USD
EUR
RUB

Վեհանոյշ Թեքեան. Պսակ եռահիւս

 

Արեւը` անանկիւն ամրաբերդ,
Բնութեան հետ բերկրանքի բոյրեր,
Գուսան գետը գլգլալէն
Դաշտի դալարը կը դարպասեր:

Երկնաձիգ երազի երամներ,
Զուարթունք` զարթնող զմայլանք,
Է՜ր երբեմն, էութիւն բարեբեր
Ըղձանքի ընծայման ըմպանակ:

Թոթով թուղթերուն թաթախուած
Ժամերը ժրաջան ու ժլատ.
Իրա՞ւ է իրիկունը չիջած
Լիարծաթ լուսինը լրացաւ:

Խնկալի խորանի խորհուրդին,
Ծնծղագին Ծնունդին` ծնրադիր,
Կամարնե՜ր կը կապուին ու կուռքեր
Հեռացած, հրկիզուած հոգիներ:

Ձեռակերտ կանթեղ` ձմեռուայ անձէթ,
Ղենջակին մօր` մատաղ գառնուկի մղձուկ.
Ճանաչման ճրա՛գն է ճանապարհը նեղ,
Մատեանը` մասունք, ու մատուռը` դուռ:

Յիսո՜ւս, յարութեան յենարան,
Նկանակ ու նուռ ու նկարչածին,
Շա՞տ էր շատրուանը որ յուշեց
Ոչինչը, ոչինչէն, ոչինչին:

Չարչարանք: Չքացած չարխափան:
Պրկուած պարաններու պոռթկում,
Ջրամոյն ջրանոյշներու ջերմանաւ,
Ռեհանին հեռացնոր` բուրվառում:

Սա՛ռն է սարը, սառն չէ սիրտը,
Վեհանոյշ է վիշտն ու վէրքը,
Տաք է տունը, եւ տունկն է տաք, անտա՛ռ կենաց,
Րոպեն սակայն գոռգոռաց եւ Երկիրը երերաց:

Ցորեններու ցոլցլուն դէմքեր, հացի ամպեր մթնաճեմ,
Ուրուակա՞ն է աւերակի սեւերուն:
Փողոցներէն օտարափառ եւ հայրենի ափերէն
Քա՜ղցր է մեր սէրն այս քնքշագին գիրերուն:

Օրհնեալները օղակ-օղակ հո՛ղ կʼօծեն,
Ֆոսֆորի ֆոնը չ՛այրիր արեւէն:

Լրահոս
Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Ո՞րն է իմ հաղթանակը Աստվածատեսության մասին Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը «Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10
website by Sargssyan