USD
EUR
RUB

Մայիսյան հերոսամարտի զենքերը կներկայացվեն օնլայն ցուցահանդեսում

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի 102-րդ ամյակին Հայոց ազգագրության թանգարանը վիրտուալ հարթակում կներկայացնի «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» խորագրով ցուցահանդեսը։

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թանգարանի տնօրեն Կարեն Փահլեվանյանն ասաց, որ կորոնավիրուսի տարածման ընթացքում թանգարանը փակ է եղել և գործունեություն է ծավալել օնլայն տիրույթում: Մայիսի 28-ին այն նույնպես փակ կլինի այցելուների համար:

Խոսելով սպասվող՝ «Զենքը արիականության, առնականության և ուժի խորհրդանիշ» ցուցահանդեսի մասին՝ տնօրենն ասաց, որ առաջին անգամ ցուցադրվելու են այն զենքերը, որոնք երկար տարիներ պահվում են թանգարանի ֆոնդում, զենքեր, որոնք 1918 թվականի Մայիսյան հերոսամարտերի ժամանակ են կիրառվել:

«Ներկայացնելու ենք սառը զենքեր, հրազեն՝ ատրճանակներ, հրացաններ և խոշոր տրամաչափի զնեքեր, ինչպես, օրինակ, գնդացիր և այլն: Զենքերից յուրաքանչյուրն ունի հետաքրքիր պատմություն: Կան զենքեր, որոնք մեզ են հանձնել, կան զենքեր, որոնք մենք ենք ձեռք բերել, կան նաև անվանական և այլ զենքեր»,-նշեց Փահլեվանյանը:

Անդրադառնալով վիրտուալ տիրույթում աշխատանքի դրական և բացասական կողմերին՝ տնօրենն ընդգծեց, որ առցանց հարթակում հետևորդների քանակը զգալիորեն աճել է, բայց թանգարան այցելելն այլ հաճույք է: «Ըստ իս՝ հետևորդների քանակի ավելացումը միայն պայմանավորված չէ թանգարանների օնլայն հարթակում ակտիվ գործունեությամբ: Դա կապված է նաև այն հանգամանքին, որ մարդիկ արտակարգ դրույթան օրերին մեկուսացված էին ու մեծ հետաքրքրությամբ էին հետևում մեզ առցանց հարթակում: Եթե հետևորդներն ունենան ընտրելու հնարավորություն գնալ թանգարան, թե մնալ առցանց տիրույթում, նրանք կընտրեն թանգարան գնալը»,-հավաստիացրեց Հայոց ազգագրության թանգարանի տնօրենը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ցուցանմուշի հետ կապված պատմություն կա, որը հնարավոր չէ լիարժեք ներկայացնել օնլայն: «Այն անոտացիոն տեքստերը, որոնք կցվում են թանգարանային առարկային, երկու կամ երեք նախադասությամբ չես կարող ընկալելի դարձնել հետևորդին կամ պոտենցիալ զբոսաշրջիկին: Մենք ունենք էքսկուրսիաներ մի քանի լեզվով, որոնք շատ հետաքրքիր են: Հետևում եմ էքսկուրսիաներին, որ գիտական նյութը համեմվի հետաքրքրական փաստերով, որ զբոսաշրջիկն իր այցելությունը արդարացված համարի»,-եզրափակեց Կարեն Փահլեվանյանը:

Անժելա Համբարձումյան

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan