USD
EUR
RUB

Հասմիկ Սիմոնյան. Գիշերը բոբիկ ոտքերով․․․

 

Գիշերը բոբիկ ոտքերով տրորեցի թարմ ձյունը
ու առավոտը բացվեց ծնկներիս
մատներս ճանաչեցին քեզ դեռ հեռվից
երևի գիտեին որ գալու ես

գիշերով լցված ցինիզմը անտանելի հազում էր
ու շարունակ փնտրում թաշկինակի չերևացող հետքերը

կմոտենայի քեզ եթե կեսօրին ձյուն գար
եթե անիմաստ մրսեիր
ու անօգնական ոռնոցս չհասներ քեզ
եթե սուրճ խմելիս օրը ծխեր քեզ հետ
ու դու նմանակեիր նրան
իմ անշաքար թեյը ոչ ոք չէր սիրում

վախենում եմ

անկրծկալ մենակությամբ շրջում եմ անկողնուց անկողին
տրորում եմ աչքերս
մի օր քեզ այլևս չեմ գտնի

փաթեթավորում եմ քեզ առավոտվա դիզայնով ամենաբարակ ցելոֆանի մեջ
տուն գնալիս կգցեմ
սովետի փլուզումից այն կողմ չօգտագործվող փոստարկղը
քեզ համար հեղափոխություն կանեմ
տները կմաքրեմ կդառնամ լավ աղջիկ
կնստեմ կահույքի ինձ հատկացված տեղում ու լայն կժպտամ

վախենում եմ

վերմակի տակ կծկված զգում եմ ռոքի դառնահամը շուրթերիդ
ու գիշերը ծանրանում է որովայնիս ցավի պես
կմոտենայի քեզ
եթե ձեռքդ դնեիր տիրոջ պես ու առավոտը իջներ աչքերիս
ամենաթարմ հաղորդագրության նման
որ սիրո պես կարճ է
ու բառերի շատությունը խանգարում է հաճախ

իսկ դու վաղուց գիտեիր աստղերի ճշգրիտ թիվը
կոշիկիս համարն ու մատիս չափսը
և նաև տեսել էիր գիշերվա հետքերը մարմնիս
ոտքերիս մերկությունը ձյան մեջ
ծնկներիս առավոտն ու ինձ
որ չտեսի պես կանգնել էի հեռվում ու չգիտեի
կողքինդ ես եմ թե չէ
և մտածում էի մոտենալ քեզ թե սպասել որ ձյուն գար

Աղբյուր՝ Granish.org

Լրահոս
Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ
website by Sargssyan