USD
EUR
RUB

Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով

 

Հեղինակ` Տաթևիկ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով, կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհի թանգարանների 90 տոկոսը, ընդանուր՝ 85 հազար, ստիպված էին գոնե մի քանի օրով կարանտին հայտարարել։ Հայաստանյան թանգարանները նույնպես համավարակի բռնկումից հետո փակ են, բայց ակտիվ են առցանց տիրույթում՝ ներկայացնելով իրենց հավաքածուները, տարբեր ժամանակներում ցուցադրություններից տեսանյութեր կամ լուսանկարներ։

Հայաստանի Ազգային պատկերասրահը սոցիալական ցանցերում մինչ այս իրավիճակն էլ ակտիվ է եղել։

«Այս օրերին էլ ավելի շատացան թե հետևորդները, թե արվեստասերների քանակը՝ անընդմեջ հետաքրքրվելով թանգարանի անցուդարձից և առցանց ներկայացվող ծրագրերից։ Մեր էջերը բավականին հագեցած են՝ նյութեր, խոսուն լուսանկարներ, ֆիլմեր և ռեպորտաժներ։ Կրթական ծրագրերը ևս գործում են այս օրերին։ Այդ ծրագրի մեր մասնագետները առցանց աշխատել են երեխաների հետ, այս մասով կարելի է ասել, մասնակիցները չեն տուժել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային պատկերասրահի մամուլի խոսնակ Անուշ Նիկողոսյանը։

Նրա խոսքով, եթե դիտարկեն նախորդ ամիսների հետ, վերջին երեք ամիսներին ինստագրամ տիրույթում շուրջ 80 տոկոս աճ ունեն։ Ֆեյսբուք տիրույթում ևս ակտիվ է՝ 2 ամսվա մեջ ունենալով 40-50 տոկոս ավելացում։

«Սոցմարքեթինգի տեսանկյունից պետք է նշեմ, որ այս թվերը իրական են։ Կարևոր եմ համարում նշել, որ ոչ արտակարգ պայմաններում ևս մեծ է թանգարանի հանդեպ հետաքրքրվածությունը»,- ասաց Ա.Նիկողոսյանը։

Ինչ վերաբերում է Ազգային պատկերասրահի վերաբացմանը, նա նշեց, որ որևէ հստակ բան չի կարող ասել. «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ գործող կառույց է Հայաստանի Ազգային պատկերասրահը, այսինքն, երբ լինի հրաման, այդ ժամանակ էլ կբացվի»։

Ա. Նիկողոսյանն ասաց, որ պատկերասրահի գիտաշխատողները հիմա էլ որոշակի ժամանակով գնում են թանգարան, կատարում իրենց աշխատանքը, թանգարանում ամեն դեպքում հսկողություն իրականացվում է, բայց զուտ այցելուների համար այն դեռ փակ է։

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan