Վահան Տերյան. Սև գիշեր, և հուշեր, և խոհեր անհամար

Վահան Տերյան. Սև գիշեր, և հուշեր, և խոհեր անհամար

Սև գիշե՜ր, և հուշե՜ր, և խոհե՜ր անհամար,
Մոռացված երազներ՝ շուշաններ թառամած,
Խնդություն հեռացած և անցած, և անդարձ, –
Տրտմություն մենավո՜ր, միաձա՜յն, միալա՜ր…

Մշուշներն են սահում… Սոսավում է ուռին…
Իմ օրեր անհատնում, անխնդում և անտուն.
Ցնորքնե՛ր լուսավառ, ընդունայն, ապարդյուն,
Մոռացված է հավետ արևոտ ձեր ուղին…

Սև խոհեր անսպառ, անհամա՜ր, անհամա՜ր,
Սև գիշեր, և հուշեր, և հուշեր ընդունայն,
Երազնե՜ր իմ անդարձ – ծաղիկնե՜ր իմ գարնան.
Ի՞նչ կանչով ձեզ կանչեմ, ինչպես լամ ձեզ համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում