Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա

Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: 35 տարվա «լռությունից» հետո շվեդական ABBA խմբի պրոդյուսեր ու երգի հեղինակը խոստացել է, որ մինչև տարեվերջ նոր երգ պատրաստ կլինի։ Բյորն Ուլվեուսը բացառել է, որ ABBA-ն կրկին կհավաքվի, որպեսզի հանդես գա բեմում, բայց նշել է, որ նոր երգեր կլինեն, և հաստատ կլինի մինչև տարեվերջ։

sm-news.ru-ի հաղորդմամբ, այդպես նա պատասխանել է CNBC-ի տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ այս տարի ինչ-որ ժամանակ։ Այո, ես այդպես եմ մտածում»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում