«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին

«Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի կրկնօրինակն է, որն այժմ սրբությամբ պահվում է Վենետիկի Ս․ Ղազար կղզում։ Ըստ ավանդության՝ 1692 թ․ այս սրբապատկերի առաջ է աղոթել Վենետիկի Մխիթարյան միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացին և բժշկվել աչքերի հիվանդությունից։ Նրա աղոթքի ժամանակ շարժվել են Տիրամոր շուրթերը, և նա օրհնել է Մխիթարին՝ այո ասելով հայագիտական կազմակերպություն ստեղծելու նրա փափագին։ Հ․ Ղևոնդ Ալիշանը մեծ ցանկություն ուներ ստանալ այս սրբապատկերի կրկնօրինակը լուսանկարի կամ գունանկարի ձևով։ Նա մի քանի նամակներ է գրում Մայր Աթոռի միաբաններին՝ հույս ունենալով, որ կրկնօրինակումը կանի Վարդգես Սուրենյանցը։

1903 թ․ Խրիմյան Հայրիկը Մխիթարյաններին է նվիրում սրբապատկերի կրկնօրինակը, որը կատարել էր Ենովք Նազարյանը Տփղիսում։ Բնօրինակն այժմ ցուցադրվում է ՀՀ Ազգային պատկերասրահում։ Ինչո՞ւ այս մասին հիշեցի․ այս սրբապատկերը մեզ հասած եզակի գանձ է, որի հրաշագործ լինելու մասին բազում վկայություններ կան։ Ի վերջո՝ մեկ օր արդարությունը պետք է հաղթանակի, և այս սրբապատկերը կրկին պետք է վերադառնա իր բնօրրանը՝ եկեղեցի․․․։ Ես հավատում եմ այդ օրվան․․․․։ Տիրամոր բարեխոսությունն ամենքիս հետ լինի հատկապես այս դժնդակ օրերին․ ամեն։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում