Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր

Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր

Սպիտակ էջեր, թերթեր սպիտակ,
Որ առանց գրիչ ու անձեռագիր
Աղերսում են –
ՙՄեզ փորձության մի՛ տար,
Մի՛ հանձնիր տանջող տողին ու հանգին:

Չէ՞ որ բյուրավոր երգեր են գրվել
Տխրության մասին` քո հոգին բանտող,
Ու տխրությանն ես դու հավետ տրվել-
Դեպի ճերմակը ճանապարհ հարթող:

Ահա ճերմակն է փռված քո առջև-
Իբրև ճերմակ թուղթ, ճերմակ ձեռագիր,
Ու քան մեզ այսպես հանգերով տանջես,
Այդ մեծ անդորրը վայելիր հանգիստ՚:

Հետևեք մեզ նաև Telegram-ում