Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները

Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Չինացի հայտնի նկարիչ Չժան Հուանը Էրմիտաժում ներկայացնելու է COVID-19 համավարկին նվիրված աշխատանքներ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտնել են թանգարանի մամուլի ծառայությունից։

Հատուկ «Չժան Հուան. Պատմության մոխիրում» ցուցադրության համար, որը պետք է բացվեր Էրմիտաժում մայիսի 15-ին, բայց տեղափոխվել է ավելի ուշ, վարպետը ստեղծել է մի քանի ստեղծագործութություններ։ Այդ թվում «Love» («Սեր») շարքը։ Այն դարձել է «Կարմիր սերիա» շարքի մի մասը։ Նկարիչն օգտագործում է կարմիր ներկ սպիտակ ֆոնի վրա։

««Սերը» դա նույն սպիտակ կտավն ու կարմիր ակրիլն է։ Ինչպիսի՞ պատկեր է հայտնվում կտավին` պոկված սիրտ»,- ասել է ցուցադրության համադրողը։

Թանգարանում նշում են, որ «Սերը» դարձել է կորոնավիրուսով տուժած մարդկանց անձնական պատմությունների պատասխանը: Անունը վերաբերում է վիրուսից մահացած հղի կնոջ ողբերգական պատմությանը:

Ցուցահանդեսում ներկայացված է լինելու մի քանի սերիաների նկարներ, որոնք արված են տարբեր տեխնիկաներով։ Ընդհանուր ներկայացվելու է 30 աշխատանք, դրանցից շատերն արված են հենց այս նախագծի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում