Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը

Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Միջազգային Parrot Analytics գործակալության տվյալներով, համավարակի շրջանում ամենապահանջված մանկական նախագծերի առաջին եռյակում են՝ «Խոզուկ Պեպա», «Սպունգ Բոբ քառակուսի տաբատ», «Աստղային պատերազմներ․ կլոնների հարձակում» ժապավենները։

Վարկանշային ցուցակի չորրորդ տեղում ռուսական «Մաշան և արջը» մուլտսերիալն է։ kulturomania.ru կայքի հաղորդմամբ, ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են Animaccord ընկերությունից։

Հետազոտությունը ստացել է «Համաշխարհային մրցավազք» անվանումը, անցկացվել է մարտի 1-ից մայիսի 3-ը։ Այն կազմվել է համացանցում որոնման հարցումների վերլուծության վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում