USD
EUR
RUB

Ամենազոր խաչը՝ հավատի աղբյուր

 

Մեր եկեղեցին ունի խաչին նվիրված չոր տոն՝ Գյուտ Խաչի, Խաչվերաց, Երևման Ս. Խաչ, Վարագա Ս. Խաչ: Երևման Սուրբ Խաչի տոնը հաստատվել է գեղեցիկ ավանդությամբ, և բոլոր քրիստոնեական Եկեղեցիները տոնում են այն:

351 թվականին, երբ Կյուրեղ Հայրապետը Երուսաղեմի պատրիարքն էր, քրիստոնեական աշխարհում ընդվզում էր արիոսականությունը: Այս աղանդը շատ խորը արմատներ ուներ, բայց Կյուրեղ Երուսաղեմացու օրոք հրաշք է տեղի ունենում: 351 թվականի մայիսի 7-ին Երուսաղեմի երկնակամարում երևում է լուսեղեն խաչը: Շուրջ երեք ժամ այնպես հզոր էր երկնակամարում խաչի երևումը, որ արեգակն անգամ խամրել էր: Այն չէր կարելի համարել տեսիլք, դա իսկապես աստվածային հրաշք էր, որով ևս մեկ անգամ հաստատվեց, որ ճշմարիտ Աստված է մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Գողգոթայի բարձրունքում խաչված և Ձիթենյաց լեռից համբարձված:

Մեր եկեղեցական հայրերը, խաչի երևման այս փաստը բացատրելով, խոսում են հետևյալի մասին. քրիստոնյայի կյանքում ոչինչ պատահական չի լինում, և խաչի երևումն էլ պատահականություն չէր։ Ավելին՝ դա անհրաժեշտություն էր, որպեսզի մեկ անգամ ևս աստվածային հրաշքի փառքը տեսնի յուրաքանչյուր մարդ: Երկնակամարում խաչը ձգվում էր Գողգոթայից մինչև Ձիթենյաց լեռը, և այդ երևույթը հնարավորություն ունեցան տեսնելու հեթանոսներ և հրեաներ, հավատացողներ և անհավատներ: Դրանով մեկ անգամ ևս նրանց գիտակցության մեջ հստակ ամրագրվեց այն փաստը, որ քրիստոնեությունը մեռած գաղափարախոսություն չէ, և երկրպագելով խաչը՝ մենք երկրպագում ենք Խաչյալին:

Հակառակ թյուր կարծիքին և ընկալումներին՝ խաչը չի կարելի համարել մահվան գործիք, քանի որ Քրիստոսով մահվան այդ գործիքը դարձավ փրկության կենաց ծառ:

Ամենապանծալի Ս. Խաչը վեմ է հավատքի՝ Սուրբ Եկեղեցու հիմքում, պարիսպ է ամրութան, կուռքերի պաշտանմունքը վերացնողն է:

Խաչը հրեաների համար կործանում եղավ և հեթանոսների համար՝ հիմարություն, իսկ իրեն երկրպագողների համար՝ պարծանք: Խաչը նահապետների ցանկությունն է, մարգարեների կանխասացությունը, առաքյալների քարոզչությունը և հայրապետերի դավանանքը: Խաչը մարտիրոսների պսակն է և նահատակների հաղթանակը, խաչը կենաց ծառն է և անմահության պտուղը: Խաչն անմեղների խրատն է և մեղավորների քավիչը, խաչը մոլորվածների ճանապարհն է և խավարածների ճառագայթը: Ահա՛, այսպիսի բնութագրումներ է տրվում եկեղեցու հայրերի կողմից մեզ համար փրկության զենք հադիսացող խաչին:

Փորձենք միշտ խաչի առջև երկրպագել և նրա զորությունը հայցել՝ մեծ հավատով ու վստահությամբ:

Աղբյուր՝ Pahana.am

Լրահոս
Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները
website by Sargssyan