Սիլվա Կապուտիկյան. Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ

Սիլվա Կապուտիկյան. Ոչ մեր սիրելն էր նման սիրելու, Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ

Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի երգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ։
Լսափողերի մետաղյա խորքում
Խոնավ ձայներով սիրտ էր թրթռում.
Չորացրած ծաղիկ չմնա՜ց գրքում,
Նամակ չմնա՜ց դեղնած թղթերում։
Պողոտաների խռիվ մայթերին
Երկու զույգ ոտքեր քայլեցին տրտում,
Անցան, գնացին՝ չմտած մի տուն,
Ասֆալտի վրա հետքեր չթողին…
Ոչ մեր սիրելն էր նման սիրելու,
Ոչ բաժանումը՝ բաժանում եղավ.
Հազիվ լսելի մի ե՜րգ կար հեռու,
Աղմուկների մեջ ծնվեց ու մեռավ…

Հետևեք մեզ նաև Telegram-ում