Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին

Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Վենետոյի նահանգապետ Լուկա Ձայյան հայտարարել է, որ Վենետիկի կինոփառատոնն այս տարի կկայանա նախատեսվածի համաձայն: rg.ru-ի հաղորդմամբ, այն կանցկացվի փորձարարական ֆորմատով:

«Փորձագետներն ասում են, որ սեպտեմբերին ընտրությունների անցկացման համար պատուհան կլինի, դա նշանակում է, որ մենք էլ կարող ենք կինոփառատոնն անցկացնել»,- ընդգծել է Ձայյան, որը նաև փառատոնի վարչական խորհրդի անդամ է:

Վենետիկի 77-րդ կինոփառատոնը կանցկացվի Լիդո կղզում սեպտեմբերի 2-12-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում