Հակոբ Մովսես․ Լույսը

Հակոբ Մովսես․ Լույսը

Հրաչյա Թամրազյանին

Առավոտյան ելանք դարձյալ լալով,
Բայց երբ կանաչ Շրեշ բլուրն անցանք,
Այդ դու էիր կանգնած փողփողալով,
Ո՜վ եթերի ոսկյա դու սերմնացան:

Մեջքիդ քո յոթնահյուս գոտին կապած,
Մեզ մեկնելով հունդն ու սերմը բառի…
– Թե՞ դու մեր հովիվն ես` երակդ բաց
Մեր դիմաց նստած մի մամռոտ քարի,
Ողջ տիեզերքը քո գրկում պահած,
Ինչպես գառը Գողթն մեր գավառի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում