«Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի

«Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Կինոարվեստների ակադեմիան քննարկում է «Օսկար» 93-րդ մրցանակաբաշխության տեղափոխումը. այն ծրագրված է 2021 թվականի փետրվարին: kommersant.ru-ի հաղորդմամբ, գրել է Variety-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրների։

Նշվում է, որ նոր ամսաթիվը դեռ հայտնի չէ:

Մեկ այլ աղբյուր պնդում է, որ այս պահին ամսաթիվը փոխված չէ: Հեռարձակումը ծրագրված է 2021 թվականի փետրվարի 28-ին: Մինչև այդ համավարակի ֆոնին փոխվել էին ֆիլմերի ընտրության կանոնները: 2021 թվականին կընտրվեն նաև այն ֆիլմերը, որոնք չեն ցուցադրվել կինոթատրոններում և ցուցադրվել են առցանց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում