USD
EUR
RUB

Երանի՜ խաղաղարարներին

 

Մատթեոս 5: 9

Խաղաղարարներն Աստծո որդիներ պիտի կոչվեն` սա Աստծո կամքն է, ողջ քրիստոնյա աշխարհի անմնացորդ ցանկությունն ու իղձը: Ի՞նչ կա ավելի փափագելի, սփոփարար, քան խաղաղությունը, որի բացակայությունն ավեր է, խռովություն և մեղապարտություն:

Աստված ստեղծեց մարդուն և օժտեց խաղաղ կյանքի: Բայց վերջինիս անհնազանդությամբ ամեն բան փոխվեց, եդեմական կյանքը վերածվեց թափառումների անվերջ շղթայի, մարդ արարածը զրկվեց երկնային խոստումներից և օրհնություններից: Ժամանակ անց Աստված կրկին կամեցավ խաղաղեցնել մարդու հոգին և աշխարհ ուղարկեց Իր Որդուն: Խաղաղահիմն ու խաղաղասեր Աստված Իր Միածին Որդուն ուղարկեց, որ աշխարհը Նրանով նոր կերպարանք ունենա:

Երկրի վրա երբևէ հնչած մեծագույն ավետիսը հրեշտակների ավետիսն է. «Փա՜ռք Աստծուն` բարձունքներում, եւ երկրի վրայ խաղաղութի՜ւն եւ հաճութի՜ւն` մարդկանց մէջ» (Ղուկաս Բ 14): Ինչպիսի՜ մխիթարություն տագնապած հոգիների համար, ովքեր կորցրել են խաղաղությունը: Հիսուս եկավ ոչ միայն որպես Փրկիչ, այլ Խաղաղության Իշխան` խաղաղեցնելով հոգիները, մտքերը, սրտերն ու կյանքերը: «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն» (Հովհաննես ԺԴ 27):

Հիսուս եղավ մեր խաղաղությունը. «… որովհետեւ նա է մեր խաղաղութիւնը, նա, որ երկուսը մէկ դարձրեց. (նկատի ունի հրեայի և հեթանոսի հակամարտությունը- Մ. Կ.) քանդեց իր մարմնի մէջ միջնորմը` թշնամութիւնը… Եւ եկաւ խաղաղութիւն աւետարանեց ձեզ` հեռու եղողներիդ, եւ խաղաղութիւն` մօտ եղողներիդ» (Եփես. 2 14,17):

Իրական խաղաղությունը բոլոր ժամանակներում մարդկանց սրտի ամենախոր և անկեղծ փափագն է եղել: Խաղաղությունն է, որ մարդու ստեղծագործ միտքը բարձրացնում է վեր, հոգին ազնվացնում, երջանկացնում: Խաղաղությունը սխալ հասկանալու դեպքում մարդկային հազարավոր կյանքեր վերածվում են քաոսի: Որքան ոճիրներ են գործվել և գործվում խաղաղության անունով: Մարդիկ, տառապելով տիրակալական, շահախնդրության, փառասիրության մոլուցքներով, քանդում են աշխարհի խաղաղությունը:

Արտաքին խաղաղությունը չի կարող իրագործվել աշխարհի մեջ, եթե չլինի ներքին խաղաղությունը, որն իրականացվում է սրտի գոհունակությամբ, մտքի ու խղճի հանգստությամբ: Խաղաղությունը հոգեկան այն վիճակն է, երբ մարդ անարատ հոգով մի կողմից կապված է Աստծո հետ, մյուս կողմից` իր նմանին, և ապրում է Աստծո կամքի համեմատ: Առանց խաղաղություն ունենալու հնարավոր չէ խաղաղարար լինել: Խաղաղարարն Աստծո որդի պիտի կոչվի, իր մեջ, իր մեջ եղած Աստծո աղավաղված պատկերը պիտի վերագտնի: Բավական չէ խաղաղասեր լինել, հարկավոր է նաև խաղաղարար լինել: Եղբայրատյացությունը, բամբասանքը, նախանձը, անհանդուրժողականությունը, չարությունը խաղաղության պակասի արդյունք են:

«Երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն» երանին մեր կոչումն է և առաքելությունը: Քրիստոս քարոզած խաղաղությունը հոգիները շաղկապող կամուրջ է. «Եւ ձեր սրտերում թող հաստատուի Քրիստոսի խաղաղությունը, որին եւ կոչուեցիք մէկ մարմնով. եւ գոհութի՛ւն մատուցեցէք» (Կողոս. Գ 15):

Թող մեր սիրտն ու հոգին լինեն խաղաղության շտեմարան, որտեղ պիտի բնակվի Քրիստոս, որպեսզի իրարով զորացած` լինենք խաղաղարարներ, խաղաղություն հաստատողներ և խաղաղությամբ Աստված փառաբանողներ:

Պատրաստեց` Մարիամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ

Աղբյուր՝ Qahana.am

Լրահոս
Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020
website by Sargssyan