USD
EUR
RUB

«Որ­պես­զի մեր հայ տե­սակն ըն­դա­ռաջ ել­նի ճշ­մար­տու­թ­յա­նը, պետք է նախ սու­տը հե­ռաց­նի իր կող­քից»

 

Նա­խօ­րեին խոր­հր­դա­րա­նը վա­վե­րաց­րեց հան­րա­յին բուռն քն­նա­դա­տու­թյան ար­ժա­նա­ցած Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, ո­րը իբր պետք է կան­խար­գե­լի ե­րե­խա­նե­րի շա­հա­գոր­ծու­մը և բռ­նու­թյու­նը, սա­կայն մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րը լուրջ խն­դիր­ներ են տես­նում բա­րե­հունչ ան­վան տակ քո­ղարկ­ված այս կոն­վեն­ցիա­յում։ Հոգևոր դա­սը ևս իր ան­հան­գս­տու­թյունն է հայտ­նում։ «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում Գո­րիսի տա­րա­ծաշր­ջա­նի հոգևոր հո­վիվ տեր Ա­ՀԱ­ՐՈՆ քա­հա­նա ՄԵԼ­ՔՈՒ­ՄՅԱ­ՆԸ խո­սեց կոն­վեն­ցիա­յից բխող վտանգ­նե­րի մա­սին։ Մինչ այդ փոքր ա­ռակ պատ­մեց։ Մի օր սու­տը հան­դի­պում է ճշ­մար­տու­թյա­նը և ա­ռա­ջար­կում միա­սին լո­գանք ըն­դու­նել: Հա­գուստ­նե­րը հա­նե­լով, մտ­նում են ա­վա­զա­նը, մինչ ճշ­մար­տու­թյան միտ­քը լո­գանքն էր, սու­տը շուտ դուրս է գա­լիս, հագ­նում ճշ­մար­տու­թյան հա­գուստ­նե­րը, մտ­նում ժո­ղովր­դի մեջ: Մար­դիկ ըն­դու­նում են ստին ճշ­մար­տու­թյան տեղ: Ճշ­մար­տու­թյու­նը, տես­նե­լով ստի ա­րար­քը, մերկ դուրս է գա­լիս հա­սա­րա­կու­թյան մեջ և փոր­ձում պատ­ռել ստի դեմ­քը, սա­կայն մար­դիկ, տես­նե­լով մերկ ճշ­մար­տու­թյա­նը, ե­րես են թե­քում նրա­նից, թքում ճշ­մար­տու­թյան վրա և սու­տը ըն­դու­նում ճշ­մար­տու­թյան տեղ: Իսկ մե­ծե­րից մեկն ա­սել է. «Գի­տե՞ք ին­չու է ճշ­մար­տու­թյու­նը բռ­նա­բար­ված, ո­րով­հետև այն մերկ է և գե­ղե­ցիկ»:

- Օ­րերս խոր­հր­դա­րանն ըն­դու­նեց Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, որն ա­ռերևույթ ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից, բռ­նու­թյու­նից պաշտ­պա­նե­լու մա­սին է։ Այս կոն­վեն­ցիան ար­դեն իսկ ար­ժա­նա­ցել է բուռն քն­նա­դա­տու­թյան։ Որ­պես հոգևո­րա­կան, Դուք ի՞նչ վտանգ­ներ եք տես­նում։

- Նե­րանձ­նա­կան շա­հից դրդ­ված քա­ղա­քա­կան առևտուր է Եվ­րո­պա­յի, ես կա­սեի` Գեյ­րո­պա­յի հետ: Մեր հա­սա­րա­կու­թյու­նը հե­տո է զգա­լու դա իր մաշ­կի վրա: «ՈՒ­զու՞մ ես կոր­ծա­նել մի եր­կիր, կր­թիր նրա ե­րե­խա­յին»,- ա­սել է սա­տա­նա­յա­պաշտ­նե­րից մե­կը: Հի­շու՞մ եք, Ֆեյս­բու­քում օ­տա­րի շա­հե­րը սպա­սար­կող մի հա­յա­կոր­ծան կազ­մա­կեր­պու­թյուն կա­նանց բռ­նու­թյան մա­սին կեղծ լու­րեր էր տա­րա­ծում։ Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն էր, որ ՀՀ-ում կա­նանց մեծ մա­սը բռ­նա­բա­րու­թյան զոհ է, հե­տո պարզ­վեց, որ դա կեղ­ծիք է, բայց այն տա­րա­ծո­ղը ԱՄՆ-ի կող­մից «Խի­զախ կին» կոչ­մանն ար­ժա­նա­ցավ: Սրա­նով ա­մեն բան աս­ված է:
Ցան­կա­ցած հա­կա­մարդ­կա­յին, բա­րո­յա­զուրկ ու ա­նաստ­ված օ­րենք ըն­դու­նե­լուց հե­տո նախ պետք է տես­նենք, թե ով­քեր են կողմ քվեար­կող­նե­րը, ինչ բա­րո­յա­կան նկա­րա­գիր, կյան­քի ինչ հե­տա­գիծ ու­նեն և ում շա­հերն են սպա­սար­կում: Սո­վո­րա­բար օ­րենք­ներն ըն­դու­նե­լուց ա­ռաջ պայ­ման­ներ են ստեղ­ծում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ պետք է զոմ­բիաց­նել հան­րու­թյա­նը, քա­րո­զել դրա անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, մարդ­կան­ցից թաքց­նել ի­րա­կա­նու­թյու­նը և մա­տու­ցել «անհ­րա­ժեշ­տը»` ա­վե­լորդ ցն­ցում­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Ձեր հար­ցադր­ման յու­րա­քան­չյուր բա­ռը սահ­ման­ման կա­րիք ու­նի. ո՛չ խոր­հր­դա­րանն է խոր­հր­դա­րան, ո՛չ մարդն ու նրա սե­րունդ ե­րե­խան են սահ­ման­ված, ո՛չ էլ բա­ռերն են միան­շա­նակ: Ինչ վե­րա­բե­րում է այդ շան­լա­կո­տի կոն­վեն­ցիա­յին (թույլ տվեք` ես էլ իմ ձևով տա­ռա­դար­ձեմ), ինձ մտա­հո­գում է դրա հան­դեպ այդ­քան լուրջ վե­րա­բեր­մուն­քը: Պետք չէ դրա քն­նա­դա­տու­թյան վրա վատ­նել մեր ազ­գա­յին պա­թո­սի ողջ պո­տեն­ցիա­լը: Պետք է ընդ­հան­րա­պես որևէ օ­տա­րա­մուտ օ­րեն­սդ­րու­թյուն հս­տա­կո­րեն մեր­ժել: Մեր­ժել ո՛չ միայն խոս­քով, այլև կոնկ­րետ գոր­ծով: Աշ­խար­հը մար­դուն ա­ռա­ջար­կում է հար­մա­րա­վե­տու­թյուն և բա­րե­կե­ցու­թյուն սե­փա­կան մարդ­կա­յին նկա­րագ­րի դի­մաց: Մարդ­կա­յին հա­սա­րա­կու­թյան բա­րօր ըն­թաց­քը կա­րող են ա­պա­հո­վել միայն աստ­վա­ծա­դիր օ­րենք­նե­րը: Մենք այ­սօր աշ­խար­հում դի­տար­կում ենք այդ օ­րենք­նե­րի ժխ­տումն ու ի բաց մեր­ժու­մը, ին­չը կա­րե­լի է ո­րա­կել որ­պես «վեր­ջին ժա­մա­նակ­նե­րի հա­մախ­տա­նիշ»: Ե­կե­ղե­ցին` որ­պես ՄԱՐԴ տե­սա­կի կեր­տող և պա­հա­պան, հա­լած­վում է աշ­խար­հում: Վտան­գը կոն­վեն­ցիա­յի մեջ չէ, վտան­գը Աստ­ծուն մո­ռա­նա­լու մեջ է, ո­րով­հետև կյան­քը ա­ռաջ է շարժ­վում, երբ կա ընտ­րու­թյուն, և ա­ռաջ է շարժ­վում ճիշտ ուղ­ղու­թյամբ, երբ ընտ­րու­թյունն այդ ճիշտ է: Աշ­խար­հում լի­նե­լու է այն, ինչ պետք է լի­նի, սա­կայն ճիշտ ընտ­րու­թյան հա­մար չպետք է մո­ռա­նալ Տի­րոջ հաս­տա­տու­մը. «Իմ թա­գա­վո­րու­թյունն այս աշ­խար­հից չէ»:

- Ին­չու՞ իշ­խա­նու­թյունն այս ճգ­նա­ժա­մա­յին ի­րա­վի­ճա­կում, ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, ա­ռանց հան­րա­յին լայն քն­նարկ­ման ա­րագ վա­վե­րաց­րեց այս կոն­վեն­ցիան։

- Մտա­ծում են, որ ար­տա­կարգ դրու­թյուն է, օ­րեն­քով չի՛ կա­րե­լի բո­ղո­քել, ըն­դու­նում են: Նոր­մալ, բա­րո­յա­կան նկա­րա­գիր ու­նե­ցող մար­դիկ լավ հաս­կա­նում են, թե ինչ դա­վադ­րու­թյուն է ի­րա­կա­նաց­վում ՀԱՅ տե­սա­կի դեմ: Եր­կար չի՛ տևի, վս­տա­հեց­նում եմ Ձեզ: Օ­րենք­ներ ըն­դու­նող­ներն ի­րենց ըն­տա­նի­քի բա­րո­յա­կան սկզ­բունք­նե­րի ու նկա­րագ­րի սահ­ման­նե­րում են դի­տար­կում և ըն­դու­նում։ ԱՍՏ­ՎԱԾ, ըստ ի­րենց սեղ­մած կո­ճա­կի, թող ի­րենց ըն­տա­նիք­նե­րին տա և կտա, թող չկաս­կա­ծեն: Սուրբ գիրքն ա­սում է. «Ով հաս­տատ կանգ­նած է, թող զգույշ լի­նի, գու­ցե ընկ­նի»:
Եվ ընդ­հան­րա­պես, ինչ­պե՞ս եք հա­մար­ձակ­վում հանձն առ­նել ձեր ու­ժե­րից վեր մի բան: Ե­թե մեր ցու­ցա­մա­տը մեզ խան­գա­րում է, ո­րով­հետև հակ­ված է միշտ տնկ­վե­լու այ­լոց ուղ­ղու­թյամբ, պետք է այն կտ­րել կամ գո­նե կծել, թե չէ մեր փո­խա­րեն դա կա­նեն ու­րիշ­նե­րը: Երբ ե­րես­պաշտ է ան­հա­տը, դեռ կա­րե­լի է դար­ձի բե­րել, իսկ հա­մազ­գա­յին և հա­մա­հա­սա­րա­կա­կան հա­մա­վա­րակ-ե­րես­պաշ­տու­թյու­նից ինք­նա­մե­կու­սա­ցումն էլ չի փր­կի: Հան­րու­թյա­նը մեծ ու փոքր ստե­րով պատ­րաս­տում են ըն­դու­նե­լու մեծ մո­լո­րու­թյու­նը. Աս­տու­ծո ան­սուտ խոս­քը թող հան­դի­մա­նու­թյուն լի­նի պիղծ օ­րենք­ներ ըն­դու­նող­նե­րի և ծա­փա­հա­րող­նե­րի հա­մար, իսկ սթափ­ված­նե­րի հա­մար արթ­նու­թյան ու պայ­քա­րի հիմք լի­նի. «Ո­րով­հետև ճա­նա­չե­ցին Աստ­ծուն, բայց իբրև Աստ­ված չփա­ռա­վո­րե­ցին կամ գո­հու­թյուն չմա­տու­ցե­ցին նրան, այլ ի­րենց մտա­ծում­նե­րի մեջ ման­րա­ցան, և նրանց սր­տե­րը անմ­տու­թյամբ խա­վա­րե­ցին: Ի­րենք ի­րենց ի­մաս­տուն­նե­րի տեղ էին դնում և հի­մա­րա­ցան…Դրա հա­մար, ըստ ի­րենց սր­տե­րի ցան­կու­թյան, Աստ­ված նրանց մատ­նեց պղ­ծու­թյան, որ ա­նար­գեն ի­րենց մար­մին­նե­րը ի­րենք ի­րենց մեջ. նրանք փո­խա­նա­կե­ցին Աստ­ծու ճշ­մար­տու­թյու­նը ստով, հնա­զանդ­վե­ցին ու պաշ­տե­ցին ա­րա­րած­նե­րին և ոչ Ա­րար­չին, որ օրհ­նյալ է հա­վի­տյանս: Ա­մեն: Ա­հա թե ին­չու Աստ­ված նրանց մատ­նեց ա­նարգ կր­քե­րի. ո­րով­հետև նրանք բնա­կան կա­րիք­նե­րը փո­խա­նա­կե­ցին անբ­նա­կան կա­րիք­նե­րով: Նույն­պես և ա­րու­նե­րը, թող­նե­լով է­գի հան­դեպ բնա­կան կա­րիք­նե­րը, ի­րենց ցան­կու­թյուն­նե­րով բոր­բոք­վե­ցին մի­մյանց հան­դեպ. ա­րու­նե­րը ա­րու­նե­րի հետ խայ­տա­ռա­կու­թյուն էին գոր­ծում և փո­խա­րե­նը ի­րենք ի­րենց ան­ձե­րի մեջ ըն­դու­նում էին ի­րենց մո­լո­րու­թյան հա­տու­ցու­մը: Եվ քա­նի որ չկա­մե­ցան ճա­նա­չել Աստ­ծուն, Աստ­ված նրանց մատ­նեց ա­նարգ մտ­քե­րի, որ ան­վա­յել բա­ներ ա­նեն՝ լց­ված լի­նե­լով ա­մե­նայն ա­նի­րա­վու­թյամբ, պոռն­կու­թյամբ, անզ­գա­մու­թյամբ, ա­գա­հու­թյամբ, չա­րու­թյամբ, կա­տա­րյալ նա­խան­ձով, սպա­նու­թյամբ, կռ­վա­զան­ցու­թյամբ, նեն­գու­թյամբ, չա­րասր­տու­թյամբ. բան­սար­կու, չա­րա­խոս, աստ­վա­ծա­տյաց, նա­խա­տող, հպարտ, ամ­բար­տա­վան, պո­ռո­տա­խոս, չա­րահ­նար, ծնո­ղա­տյաց, ան­միտ, ուխ­տադ­րուժ, ա­նա­գո­րույն, ան­գութ, ա­նո­ղորմ. նրանք գի­տեին Աստ­ծու ար­դար դա­տաս­տա­նը, թե այս­պի­սի բա­ներ գոր­ծող­նե­րը մահ­վան են ար­ժա­նի. և ոչ միայն նրանք, որ ա­նում են այդ բա­նե­րը, այլ նաև նրանք, որ գոր­ծող­նե­րին հա­վա­նու­թյուն են տա­լիս» (Հռ. 1; 21-32):
«Նրա՝ Ա­նօ­րե­նի գա­լուս­տը Սա­տա­նա­յի ներ­գոր­ծու­թյամբ է, ա­մե­նայն զո­րու­թյամբ, նշան­նե­րով, խա­բե­բա­յա­կան զո­րա­վոր գոր­ծե­րով և ա­նի­րա­վու­թյան բո­լոր պատ­րանք­նե­րով կորս­տյան մատն­ված­նե­րի վրա. և այդ ա­մե­նը այն բա­նի փո­խա­րեն, որ չըն­դու­նե­ցին ճշ­մար­տու­թյան սե­րը, որ­պես­զի փրկ­վեն: Դրա հա­մար էլ Աստ­ված նրանց պի­տի ու­ղար­կի զո­րա­վոր մի մո­լո­րու­թյուն, որ նրանք հա­վա­տան ստին, և դա­տա­պարտ­վեն բո­լոր նրանք, որ չհա­վա­տա­ցին ճշ­մար­տու­թյա­նը և հա­ճույք գտան ա­նօ­րի­նու­թյան մեջ» (Բ Թես. 2; 9-11):
«Սրանց ա­զա­տու­թյուն են խոս­տա­նում, մինչ ի­րենք ծա­ռա են ա­պա­կա­նու­թյա­նը, քա­նի որ մարդ ին­չից որ հաղթ­վում է, նրան էլ ծա­ռա է. ո­րով­հետև, ե­թե մեր Տեր և Փր­կիչ Հի­սուս Քրիս­տո­սին ճա­նա­չե­լու մի­ջո­ցով աշ­խար­հի պղ­ծու­թյուն­նե­րից փախ­չե­լուց հե­տո դար­ձյալ նույն բա­նե­րով բռն­վեն մնան, նրանց վախ­ճա­նը կլի­նի ա­վե­լի վատ, քան ա­ռա­ջին վի­ճա­կը. քա­նի որ ա­վե­լի լավ էր նրանց հա­մար, ե­թե բնա՛վ ճա­նա­չած չլի­նեին ար­դա­րու­թյան ճա­նա­պար­հը, քան այն, որ ճա­նա­չե­ցին և հետ կանգ­նե­ցին այն սուրբ պատ­վի­րա­նից, որ ա­վանդ­վեց նրանց» (Բ Պետր. 2; 19-22):
«Քան­զի ե­թե կա­մա­վոր կեր­պով ենք մե­ղան­չում ճշ­մար­տու­թյունն ի­մա­նա­լուց և ըն­դու­նե­լուց հե­տո, ու­րեմն մեղ­քե­րի քա­վու­թյան հա­մար այլևս ու­րիշ զոհ չի մնում. այլ մնում է դա­տաս­տա­նի ա­հեղ սպա­սու­մը և կրա­կի կա­տա­ղու­թյու­նը, որ լա­փե­լու է Աստ­ծու հա­կա­ռա­կորդ­նե­րին:
Մով­սե­սի օ­րեն­քը ար­հա­մար­հած մե­կին ա­նո­ղոր­մա­բար սպա­նում էին եր­կու կամ ե­րեք մար­դու վկա­յու­թյամբ: Իսկ որ­չա՜փ ա­վե­լի խիստ պատ­ժի ար­ժա­նի պի­տի հա­մա­րեք նրան, ով ոտ­նա­հա­րել է Աստ­ծու Որ­դուն և ան­մա­քուր հա­մա­րել նոր ուխ­տի ա­րյու­նը, ո­րով մաքր­վել է ին­քը, և ա­նար­գել շնոր­հի Հո­գին: Ար­դարև, ճա­նա­չում ենք նրան, ով ա­սաց. -Իմն են վրեժխ­նդ­րու­թյուն­նե­րը, և ես պի­տի հա­տու­ցեմ,- ա­սում է Տե­րը: Եվ դար­ձյալ. Տե­րը պի­տի դա­տի իր ժո­ղովր­դին: Ա­հա­վոր է ընկ­նել կեն­դա­նի Աստ­ծու ձեռ­քը» (Եբր. 10; 26-31):
Թե ինչ է կա­տար­վում մեր շուր­ջը, մենք կա­րող ենք ի­մա­նալ Ճշ­մար­տու­թյան միակ աղ­բյու­րից` Սուրբ Գր­քից: Անհ­նար է այն ամ­բող­ջու­թյամբ մեջ­բե­րել, սա­կայն հնա­րա­վոր է բա­ցել և կար­դալ: Աստ­վա­ծա­շունչ մա­տյա­նը կար­դա­ցեք այն Հո­գով, ո­րով գր­ված է, և ա­մեն բան կհաս­կա­նաք:

- Նի­կոլ Փա­շի­նյանն այս կոն­վեն­ցիան քն­նա­դա­տող­նե­րին հար­ցադ­րում ա­րեց՝ սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյուն պի­տի՞ լի­նի, թե՞ ոչ։ Այ­նու­հետև փաս­տեց, որ այս թե­ման բա­ցե­լով կան­խա­րգե­լում ենք սե­ռա­կան շա­հա­գործ­ման և բռ­նու­թյան դեպ­քե­րը։ Ո՞րն է Ձեր ար­ձա­գան­քը։

- Մինչ այդ էլ հարց էր ուղ­ղում, թե բա լիլ­վա­նու­շը մա՞րդ է, թե՞ չէ: Նի­կոլ Փա­շի­նյա­նին դեռ ոչ ոք չի զր­կել սե­փա­կան ե­րե­խա­նե­րի սե­ռա­կան դաս­տիա­րա­կու­թյամբ զբաղ­վե­լու և նրանց ցան­կա­ցած, այդ թվում սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյու­նից ու շա­հա­գոր­ծու­մից պաշտ­պա­նե­լու ծնո­ղա­կան ի­րա­վուն­քից: Ակն­կա­լում ենք փո­խա­դարձ հար­գանք: Հե­տաքր­քիր է, երբ «բե­սեդ­կա­նե­րի» կամ այլ վայ­րե­րի մա­սին էր խո­սում, իր սե­փա­կան փոր­ձա­ռու­թյու՞նն էր կի­սում, ե­թե այդ­պես է, ա­պա ցա­վում եմ: Ի դեպ, ո­մանք ի­րենց հա­մար որ­պես ի­դեալ Պապ թա­գա­վո­րին են մատ­նան­շում, բայց Պապ թա­գա­վո­րը այ­լա­սեր­ված էր, չէ՞։ Ե­կե­ղե­ցու, այդ ժա­մա­նակ­վա Վե­հա­փա­ռի դեմ դա­վադ­րու­թյուն­ներ նյու­թեց, ար­դյուն­քում դա­ժան վախ­ճան ու­նե­ցավ: Խե­լա­միտ մար­դիկ, երբ մե­կին ի­րենց հա­մար որ­պես ի­դեալ են ըն­դու­նում, պետք է, որ նաև պատ­րաստ լի­նեն նման վախ­ճա­նի: Մենք Քրիս­տո­սին ենք ընտ­րել և պատ­րաստ ենք ՆՐԱ հետ խաչ­վե­լու, իսկ ո­մանք պատ­րա՞ստ են Պա­պի ճա­կա­տագ­րին ար­ժա­նա­նա­լու, դժոխ­քում այր­վե­լու, բայց կար­ժա­նա­նան ա­վե­լի դա­ժան վախ­ճա­նի, քան Պա­պը, ե­թե չա­պաշ­խա­րեն: Քա­հա­նան ԱՍ­ՏՈՒ­ԾՈ ԲԵ­ՐԱՆՆ է, թող զգու­շա­նան: Այս­քանն առ այս:

- Ե­րե­խա­յի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում, Ձեր կար­ծի­քով, Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու դե­րը ո՞րն է։ Այ­սօր մեր հոգևոր դասն ան­հան­գս­տա­ցա՞ծ է նմա­նա­տիպ կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րաց­մամբ և ու­նի՞ դրանց վրա ազ­դե­լու որևէ գոր­ծիք։

- 301 թ. ՔՐԻՍ­ՏՈՍ Ի­ՋԱՎ Վա­ղար­շա­պա­տում և Վա­ղար­շա­պա­տը կոչ­վեց ԷՋ­ՄԻԱ­ԾԻՆ, այ­սինքն` Ի­ՋԱՎ ԱՍ­ՏՈՒ­ԾՈ ՄԻԱ­ԾԻ­ՆԸ: Բա­նից պարզ­վում է` այդ օր­վա­նից մինչև մեր օ­րե­րը` ան­հայ­րե­նիք­նե­րի ջրի ե­րես դուրս գա­լը, մեր ա­վան­դա­կան ըն­տա­նիք­նե­րը սխալ են դաս­տիա­րա­կել ի­րենց ե­րե­խա­նե­րին: ՈՒ հան­կարծ Ա­րա­րա­տյան եր­կիր է ի­ջել Նե­ռի խա­մա­ճի­կը ու սե­փա­կան բե­սեդ­կա­յա­կան օ­րենք­ներն է թե­լադ­րում: Ծի­ծա­ղե­լի է շատ, բայց չեմ ծի­ծա­ղում, ո­րով­հետև այս քաոս-հար­սա­նի­քի մեջ տես­նում եմ հու­դա­յա-պա­պա­կան վախ­ճա­նի ար­դյուն­քը, ին­չը ող­բա­լի է շատ:
Հա­յոց ե­կե­ղե­ցին մեծ դեր ու­նի իր ա­վա­զա­նից ծնունդ ա­ռած յու­րա­քան­չյուր քրիս­տո­նյա զա­վա­կի դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում: Ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան ըն­կալ­ման գա­ղա­փա­րը սե­րունդ­նե­րին ա­վան­դո­ղը հենց ե­կե­ղե­ցին է: Այն հա­սա­րա­կու­թյուն­նե­րում, ո­րոն­ցում մարդ-ե­կե­ղե­ցի կա­պը թու­լա­ցել կամ խզ­վել է, խեղ­վել է ըն­տա­նի­քի ա­վան­դա­կան ըն­կա­լու­մը, և ոչ մի ծնող ի զո­րու չէ դա վե­րա­կանգ­նելու, ո­րով­հետև բո­լոր այդ ծնող­նե­րը, ժա­մա­նա­կին աշ­խարհ գա­լով որ­պես ե­րե­խա­ներ, ժա­ռան­գում են ի­րենց ա­վանդ­ված այդ խեղ­ված սո­վո­րույթ­նե­րը: «Փրկ­վի՛ր ինքդ, և շուրջդ հա­զա­րա­վոր­ներ կփրկ­վեն»,- ժա­մա­նա­կին նկա­տել է ե­կե­ղե­ցու սր­բե­րից մե­կը: Ե­կե­ղե­ցին ար­տա­քին ազ­դե­ցու­թյան լծակ­ներ չու­նի և ու­նե­նա­լու կա­րիք էլ չու­նի: Ե­կե­ղե­ցին ներ­գոր­ծուն ուժ է, ներ­քին փո­փո­խու­թյուն­նե­րի բե­րող ուժ, մար­դուն նո­րո­վի ա­րա­րե­լու զո­րու­թյուն: Ե­կե­ղե­ցին մար­դու ու­շադ­րու­թյու­նը հրա­վի­րում է սե­փա­կան ան­ձի և պար­տա­վո­րու­թյուն­նե­րի վրա, մարդ­կու­թյան մեծ մարմ­նի վեր­քե­րը բու­ժում է` նրա յու­րա­քան­չյուր ան­դա­մը դար­մա­նե­լով:
Սա­կայն պետք է ար­դա­րա­ցիո­րեն նկա­տել, որ հան­րու­թյան բո­լոր ան­դամ­նե­րը ե­կե­ղե­ցու ան­դամ չեն, և ոչ բո­լո­րը ու­նեն հոգևոր գի­տակ­ցու­թյուն: Կեն­դա­նի­ներն ու գա­զան­ներն էլ քրիս­տո­նյա չեն և հոգևոր բարձր գի­տակ­ցու­թյուն չու­նեն, սա­կայն ա­ռաջ­նորդ­վում են բնազդ­նե­րով, ո­րոն­ցից մե­կը ՏԵ­ՍԱ­ԿԻ շա­րու­նա­կու­թյան ու պահ­պա­նու­թյան բնազդն է: Նրանք բնազ­դա­բար են բազ­մա­նում և բնազ­դով էլ պաշտ­պա­նում են ի­րենց սե­րուն­դը կյան­քին սպառ­նա­ցող վտանգ­նե­րից: Գո­նե տե­սա­կի պահ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյան այդ գի­տակ­ցու­թյամբ զին­ված` ե­կե­ղե­ցու կյան­քին խորթ հայ­կա­զուն­նե­րը թող մտա­հոգ­վեն ի­րենց սե­րուն­դի հա­մար և պաշտ­պան­վեն:

- Այս­պի­սի թե­մա­նե­րի շուրջ հան­րա­յին ու­շագ­րավ բա­նա­վեճ կա։ Նման կոն­վեն­ցիա­նե­րին կողմ ար­տա­հայտ­վող­նե­րը քն­նա­դա­տող­նե­րին հա­մա­րում են հե­տամ­նաց, եր­բեմն տգետ, եր­բեմն էլ ե­կե­ղե­ցին են հե­տա­դի­մա­կան ան­վա­նում։ Դուք հան­րա­յին այս տրա­մադ­րու­թյուն­նե­րին ինչ­պե՞ս եք վե­րա­բեր­վում, չե՞ք կար­ծում, որ հետևո­ղա­կա­նո­րեն փոր­ձում են սո­վո­րա­կան դարձ­նել այն­պի­սի երևույթ­ներ, ո­րոնք հայ հա­սա­րա­կու­թյու­նում մեր­ժե­լի են։

- ՈՒկ­րաի­նա­յում ե­կե­ղե­ցին բա­ժա­նե­ցին ե­րեք մա­սի, Հա­յաս­տա­նում նման փորձ սկս­վեց նախ­կին դա­վա­դիր իշ­խա­նու­թյուն­նե­րի թողտ­վու­թյամբ կա­յա­ցած գեյ­րա­փո­խու­թյան ար­դյուն­քում, ո­մանք դա իշ­խա­նա­փո­խու­թյուն են ան­վա­նում, ո­մանք` խե­ղա­փո­խու­թյուն, վեր­ջի­նիս հետ ես հա­մա­ձայն եմ, ո­րով­հետև խեղ­վեց բա­րո­յա­կան ա­մեն մի սր­բու­թյուն, ո­մանք` հե­ղա­փո­խու­թյուն, ին­չը կեղ­ծիք է և սուտ: Հի­մա ՀՀ-ում ՉԱՐևմուտ­քի կող­մից նույն քա­ղա­քա­նու­թյունն է ի­րա­կա­նաց­վում: Նախ ստեղ­ծե­ցին «Նոր Հա­յաս­տան, նոր հայ­րա­պետ» շար­ժու­մը, ա­պա ա­պօ­րի­նի ձեռ­նադ­րու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­րին մեր ե­կե­ղե­ցի­նե­րից մե­կում, տվյալ­ներ կան, որ ար­տա­սահ­մա­նում էլ են ու­զում նմա­նա­տիպ «ձեռ­նադ­րու­թյուն­ներ» կա­տա­րել: Այս­պի­սով, դի­վա­կան ու­ժե­րի կող­մից փորձ է ար­վում պա­ռակ­տե­լու ԱԶ­ԳԱ­ՊԱՀ­ՊԱՆ ՔՐԻՍ­ՏՈ­ՍԱԷՋՔ Ե­ԿԵ­ՂԵ­ՑԻՆ: Տար­բեր տե­ղե­րից լսում ենք, որ մեծ գու­մար­ներ են ծախս­վում այդ պա­ռակ­տումն ի­րա­կա­նաց­նե­լու հա­մար: Օ­րի­նակ, ռուս քա­ղա­քա­գետ Մի­խեևն ա­սաց, որ 1 մի­լիարդ դո­լար է տրա­մադր­ված ռուս ե­կե­ղե­ցին հե­ղի­նա­կազր­կե­լու հա­մար, տար­բեր տե­ղե­րից լսում ենք, որ մի կլո­րիկ գու­մար էլ մեզ հա­մար են նա­խա­տե­սել՝ Անգ­լիա­յում հա­կաե­կե­ղե­ցա­կան հոդ­ված­նե­րը վկա: Այդ շր­ջա­նակ­նե­րում պետք է դի­տար­կել քրիս­տո­նեա­կան, բա­րո­յա­կան մա­քուր ու սուրբ ար­ժեք­նե­րը հե­տա­դի­մա­կան ան­վա­նող, սա­կայն պղ­ծու­թյու­նը ա­ռա­ջա­դեմ դի­տար­կող եր­կո­տա­նի բան­սար­կու­նե­րին: Դե մի կերպ պետք է ար­դա­րաց­նեն, չէ՞, ի­րենց հա­կաաստ­վա­ծա­յին, հա­կաբ­նա­կան, ան­մարդ­կա­յին դի­վա­հա­րու­թյու­նը: Պարզ մի բան ա­սեմ. ե­թե հայ ե­կե­ղե­ցին հա­նենք հայ ի­րա­կա­նու­թյու­նից, այ­լա­սեր­ված­ներն ու ա­ղան­դա­վոր­նե­րը կոչն­չաց­նեն հայ տե­սա­կը, ա­հա թե ին­չու են ստեպ-ստեպ հար­ձակ­վում ե­կե­ղե­ցու, Վե­հա­փառ Հայ­րա­պե­տի վրա և ի­րենց սր­տի դի­վա­կան թույ­նը շաղ տա­լիս: Մի ա­ռակ պատ­մեմ, որ­պես­զի ա­ռա­վել պատ­կե­րա­վոր լի­նի: Ա­սում են, մար­դու օր­գա­նիզ­մում բակ­տե­րիա­ներն ու վի­րուս­նե­րը բո­ղո­քում են ի­մու­նի­տե­տի դեմ, թե բա` մեզ ճն­շում են, մեզ ա­զա­տու­թյուն է պետք, մեզ բջիջ­նե­րի և օր­գան­նե­րի հետ հա­վա­սար ի­րա­վունք­ներ տվեք, թո­ղեք հան­գիստ ապ­րենք, թո­ղեք աշ­խա­տենք, գո­յատևենք… (շատ նման է ոմն մե­կի կադ­րե­րին, գու­ցե հենց ի­րեն): Նրանց ա­զատ են թող­նում, ար­տո­նու­թյուն­ներ տա­լիս (պիղծ օ­րենք­նե­րի ար­դյուն­քում): Սկզ­բում բակ­տե­րիա­ներն ու վի­րուս­նե­րը ի­րենց շատ լավ են զգում, բազ­մա­նում ու շա­տա­նում են ու մի օր էլ տես­նում են` մութ է, ա­պա սկ­սում են մր­սել, հե­տո օ­դի պա­կասն է խեղ­դում, պարզ­վում է, որ մար­դու օր­գա­նիզ­մը մե­ռել է:
Հի­մա մի քա­նի վի­րու­սա­կիր­նե­րի հո­վա­նա­վոր­ներ ի­րենց պիղծ օ­րենք­նե­րով ե­կե­ղե­ցու, Հա­յաս­տա­նի ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի դեմ օ­րենք­ներ են ըն­դու­նում, որ վերջ­նա­կա­նա­պես ոչն­չաց­նեն: Քրիս­տոսն ա­սում է. «Դուք նրանց խոս­քե­րին մի՛ նա­յեք, այլ` գոր­ծե­րին»: Հզոր, վի­ճա­բա­նող, տար­հա­մո­զող ու ան­զի­ջում հան­րու­թյան տրա­մադ­րու­թյուն­նե­րին ոչ մի կերպ պետք չէ վե­րա­բեր­վել: Մեր քթի տակ տն­կած գար­շա­հոտ կոն­վեն­ցիա­նե­րին կողմ ու դեմ խո­սող­նե­րը, մի­մյանց փո­խա­դար­ձա­բար քն­նա­դա­տող­նե­րը բո­լորն էլ նույն հան­րու­թյան ան­դամ­ներն են: Կա ան­դեմ հան­րու­թյուն, և կա դեմք, դի­մա­գիծ, նկա­րա­գիր և ըն­թացք ու­նե­ցող ե­կե­ղե­ցի: Եվ այն, ինչ սահ­մա­նում եք որ­պես հա­սա­րա­կու­թյա­նը ար­հես­տա­ծին սո­վո­րույթ­ներ պատ­վաս­տե­լու հետևո­ղա­կան փորձ, ի­րա­կա­նում հա­լա­ծանք է ե­կե­ղե­ցու դեմ, ու­րիշ ո­չինչ: Այն­պես որ, հա­կա­թույն է պետք, ոչ թե խոսք:

- Հնա­րա­վո՞ր է, որ այս կոն­վեն­ցիան Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի նա­խեր­գանքն է, և շու­տով այն ևս կըն­դուն­վի։

- Կյան­քում անհ­նա­րին բան չկա, մա­նա­վանդ, որ մեր սե­փա­կան ազ­գա­յին ող­նա­շա­րի վրա ենք զգա­ցել կա­խար­դա­կան փայ­տի­կի հուժ­կու և ո­գե­ղեն զո­րու­թյու­նը: Ե­թե մար­դու սր­բու­թյան չա­փա­նի­շը, ա­վան­դա­կան ըն­տա­նիք աս­վա­ծի չա­փա­նի­շը այ­լա­սեր­վա­ծու­թյունն է, ա­պա զար­մա­նա­լու էլ չէ, որ փոր­ձեր կար­վեն: Տե­ղան­քում կողմ­նո­րոշ­վե­լու կամ ա­նե­լի­քի ըն­թա­ցա­կար­գը նշե­լու հա­մար գծում են ճա­նա­պար­հա­յին քար­տեզ: «Զա­ռի­թափ», «քա­րա­թա­փում», «կտ­րուկ շր­ջա­դարձ», «վա­զանցն ար­գել­վում է»…. կար­դում ենք մենք նշան­նե­րի մեջ և մեր ա­նե­լիքն ի­մա­նում: Աշ­խար­հի և ե­կե­ղե­ցու ճա­նա­պար­հա­յին քար­տեզ­նե­րը տար­բեր են, քան­զի տար­բեր են ճա­նա­պարհ­նե­րը, ըն­թաց­քը և ա­նե­լիք­նե­րը, բայց իս­կա­պես այդ որ­դե­րի, բակ­տե­րիա­նե­րի դեմ լուրջ հա­կա­թույ­նը կփր­կի Հա­յաս­տան օր­գա­նիզ­մը, մնում է, որ Տեր Աստ­ված մի մա­քուր գե­նով հայ իշ­խա­նա­վոր հա­նի հա­յոց հա­մար: Մի ան­գամ սա­տա­նան Քրիս­տո­սին ա­սում է. «Տես­նու՞մ ես իմ հետևից ինչ­քան շատ մարդ է գա­լիս, լե­գեոն­ներ են պար­զա­պես, իսկ քո հետևից ե­կող­նե­րը շատ քիչ են», ի պա­տաս­խան Քրիս­տոսն ա­սում է. «Ո­րով­հետև դու ներքև ես իջ­նում, իսկ ես վերև եմ բարձ­րա­նում»:
Ձեր վեր­ջին հար­ցադ­րումն էլ հա­մե­մեմ մի գե­ղե­ցիկ ա­ռա­կով. Ա­սում են` մի մարդ դուրս է գա­լիս ճշ­մար­տու­թյուն ո­րո­նե­լու, ճա­նա­պար­հին նրան է հան­դի­պում սու­տը և ա­սում. «ՈՒ՞ր ես գնում»։ Մար­դը պա­տաս­խա­նում է, թե գնում է ճշ­մար­տու­թյուն ո­րո­նե­լու: Սու­տը ա­սում է մար­դուն. «Ա­րի միա­սին փնտ­րենք»:
Այս­պես մար­դը ստի հետ գնում է ճշ­մար­տու­թյուն ո­րո­նե­լու: Հաս­նում են մի քա­ղաք, այն­տեղ մարդ­կանց հարց­նում են, թե ճշ­մար­տու­թյուն են ո­րո­նում, տե­սե՞լ են նրան, ին­չին ի պա­տաս­խան մար­դիկ ա­սում են. «Ի­հար­կե ոչ, չկա ճշ­մար­տու­թյուն, նման բան գո­յու­թյուն չու­նի»: Կես օր­վա ճա­նա­պարհ անց­նե­լուց հե­տո հաս­նում են մի գյուղ: Գյու­ղի կենտ­րո­նում հա­վաք­ված մարդ­կանց հարց­նում է ճշ­մար­տու­թյուն փնտ­րո­ղը, թե ար­դյոք տե­սե՞լ են նրան, ին­չին ի պա­տաս­խան մար­դիկ ա­սում են, թե հենց նոր գնաց այս­տե­ղից: Քիչ ա­ռա­ջա­նա­լով` տես­նում են մի ի­մաս­տուն վա­նա­կա­նի և նրան հարց­նում են, թե տե­սե՞լ է ճշ­մար­տու­թյու­նը:
Վա­նա­կա­նը զար­մա­ցած նա­յում է ստի հետ ճշ­մար­տու­թյուն փնտ­րող մար­դուն և ա­սում. «Ա՛յ որ­դի, ինչ­պե՞ս կա­րող ես ստի հետ միա­սին գտ­նել ճշ­մար­տու­թյու­նը, նախ քե­զա­նից վա­նի՛ր սու­տը, ա­պա կտես­նես ճշ­մար­տու­թյու­նը»: Մար­դը ի­րե­նից վա­նում է սու­տը: Ստին վա­նե­լուց հե­տո տես­նում է, թե ինչ­պես է ճշ­մար­տու­թյու­նն ըն­դա­ռաջ ել­նում ի­րեն:
Որ­պես­զի մեր հայ տե­սա­կին ըն­դա­ռաջ ել­նի ճշ­մար­տու­թյու­նը, պետք է նախ ստին հե­ռաց­նի իր կող­քից, այ­լա­պես սու­տը, ճշ­մար­տու­թյան հա­գուստ հա­գած, կփոր­ձի մո­լո­րու­թյամբ կոր­ծան­ման տա­նել ՀԱ­ՅԻՆ:

Զրույ­ցը՝ Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Ո՞րն է իմ հաղթանակը Աստվածատեսության մասին Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը «Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում Երկրպագություններով Աստծուց ներում ենք հայցում և մեր երախտագիտությունը հայտնում Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից Աշխարհի լավագույն կատարողներն իրենց գիտելիքներն են փոխանցում հայ երաժիշտներին Apple-ը Paramount Pictures-ի հետ կաշխատի Սկորսեզեի նոր ֆիլմի վրա Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10
website by Sargssyan