USD
EUR
RUB

Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ)

 

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում»

Մայիսի 21-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը: Այս տոնին հիշատակվում է նաև 1441 թվականին Ամենայն Հայոց Հայրապետության Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրման պատմական օրը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Սուրբ Պատարագի ընթացքում Հոգեշնորհ Հայր Սուրբն անդրադարձ կատարեց Տիրոջ համբարձման խորհրդին։

«Դժվար չէ պատկերացնել, որ այդքան ժամանակ առաքյալներին ներշնչման, հավատի, սիրո և մարդասիրության բացարձակ օրինակ ծառայած երկնավոր Վարդապետն այսպես միանգամից, հարություն առնելուց հետո վերանում է երկինք, և նրանք այլևս երբեք չեն տեսնելու Նրան, չեն ճաշելու Նրա հետ, չեն լսելու Նրա աստվածային խոսքերը։ Բայց Հիսուս շտապում է փարատել նրանց կասկածները՝ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»։

Որտե՞ղ պիտի փնտրեին ու գտնեին առաքյալները Հիսուսին։ Բոլոր այն վայրերում, որտեղ կար Հիսուսի ոտնահետքը, որտեղ Հիսուսի հիշողությունները պահպանվում էին առաքյալների մտքի մեջ․ Ձիթենյաց լեռան ստորոտում էր, որ Հիսուս արտասվեց, քրտնեց և աղոթեց մարդու փրկության համար, Բեթանիայում էր, որ Հիսուս հարություն տվեց իր բարեկամին՝ Ղազարոսին, և արտասվեց մարդու մահվան համար, Երուսաղեմ քաղաքում էր, որ Նա վերջին ընթրիքը հաստատեց և Իր մարմինն ու արյունը բաշխեց առաքյալներին, ի վերջո Գողգոթայում էր, որտեղ Նա խաչ բարձրացավ, մահացավ և հարություն առավ մարդու փրկության համար։ Այդ բոլոր վայրերը սրբացան հենց համբարձման պահին, որովհետև հենց այդ պահին, երբ Հիսուս օրհնեց իր աշակերտներին և նրանց ասաց նշանավոր այդ խոսքերը, նրանք անմիջապես մտաբերեցին, որ այլևս Հիսուս ոչ թե իրենց հետ երկրի վրա քայլելու է, այլ մեկընդմիշտ փոխելու է իրենց կյանքը։ Մնացյալ բոլոր տարիներն առաքյալները ապրելու են Հիսուսի համբարձումից հետո, լինելու է այլևս նրանց գործելու ժամանակը, Հիսուսի ներկայությունը մարդկանց կյանքի մեջ բերելու ժամանակը», - նշեց պատարագիչ Հայր Սուրբը:

Հայր Շահեն ընդգծեց, որ Համբարձման տոնը հենց Հիսուսի ոտնահետքերի մասին հիշողությունն է ամենքիս համար և աշակերտների նման բոլորին օրհնելով՝ նույն բառերն ասել․ «Ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը»։

Պատարագիչ Հայր Սուրբը խոսեց նաև օրվա մեկ այլ նվիրական խորհրդի մասին՝ անդրադառնալով Ամենայն Հայոց Հայրապետական Աթոռը Սիս քաղաքից Սուրբ Էջմիածին փոխադրելու պատմական հիշատակությանը:

«Տասնհինգերորդ դարում տեղի ունեցած այս իրողությունը պատմական է ոչ թե այն իմաստով, որ Սուրբ Աթոռը վերադարձել է իր առաջին և օրինական վայրը, այլ նրանով, որ պատմության դառն փորձությունների մեջ, երկար դարեր տևած դեգերումներից հետո ի վերջո Լուսավորչի տեսիլքը մեկընդմիշտ գտել է իր պատմական արդարացումն ու իրականացումը։ Այդ իմաստով, այսօր ամենքիս՝ Սուրբ Էջմիածնի զավակների, միաբանների և ողջ հայության տոնն է, որովհետև Սուրբ Էջմիածինը հայորդիների Սիոնն է, հոգևոր կենտրոնը, որտեղից, ըստ մեր պատմիչների, Գրիգոր Լուսավորիչը հոգևոր իմաստով ծնել և մկրտել է հայ ժողովրդին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մեզ համար հենց Հիսուսի ոտնահետքն է այս աշխարհում։ Եթե մենք կամենում ենք համբուրել այդ ոտնահետքը, բավական է, որ մենք խոնարհվենք Սուրբ Էջմիածնի սրբացած քարերի առջև, եթե կամենում ենք տեսնել, զգալ և շոշափել Հիսուսի իրական ներկայությունը հայոց հողի վրա, ապա ամենքս մեր հայացքը պետք է հառենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ինչքան էլ, որ հայ քրիստոնեական քաղաքակրթական միտքը զարգանա, այն երբեք չի բարձրանալու Սուրբ Էջմիածնի գմբեթից ավելին, որովհետև Էջմիածինը մեզ համար երկիր է երկրի վրա և երկինք երկնքի մեջ», - ասաց Հայր Շահեն՝ հորդորելով ամենքին աղոթել, որ Տերն անսասան պահի Հայկազյան Աթոռը՝ առողջություն և երկար տարիների գահակալություն պարգևելով նրա ազգընտիր գահակալին:

Քարոզից հետո, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասն աղոթք բարձրացրեց առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Հայրապետության անսասանության, պայծառության ու հավետ շենացման համար:

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Զահրատ․ Իր աչքերը Վահագն Դավթյան. Իմ մայրենի, իմ բարբառ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանձնարարականներ տվեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը Քրիստոնեության ապրեցնող ուժը Արամ Խաչատրյանը երբեք չի հանդիպել Սալվադոր Դալիի հետ «Օսկար»-ի առաջադրվելու համար Հայաստանի կողմից կներկայացվի Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» ֆիլմը Մատթեոս Զարիֆյան․ Շքեղ օրհաս Կոմիտասի ձայնը Կոմիտաս․ Կյանք Հայերեն ձեռագրերի մայր ցուցակը «Կոմիտաս․․․» առցանց բեմադրություն Առաջին անգամ Կոմիտասի ծննդավայրի պաշտոնական տարեգրքում տեղեկություն է ներառվել Կոմիտասի մասին Գերմանիայում 1500 տարի առաջ ապրած գերմանացի լորդի դամբարան է հայտնաբերվել (լուսանկարներ) Վարագա Սուրբ Խաչ Կայացավ Կոմիտասի 151-ամյակին նվիրված «Անուշ. անավարտ օպերա» ֆիլմի պրեմիերան Եղիշե Թադևոսյանի 150-ամյակին` հոբելյանական փառատոն «Արմենիա» 4-րդ միջազգային փառատոնը երաժշտասերներին է ներկայացնում մեծահամբավ արտիստների «Արմենիա» փառատոնի փակմանը հանդես կգա Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր կլարնետահարը Մատթեոս Զարիֆյան. Ճերմակ գիշեր Վահան Սաղաթելյան. Արնախաչ «Մաեստ­րո Քո­չար» պու­րա­կը Ա­լեք­սանդր Թա­մա­ն­յա­նի թի­կուն­քում Իսպանացի լուսանկարիչը բացահայտել է շքեղ լուսանկարներ ստանալու գաղտնիքները (լուսանկարներ) Սուրբ «սպասավորներն» ու «պաշտպանները» Ագահություն «Կան­թեղն ան­տա­ռում՝ Հա­ղար­ծին» Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտյոմ Նաղդյանը Բոտիչելիի հազվագյուտ կտավը կվաճառվի Sotheby's աճուրդու «Միշտ հնարավոր է ելք գտնել՝ առանց ընկճվելու» Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա Մոսկվայի կինոփառատոնում «Հն­չեց կրա­կո­ցը, և մարդն այլևս չկա» Ռուսական արվեստի թանգարանի այցելուները կհայտնվեն Բորիս Գրիգորևի կտավում VR տեխնոլոգիայի միջոցով Իր հետ­մա­հու ա­զա­տամ­տու­թ­յու­նը կի­սեց Սեն գե­տի ա­լիք­նե­րի հետ Մատթեոս Զարիֆյան․ Խնդրանք Բանտում էի, և ինձ այցի եկաք (Մատթ. 25:36). մաս 1-ին Ավետիք Իսահակյան. Հայաստանին Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Սուրբ Բարսեղ եպիսկոպոսի ճառը հիսունիններորդ (ԾԹ) սաղմոսի մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասիս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի մասունքը Ողջախոհություն
website by Sargssyan