USD
EUR
RUB

«Երբ աշ­խար­հում թե­կուզ մեկ թատ­րոն կգտ­նի անվ­տանգ աշ­խա­տե­լու մո­դե­լը, մենք բո­լորս կհետևենք այդ օ­րի­նա­կին»

 

Ե՞րբ և ի՞նչ ձևա­չա­փով են վերս­կս­վե­լու աշ­խա­տանք­նե­րը օ­պե­րա­յին թատ­րո­նում, ի՞նչ ծրագ­րեր են չե­ղարկ­վել, և ի՞նչ նո­րու­թյուն­նե­րի կա­րե­լի է սպա­սել: Նշ­ված հար­ցե­րի շուրջ իր դի­տար­կում­ներն է ներ­կա­յաց­նում Ալ. Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի տնօ­րեն և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, ՌԴ վաս­տա­կա­վոր ար­տիստ ԿՈՆՍ­ՏԱՆ­ՏԻՆ ՕՐ­ԲԵ­ԼՅԱ­ՆԸ:

- Մաեստ­րո, դեռ որ­քա՞ն ժա­մա­նակ ներ­կա­յա­ցում­ներ չեն լի­նի:

- Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը լր­ջա­գույն խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նեց­րեց բո­լոր թատ­րոն­նե­րին։ Ա­մեն ինչ կախ­ված է նրա­նից, թե թատ­րո­նում աշ­խա­տանք­նե­րը ինչ­պես կվերս­կս­վեն։ Աշ­խար­հում դեռևս ոչ մի նվա­գա­խումբ չի գտել «սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան վրա» աշ­խա­տե­լու խնդ­րի լու­ծու­մը։ Անհ­նար է նվա­գախմ­բի փոր­ձե­րը ի­րա­կա­նաց­նել դի­մակ­նե­րով և ի­րա­րից եր­կու մետր հե­ռա­վո­րու­թյան վրա։ Օ­րի­նակ, «Մետ­րո­պո­լի­տեն» օ­պե­րան մինչև ա­շուն չե­ղյալ է հայ­տա­րա­րել բո­լոր ներ­կա­յա­ցում­նե­րը, իսկ «Կառ­նե­գի Հոլը»՝ մինչև հոկ­տեմ­բե­րի 7-ը: Իմ բո­լոր գոր­ծըն­կեր­նե­րը, ինչ­պես և մենք, սպա­սո­ղա­կան վի­ճա­կում ենք: Այս պա­հին ա­մե­նա­կարևոր խն­դի­րը անվ­տանգ կեր­պով փոր­ձե­րի անց­կա­ցումն է: Բնա­կա­նա­բար, մենք չենք ցան­կա­նում, որ մեր գոր­ծու­նեու­թյան պատ­ճա­ռով վա­րակ­ված մարդ­կանց թիվն ա­վե­լա­նա։ Մենք խս­տո­րեն հետևե­լու ենք ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան` վա­րա­կի հե­տա­գա տա­րա­ծու­մը թույլ չտա­լու վե­րա­բե­րյալ ցու­ցում­նե­րին։

- Ի՞նչ ձևա­չա­փով եք ի­րա­կա­նաց­նե­լու փոր­ձե­րը, որ և՛ աշ­խա­տան­քը չտու­ժի, և՛ վա­րակ­վե­լուց զերծ մնաք։

- Երբ աշ­խար­հում թե­կուզ մեկ թատ­րոն կգտ­նի անվ­տանգ աշ­խա­տե­լու մո­դե­լը, մենք բո­լորս կհետևենք այդ օ­րի­նա­կին: Ա­ռայժմ ոչ ոք լու­ծում չի գտել, թե ինչ­պես կա­րող է, օ­րի­նակ, երգ­չա­խում­բը անց­կաց­նել փոր­ձե­րը. դի­մակ­նե­րով փոր­ձեր չեն կա­րող անց­կաց­վել։ Ինչ­պե՞ս կա­րող են փո­ղա­յին գոր­ծիք­ներ նվա­գող­նե­րը աշ­խա­տել նվա­գախմ­բում՝ հաշ­վի առ­նե­լով դրանց ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը: Ինչ­պե՞ս կա­րող ենք գտ­նել այս հար­ցե­րի լու­ծում­նե­րը։ Շատ ու շատ հար­ցեր կան, ո­րոնք աշ­խար­հի մասշ­տա­բով դեռ չու­նեն պա­տաս­խան­ներ։ Հու­սով եմ, որ հա­ջորդ շա­բաթ­նե­րի և ա­միս­նե­րի ըն­թաց­քում ի­րա­վի­ճա­կը կմեղ­մա­նա, ին­չը մեզ թույլ կտա վե­րա­դառ­նալ աշ­խա­տան­քի: Երբ կա­ռա­վա­րու­թյու­նը ո­րո­շի, որ վտանգն ան­ցել է և կա­րե­լի է վեր­սկ­սել թատ­րոն­նե­րի, հա­մեր­գաս­րահ­նե­րի, կի­նո­թատ­րոն­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը, մենք նույն­պես կվեր­սկ­սենք մեր թատ­րո­նի գոր­ծու­նեու­թյու­նը, ի­հար­կե՝ հետևե­լով ա­ռող­ջա­պա­հու­թյան և կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հրա­հանգ­նե­րին:

- Ի՞նչ ծրագ­րեր են հե­տաձգ­վել կամ չե­ղարկ­վել այս ըն­թաց­քում:

- Այս ըն­թաց­քի հա­մար մենք մե­ծա­ծա­վալ ծրագ­րեր ու­նեինք նա­խա­տե­սած. Վա­չե Շա­րա­ֆյա­նի «Հին աստ­ված­ներ» բա­լե­տա­յին ներ­կա­յաց­ման ա­ռաջ­նա­խա­ղը, Ար­մեն Տիգ­րա­նյա­նի «Ա­նուշ» օ­պե­րա­յի նոր բե­մադ­րու­թյու­նը։ Տաս­նյակ ծրագ­րեր կա­յին նա­խա­տես­ված հենց այս փու­լի հա­մար, սա­կայն այս պա­հին կարևո­րը մարդ­կանց ա­ռող­ջու­թյունն է, իսկ մեր գոր­ծու­նեու­թյու­նը կվեր­սկ­սենք, երբ ու­նե­նանք պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան կա­ռույց­նե­րի հանձ­նա­րա­րա­կա­նը։ Եր­ջա­նիկ է այն ե­րա­ժիշ­տը, ով ա­նընդ­հատ զբաղ­ված է, ուս­տի մեզ հա­մար շատ կարևոր են աշ­խա­տան­քը շու­տա­փույթ վեր­սկ­սե­լը և կր­կին հան­դի­պե­լը մեր հան­դի­սա­տե­սին։

- Առ­ցանց հար­թա­կում ի՞նչ նա­խագ­ծեր եք ի­րա­կա­նաց­րել: Կա՞ն այն­պի­սի նա­խագ­ծեր, հան­դի­սա­տե­սի հետ կա­պի առ­ցանց ձևեր, որ մե­կու­սաց­ման ա­վար­տից հե­տո էլ օ­րա­կար­գից դուրս չեն գա:

- Մեր թատ­րո­նի առ­ցանց գոր­ծու­նեու­թյունն այս ըն­թաց­քում հան­դի­սա­տե­սի հետ փո­խա­դարձ կա­պի նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ստեղ­ծեց, ո­րոնք, վս­տա­հա­բար, կօգ­տա­գոր­ծենք նաև հա­մա­վա­րա­կի ա­վար­տից հե­տո։ Բնա­կա­նա­բար, մենք այս ըն­թաց­քում ա­մեն ինչ ա­րե­ցինք, որ­պես­զի հան­դի­սա­տե­սի հետ կա­պը թե­կուզ այս տար­բե­րա­կով ան­խախտ լի­նի, և պետք է փաս­տեմ, որ առ­ցանց հար­թակ­նե­րում մեծ հե­տաք­րք­րու­թյուն նկա­տե­ցինք թատ­րո­նի գոր­ծու­նեու­թյան նկատ­մամբ։ Ար­դեն ա­ռիթ ու­նե­ցել ենք ներ­կա­յաց­նե­լու այն թվա­յին ա­ճը, որ ար­ձա­նագ­րել ենք թատ­րո­նի առ­ցանց գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, սա­կայն նշեմ մի քա­նի թարմ տվյալ. ապ­րի­լի 24-ին մեր թատ­րո­նի ֆեյս­բու­քյան պաշ­տո­նա­կան է­ջում գրանց­վել է 320000 դի­տում, Ա­լեք­սանդր Սպեն­դիա­րյա­նի հի­շա­տա­կի օր­վա ցու­ցադ­րու­թյուն­ներն ու­նե­ցել են 100000 դի­տում, մա­յի­սի 8-ին և 9-ին մեր տո­նա­կան ցու­ցադ­րու­թյուն­ներն ու­նե­ցել են 250000 դի­տում։ Ընդ­հա­նուր առ­մամբ ար­տա­կարգ դրու­թյան ըն­թաց­քում մեր թատ­րո­նի ֆեյս­բու­քյան­ պաշ­տո­նա­կան էջն ու­նե­ցել է 5 մի­լիոն դի­տում։ Կար­ծում եմ` միայն այս թվե­րը բա­վա­րար են պատ­կե­րա­ցում կազ­մե­լու հա­մար մեր կող­մից կա­տար­ված աշ­խա­տան­քի և հան­դի­սա­տե­սի հե­տաք­րք­րու­թյան մա­սին։ Բո­լոր ձեռք­բե­րում­նե­րը, որ ար­ձա­նագր­վել են առ­ցանց գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում, հե­տա­գա­յում նույն­պես կծա­ռա­յեց­նենք ի շահ թատ­րո­նի։

Զրույցը` Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Աղբյուր՝ Irates.am

 

Լրահոս
Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020
website by Sargssyan