USD
EUR
RUB

Երեք տիեզերաժողովներ, խաչվառ

 

Երեք տիեզերաժողովներ

Ըստ եկեղեցական տոնացույցի` եկեղեցում տոնվում է Նիկիայի, Կոստանդնուպոլսի և Եփեսոսի երեք տիեզերաժողովներին մասնակցած Հայրապետների հիշատակը: Նիկիայի տիեզերաժողովին մասնակցում էին 318 Հայրապետներ, Կոստանդնուպոլսի տիեզերաժողովին` 150 Հայրապետներ, իսկ Եփեսոսի տիեզերաժողովին` 200 Հայրապետներ:

Նիկիայի տիեզերաժողովում դատապարտվեց Արիոսի ուսմունքը, ըստ որի, Քրիստոս արարած է: Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում դատապարտվեց Մակեդոնի մոլորությունը, որ մերժում էր Սուրբ Հոգու աստվածությունը, իսկ Եփեսոսի տիեզերաժողովում Նեստորի ուսմունքը, ըստ որի Քրիստոս ծնվեց որպես հասարակ մարդ և հետո աստվածությունը բնակվեց Նրա անձի մեջ, որով և Նեստորը Աստվածածնին անվանում էր պարզապես Քրիստոսածին:

Նիկիայի տիեզերաժողովում (325 թ.) հաստատվեց Քրիստոսի Աստվածությունը, Կոստանդնուպոլսի տիեզերաժողովում (381 թ.)` Սուրբ Հոգու Աստվածությունը: Իսկ Եփեսոսի ժողովը (431 թ.) դատապարտեց Նեստորի ուսմունքը` հաստատելով, որ Քրիստոս Աստված մարդկայնորեն ծնվելով` միաժամանակ կատարյալ մարդ է և կատարյալ Աստված, և այս երկու բնությունները միավորված են անխառն, անշփոթ և անբաժանելի կերպով, իսկ Սուրբ Մարիամ կույսը Աստվածածին է, որովհետև նրանից ծնվել է Աստված:

Տիեզերաժողովներին մասնակից Հայրապետների տոնի օրը երգվում է Այսօր Սրբոց Հայրապետաց և Ով հրաշալի նախահարք շարականները: Շարականների մեջ ասվում է, որ մեր Հայրերը հավաքվելով` հավատքի հիմքերը հաստատեցին առաքյալների ու մարգարեների հիմքի վրա և մաքրեցին հավատքը խեղաթյուրողապականիչ որոմը: Ով հրաշալի նախահարք շարականի երգեցողության ժամանակ խորանի վարագույրը փակվում է իբրև սխալ ուսմուքնից հրաժարման նշան: Հետո երգվում է շարականի Ի Սուրբ Երրորդութենէն մասը, որտեղ ասվում է, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք իբրև Սուրբ Երրորդության անձերից մեկը` Բանն Աստված, որը եկավ մարդկանց փրկելու: Այս հատվածի երգեցողության ժամանակ վարագույրը բացվում է:

Խաչվառ

Հռոմեական կայսրության մեջ հսկա տերությունը կառավարելու համար եղել են երկու գլխավոր ղեկավարներ` օգոստոսներ, մեկն արևելքում ու մյուսն արևմուտքում, և նրանց անմիջական օգնականները կոչվել են կեսարներ կամ կայսրեր: Բռնակալ Մաքսենտիոս կայսեր դեմ պատերազի ժամանակ, երբ Կոստանդիանոս կայսրը մոտեցել էր Հռոմին, ուր պիտի տեղի ունենար վճռական ճակատամարտը, նրան երևում է խաչի լուսեղեն նշանը երկնքում, և մի ձայն լսվում, թե սրանով պիտի հաղթես: Կոստանդիանոսն անմիջապես հրամայում է իր դրոշների վրա դնել խաչի նշանը և այդ դրոշները վեր բարձրացրած` գնում է մարտի ու հաղթանակ տանում:

Այս դեպքի հետ է կապված Պատարագի արարողության ընթացքում խաչվառի գործածությունը` իբրև հաղթության նշան: Խաչվառը խաչի, խաչելության կամ տնօրինական այլ պատկերով շրջանակավոր դրոշակ է` երկար ձողի վրա ամրացված, որ դուրս է բերվում եկեղեցական հանդիսավոր արարողությունների ժամանակ: Երբ պատարագիչ քահանան խնկարկությամբ իջնում է խորանից` խորհրդանշելով Քրիստոսի իջնելն առ մարդիկ, առջևից սարկավագը բարձր բռնած տանում է խաչվառը: Խաչվառն այս իմաստով գործածում են նաև մեծ տոների հանդիսավոր թափորների ժամանակ:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…»
website by Sargssyan