Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը

Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը

Հին Կտակարանում մեռելի վրայ սգում էին եօթ օր (Ծննդոց Ծ, 10), ուստի եւ սգաւորները եօթներորդ օրն էին գնում գերեզման՝ եօթնօրէից կարգ կատարելու։

Համաձայն Տաթեւացու եօթնօրէքը կատարում ենք ըստ եօթը շնորհների եւ եօթը առաքինութիւնների։ Այդ շնորհներն ու առաքինութիւններն են զարդարում մարդու կեանքի ճանապարհը մինչեւ գերեզման եւ գերեզմանից էլ մինչեւ յաւիտենութիւն, ու ոչ թէ՝ ճանապարհին սփռուած ծաղիկներն ու թանկարժէք գերեզմանաքարերը։

Առաքելական ժամանակներից ընդունուած էր կատարել քառասնիցը կամ քառասունքը՝ հոգեհանգիստ կատարելով։ Ինչպէս Յիսուս քառասուներորդ օրը համբարձուեց ու նստեց Հօր Աջ կողմը, նոյնպէս էլ քառասնից կատարելով, աղօթում ենք, որ Տէրն ընդունի ննջեցեալին սրբոց օթեւանի մէջ՝ Աջ կողմում։ Մաշտոցի համաձայն, եօթնօրէքի եւ քառասունքի կատարման կարգը նոյնն է։

Հատված Սերժ Մայիլյանի «Ոսկեփորիկ կամ կրոնական գԻտելիքների հանրագիտարան (մաս Բ)» գրքից

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Հետևեք մեզ նաև Telegram-ում