Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո

Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո

Խեղճ մշեցին մեռավ լալով,
Օտար երկըրներ ման գալով,
Մեռավ թուրքին խարջեր տալով,
Զարթի՛ր, լաո՛, մեռնի՛մ քըզի:

Ես ի՞նչ ըսիմ թուրք ասկյարին,
Որ ըսպանեց Ջոջ Ապոյին,
Մըր հույս թողեց վեր օրորոցին,
Զարթի՛ր, լաո՛, մեռնի՛մ քըզի:

Սուլթան Համիդ զորք ժողովեց,
Եկավ Մշո բերդը պատեց:
Սուլթան կուզե բըռնել մըզի,
Զարթի՛ր, լաո՛, մեռնի՛մ քըզի:

Հայ ժողովրդական «Զարթիր լաո» օրորոցային երգն է՝ Հենրիկ Ալավերդյանի կատարմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում