հաղթանակը Աստվածատեսության մասին Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը «Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10
website by Sargssyan