Ազատությունը հնարավորություն է անկեղծորեն սիրելու, ստեղծագործելու, ապաշխարելու և վերածնվելու

Ազատությունը հնարավորություն է անկեղծորեն սիրելու, ստեղծագործելու, ապաշխարելու և վերածնվելու

Ազատությունը մարդկային կյանքի կարևորագույն արժեքներից է, բայց և՝ ամենամեծ գայթակղություններից մեկը: Հաճախ մենք պայքարում ենք լինել ազատ հանուն ազատության: Մարդը չգիտի՝ ինչպես վարվել իր ազատության հետ, դրա համար էլ, երբ նա հասնում է ինչ-որ հանգրվանի, ազատության որոշակի սահմանագծի, այդ ազատությունը կորցնում է իր արժեքը: Իրականում ազատությունը կարևոր է, սակայն այն չպետք է լինի մեր արժեհամակարգի ամենավերևում: Ազատությունը պետք է ուղեկից լինի մեր բոլոր հոգևոր և բարոյական արժեքներին: Այսինքն, ազատությունը հենց այնպես, ինքնանպատակ գոյություն ունենալ չի կարող, այն պետք է ծառայի մեր մյուս կարևոր արժեքներին: Ազատությունը հնարավորություն է անկեղծորեն սիրելու, ստեղծագործելու, ապաշխարելու և վերածնվելու:

Տեր Եսայի քահանա Արթենյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում