Ռազմիկ Դավոյան. Դու

Ռազմիկ Դավոյան. Դու

Դո՛ւ,
Գտնված երգ,
Որ ամբողջ մի գիշեր
Թափառեցիր ինձ հետ փողոցներով փափուկ,
Մենք իրար հետ անցանք
Այս աշխարհի բոլոր պատուհանների միջով
Ու դռների միջով անցանք,
Անցանք բազմատեսակ հրաշք – գաղտնիքների միջով,
Նաև ճշմարտության միջով անցանք.-
Անցանք բոլոր աղջիկների վերմակների տակով,

Աշնան գույների մեջ մոլորեցինք իրար,
Մոլորվեցինք աշնան դեղիններում,
Հետո գտանք իրար,
Հետո նվաղեցիր դու շուրթերիս վրա,
Որպես գիշերային մեր մեղքերի ներում:
Հետո կաթիլ-կաթիլ դու կաթեցիր ներքև իմ շուրթերից,
Դու ծաթեցիր ներքև՝
Ռեկլամների կտրուկ լույսով բանված,
Եվ անտեղյակ նրանց միշտ մարմրող կյանքին –
Ու հեռացա ես քեզ մայթի վրա թողած,
Գիշերային լքված իմ սեր,
Իմ գտնված, գիշերային իմ երգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում