30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա

30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Բրիտանական «Թեյթ» թանգարանն առաջին անգամ 30 տարվա ընթացքում չեղարկել է Turner մրցանակաբաշխությունը։

Մեծ Բրիտանիայում ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունն այս տարի չի կայանա կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին գրում է kulturomania.ru կայքը։

Ժյուրիի նախագահի կարծիքով, այս տարի ցուցահանդեսի կազմակերպումն անհնար է։

Ցուցահանդեսի և պարգևատրման արարողության փոխարեն, կազմակերպիչներն այս տարի որոշել են դրամաշնորհներ տրամադրել տաս արվեստագետների դժվար պահերին նրանց աջակցելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում