Հուշարձանները կվերականգնվեն

Հուշարձանները կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Irates.am: ՀՀ կառավարությունը հաստատել է մշակութային մի շարք կառույցների ամրակայման, նորոգման, վերականգնման և գիտանախագծային փաստաթղթերի կազմման և փորձաքննության իրականացման փաթեթը, որն առաջարկվել է ԿԳՄՍ Նախարարության կողմից: Այդ նպատակով՝ ԿԳՄՍ Նախարարության վերաբաշխման միջոցով կհատկացվի 422500,5 հազար դրամ:

Նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է փաթեթում ընդգրկված հուշարձանների ցանկը և նախատեսվող աշխատանքները: Նշել, որ կիրականացվեն 4 հուշարձանի գծով վավերագրման և ուսումնասիրման աշխատանքներ (այդ թվում` հետախուզում և պեղում), գիտանախագծային փաստաթղթերի կազմում և փորձաքննություն, 7 հուշարձանի վերականգնողական (իրականացման) աշխատանքներ, ինչպես նաև 2 քանդակի պատրաստման/վերականգնման և տեղադրման աշխատանքներ։ «Հուշարձանների պահպանության ոլորտում իրականացվող ծրագրերը նպատակաուղղված են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրմանը, հաշվառմանը, պահպանությանը, առավել վտանգված հուշարձանների վերականգնմանն ու օգտագործմանը, ինչպես նաև մշակութային զբոսաշրջությանը խթանմանը։

Լուսանկարը՝ Վիքիպեդիայից

Հետևեք մեզ նաև Telegram-ում