Էդուարդ Հարենց. Ինչը` ինչպես, ինչպեսն` ինչու

Էդուարդ Հարենց. Ինչը` ինչպես, ինչպեսն` ինչու

Ինչը` ինչպես, ինչպեսն` ինչու,
Առեղծվածն է լույսը ծամում,
Կարոտն` անծիր, ծիրը` թռչուն.
Ժպիտներ է թևին տանում:

Ու երկինքն են կորզած տանում.
Ինչպեսը` ինչ, ինչուն` ինչպես,
Անսեր մութի մոխրամանում
Կույր բվերն են խաղում կրկես:

Խաղարկվում են անգին մահվան
Դեղատոմսեր, այն էլ` զեղչով:
Էլ չեն սպասի ձրի վաղվան.
– Ինչուն` ինչպե՞ս, և ինչն` ինչո՞ւ:

Շուտով նաև զե’ղչն է զեղչվում.
Մահվան դերերն են վերջանում:
Եվ սակայն` ինչ, ինչպես, ինչու.-
Դեռ գաղտնիքն է լույսը ծամում…

Հետևեք մեզ նաև Telegram-ում