Երբ Հի­սուս հետ դար­ձավ

Երբ Հի­սուս հետ դար­ձավ

Եվ մի օ­րենս­գետ, մո­տե­նա­լով, ա­սաց նրան. «Վար­դա­պե՛տ, ես էլ քո հետևից կգամ, ուր էլ որ գնաս»: Հի­սուս նրան ա­սաց. «Աղ­վես­նե­րը որջ ու­նեն, և եր­կն­քի թռ­չուն­նե­րը՝ բույն, բայց մար­դու Որ­դին մի տեղ չու­նի, որ գլու­խը դնի» (Մատթ. 8;19-20)։

Հով­հան­նես ա­վե­տա­րա­նիչ աստ­վա­ծա­բա­նը ու­նի վկա­յու­թյուն, որ կար­ծես հա­կա­սում է վե­րո­հի­շյալ տո­ղե­րին. «Երբ Հի­սուս հետ դար­ձավ և տե­սավ նրանց, որ գա­լիս էին իր հետևից, ա­սաց նրանց.

– Ի՞նչ եք ու­զում:

Նրանք ա­սա­ցին նրան.

– Վար­դա­պե՛տ, ու՞ր է քո օթևա­նը:

Նա նրանց ա­սաց.

– Ե­կե՛ք և տե­սե՛ք» (Հովհ. 1; 38 -39):

Բայց փոր­ձենք վեր­լու­ծել սկզ­բից և հեր­թով, իսկ ճիշտ վեր­լու­ծե­լու հա­մար պետք է ի­մա­նալ, որ ի տար­բե­րու­թյուն հա­մա­տե­սա­կան ա­վե­տա­րա­նիչ­նե­րի փաս­տագ­րա­կան ո­ճի, աստ­վա­ծա­բան ա­վե­տա­րան­չի ո­ճը խոր­հր­դա­բա­նա­կան է. նրա գրած յու­րա­քան­չյուր բա­ռը մեզ մի ողջ պատ­գամ է հասց­նում: Այս­պես.

1. Երբ. Սուրբ Գիր­քը ա­սում է` «Այ­սօր, երբ Նրա ձայ­նը լսեք, մի կարծ­րաց­րեք ձեր սր­տե­րը դառ­նու­թյամբ, ինչ­պես փոր­ձու­թյան օրն ա­նա­պա­տում» (Սաղ. 94;8): Պո­ղոս ա­ռա­քյա­լը մեկ­նա­բա­նում է, որ Աստ­ված Հի­սու­սով մեզ նոր հնա­րա­վո­րու­թյուն շնոր­հեց, նոր օր` Այ­սօ­րը, Աստ­ծո հան­գս­տի մեջ մտ­նե­լու օ­րը, փր­կու­թյա՛ն և ո՛չ բար­կու­թյան, Աստ­ծո հետ հաշ­տու­թյա՛ն օ­րը:

2. Հի­սուս. «Եւ ա­հա դու կհ­ղիա­նաս և կծ­նես մի որ­դի ու Նրա ա­նու­նը Հի­սուս կդ­նես, քա­նի որ նա պի­տի փր­կի իր ժո­ղովր­դին` իր մեղ­քե­րից» (Ղուկ. 1;31, Մատթ. 1;21):

3. Հետ դարձավ` շրջ­վեց. Աստ­ված Հի­սու­սով դեմ­քով դար­ձավ դե­պի մար­դը և իր Խոս­քի մար­դե­ղաց­մամբ երկ­խո­սու­թյան մեջ մտավ նրա հետ: Մեծ մար­գա­րե Մով­սե­սը, ո­րին Աստ­ված ին­քը հու­ղար­կա­վո­րեց, Աստ­ծուն միայն հետևից էր տես­նում, և տա­րած­ված կար­ծիք էր, որ Աստ­ծո դեմ­քը տես­նո­ղը ողջ չի մնա: Ե­ղիա մար­գա­րեն ևս Աստ­ծուն հան­դի­պե­լիս իր հա­գուս­տով ծած­կում էր դեմ­քը: Եր­կուսն էլ ներ­կա էին Հի­սու­սի Պայ­ծա­ռա­կեր­պու­թյա­նը: Հի­սու­սով ա­մեն բան փոխ­վեց, ո­րով­հետև Նա տե­սավ։

4. Տե­սավ. Նա տե­սավ, քա­նի որ նա­յեց մեր ուղ­ղու­թյամբ. դա հաշ­տու­թյան սկիզբն էր: Նա նա­յեց, ո­րով­հետև Հայ­րը ո­րո­շում էր կա­յաց­րել. Միած­նին տալ` որ­պես փր­կանք շա­տե­րի փո­խա­րեն, փր­կա­գին` դժոխ­քից ու նրա պե­տից մեզ ա­զա­տագ­րե­լու հա­մար:

5. Տե­սավ նրանց. որ գա­լիս էին իր հետևից. Փր­կի­չը փր­կում է փր­կու­թյան փնտր­տուք ու­նե­ցող մարդ­կանց` բո­լո­րին բո­լոր ժա­մա­նակ­նե­րում, նրանց, որ պատ­րաստ են հետևել Նրան` նույ­նիսկ չի­մա­նա­լով, թե ուր է գնում, ուղ­ղա­կի ան­վե­րա­պահ վս­տա­հե­լով: Հենց այդ պատ­ճա­ռով Նա մահ­վա­նից հե­տո հո­գով ի­ջավ դժոխք և ա­զա­տեց ար­դեն գեր­ված­նե­րին և Հին ՈՒխ­տի սր­բե­րին, իսկ մկր­տու­թյան խոր­հր­դի հաս­տա­տու­մով` նաև նրանց, որ դեռ գա­լու են աշ­խարհ, դեռ բանտ­վե­լու են մե­ղա­վոր ու մեղ­սա­հակ մարմ­նում:

6. Ա­սաց նրանց. ի՞նչ եք ու­զում. Աստ­ծո Խոս­քը միշտ կեն­սա­գոր­ծում է և պահ­պա­նում, Նա ան­տար­բեր չէ իր հետևորդ­նե­րի, ի­րեն վս­տա­հող­նե­րի խն­դիր­նե­րի և հու­զող հար­ցե­րի նկատ­մամբ, ո­րով­հետև մե՛զ հա­մար մարմ­նա­ցավ։ Ա­վե­լին. «Նա մարդ­կան­ցից ա­նարգ­վեց ու աչ­քից ըն­կավ, վշ­տի տեր դար­ձավ և ցա­վե­րին հա­ղոր­դա­կից. Նրա­նից ե­րես դարձ­րինք. Նա ա­նարգ­վեց, և Նրան չհար­գե­ցինք: Նա մե՛ր մեղ­քերն էր վերց­նում և մե՛զ հա­մար չար­չար­վում, սա­կայն մենք Նրա ցա­վե­րը, հար­ված­ներն ու չար­չա­րանք­նե­րը հա­մա­րե­ցինք իբրև Աստ­ծուց ե­կած բան: Բայց Նա խոց­վեց մե՛ր մեղ­քե­րի հա­մար և մե՛ր ա­նօ­րի­նու­թյուն­նե­րի հա­մար դա­տա­պարտ­վեց. մեր խա­ղա­ղու­թյան հա­մար Նա՛ պա­տիժ կրեց, և Նրա՛ վեր­քե­րով մենք բժշկ­վե­ցինք» (Ես. 53;3-5):

7. Նրանք ա­սա­ցին նրան. – Վար­դա­պե՛տ, ու՞ր է քո օթևա­նը: Փնտ­րող և ար­դեն գտած մար­դուն հու­զում է, թե ի­րեն այ­ցե­լած Աստ­ված որ­տեղ պի­տի մնա. ի­րեն մո՞տ, թե՞ ո­րո­շա­կի հե­ռա­վո­րու­թյան վրա: Ի՞նչ հա­րա­բե­րու­թյան մեջ պետք է ին­քը լի­նի հայ­տն­ված Աստ­ծո հետ:

8. Ի պա­տաս­խան նա չի լսում Աստ­ծո մտա­հո­գու­թյու­նը, թե` չու­նեմ օթևան ու գլուխ դնե­լու տեղ, այլ` «Նա նրանց Ա­սաց` ե­կե՛ք և տե­սե՛ք»: Աստ­ված Ա­սաց, և Նրանք հետևե­ցին Նրան, որ տա­րավ նրանց իր օթևա­նը, և միա­սին գի­շե­րե­ցին: Նաև Ա­սաց` ձեզ որբ չեմ թող­նի: Ինչ­պես և հե­տո հան­դեր­ձյալ կյան­քի հա­մար խոս­տա­ցավ, թե` կգ­նամ, օթևան կպատ­րաս­տեմ ձեզ հա­մար և, վե­րա­դառ­նա­լով, ձեզ էլ կտա­նեմ ինձ հետ (Հովհ. 14;2):

Պետք չէ մեր սիր­տը լց­նել զա­նա­զան օ­րենք­նե­րով և գի­տու­թյուն­նե­րով. մի գլուխ դնե­լու տեղ էլ Աստ­ծու՛ն թող­նենք:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Աղբյուր՝ Irates.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում