Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից

Առցանց համերգ ու առցանց ելույթ՝ օպերայի ու բալետի թատրոնի կողմից

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Այսօր ժամը 20:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առցանց ներկայացնելու է համերգ՝ նվիրված Հանրապետության տոնին։

Տոնական համերգի մասնակիցներն են թատրոնի մեներգիչներ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Այվազյանը (տենոր), ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Դավիթ Բաբայանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս): Մասնակցում են նաև թատրոնի դաշնակահարներ Արմեն Աղաջանյանը և Ելենա Վարդազարյանը:

Լարային հնգյակում ընդգրկված են ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Աբրահամյանը (առաջին ջութակ), Մելանյա Հայրապետյանը (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանը (ալտ), Սուսաննա Մուրադյանը (թավջութակ) և Լուսինե Հայրապետյանը (կոնտրաբաս):

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն է ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանը:

Թատրոնը ֆեյսբուքյան էջում տեղադրվել է նաև սոպրանո Արծվիկ Դեմուրչյանի և բաս Հովհաննես Ներսեսյանի կատարմամբ «Երնեկ թե այս նոր տարին» երգի (խոսքերի հեղինակ՝ Ռաֆայել Պատկանյան, երաժշտությունը՝ Հայրիկ Մուրադյանի) տեսագրությունը` կրկին նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության տոնին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում