Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» վարպետաց դասերի շարք» նախագծի երրորդ դասը կվարի մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։

Նվագախմբից մանրամասնում են, որ Անյա Լեխները՝ որպես մենակատար, հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։ Նա ելույթ է ունենում նաև որպես կամերային երաժիշտ և մասնակցում տարբեր երաժշտական ոճեր ընդգրկող բազմաբնույթ նախագծերի։ Նա համագործակցել է Տիգրան Մանսուրյանի, Վալենտին Սիլվեստրովի, Թինու Կիրվիթսի և աշխարհահռչակ այլ կոմպոզիտորների հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ընձեռում է բացառիկ հնարավորություն՝ անվճար միանալու այս վարպետաց դասին։
Վարպետաց դասի մասին այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ` https://bit.ly/36oMzRV։

Հետևեք մեզ նաև Telegram-ում