«Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար

«Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Aravot.am։ «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի նոր տնօրենի առաջարկով՝ հիմնական ֆոնդերում եղած գրքերը, մամուլը, նյութերը պետք է հանվեն եւ տեղավորվեն ստեղծվելիք գրադարանում, սակայն այդ նյութերն այդ դեպքում կարող են դուրս բերվել թանգարանից»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Աննա Կոստանյանը՝ մատնանշելով ցեղասպանության թանգարան ինստիտուտի կարեւորությունը եւ նշյալ փոփոխության արդյունքում այդ նյութերի պահպանման անվտանգությունը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Վստահեցնում եմ, որ այդ նյութերի կորստի որևէ վտանգ չկա, թեեւ այս հարցը քաղաքական շահարկման հարց է դարձել: Շահարկողների թվում ձեզ նկատի չունեմ, դուք գիտեք, թե որ շրջանակների մասին է խոսքը: Գրադարանի ստեղծման արդյունքում այդ նյութերը հասանելի կլինեն հետազոտողներին: Ասեմ, որ նախկինում, երբ ֆոնդերը փակ էին, որոշ նյութեր կորել են, կամ այս պահին դրանց մասին տեղեկությունը չի գտնվում: Ուստի եթե որեւէ բան կորի, ապա դա կարող է լինել թե բաց, թե փակ ֆոնդի դեպքում: Ամեն դեպքում, մենք ապահովելու ենք այդ ֆոնդերի անվտանգությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում