USD
EUR
RUB

«Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Aravot.am։ Հայաստանում մեծ թափ է ստացել գրքերի անօրինական տարածումները՝ պատճենված՝ սկանավորված և PDF դարձրած, անգամ լուսանկարած էջերի տեսքով։

Գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը, անդրադարձ կատարելով խնդրին փաստում է՝ պետք է համախմբվել՝ համատեղ ուժերով պայքարելու անօրինական տարածումների դեմ։

«Այն ոգևորությունն ու ակտիվությունը, որ վերջին տարիներին առկա է գրահարատարկչական դաշտում, կարող է անհետանալ մի պարզ պատճառով, որ սկսվել է մի շարժում, որը, գուցե, ակամա միտված է խորտակելու գրքի ապագան Հայաստանում։ Համավարակի տարածմանը զուգընթաց մարդիկ սկսեցին պղտոր ջրում ձուկ որսալ։ Սկսեցին չալարել ու հեղինակային իրավունք ունեցող գրքերը դնել համացանցում՝ հեռախոսներով հատիկ-հատիկ լուսանկարելով էջերը կամ սկանավորելով գրքերը։ Որոշ մարդիկ էլ սկսեցին վաճառել գրքերի PDF-ները։ Այս ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք զրուցել ու հասկացել ենք, որ շատերը չեն էլ հասկանում, որ այդ կերպ վնասակար գործ են անում»,-պատմում է Արքմենիկ Նիկողոսյանը։

Հաշվի առնելով նմանատիպ միտումները՝ հայաստանյան առաջատար հրատարակչությունները սոցիալական հարթակներում հանդես են եկել «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նախաձեռնության նպատակն է համատեղ ուժերով պայքարել գրքերի անօրինական տարածումների դեմ՝ հանրությանը հեղինակային իրավունքի մասին իրազեկելու արշավի միջոցով։

«Գիրքը ժամանակակից աշխարհում նաև ապրանք է, գրքով զբաղվող մարդիկ բարձր նպատակներից զատ հետապնդում են բիզնես նպատակներ։ Յուրաքանչյուր գրքի ստեղծման հետևում մեծ թվով մարդիկ են կանգնած՝ հեղինակ, խմբագիր, էջադրող, դիզայներ, տպագրիչ և այլն։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր հաջորդ գիրք ստեղծվում է նախորդի վաճառքից ստացված եկամտի շնորհիվ։ Այսինքն՝ եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել»,-նշում է «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրը։

Արքմենիկ Նիկողոսյանը փաստում է՝ գիրք գնելը պետք է ընկալել ոչ թե որպես ինչ-որ մարդկանց հարստացնելու քայլ, այլ հարգանքի տուրք սիրելի հեղինակներին, թարգմանիչներին, դիզայներին, խմբագիրներին և այլոց ․․

«Գովելի է տարբեր խմբերում գրականության քարոզչությունը, բայց չի կարելի աչքերը փակել և անցնել նման մարդկանց կողքով, որոնք նման անօրինականությամբ են զբաղված։ Այս ամենի պատճառով մենք վաղը չենք կարողանա հրատարակել նոր գրքեր, քանի որ ռեսուրսներ չենք ունենա։ Վերջին 10 տարում հայաստանյան հրատարակիչները հսկայական աշխատանքներ են արել, և ցավալի կլինի, որ կորցնենք եղած նվաճումները»,-հավելում է նա։

Հիշեցնենք, որ «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությանը միացել են «Էդիթ Պրինտ», «Անտարես», «Զանգակ», «Newmag», «Բուկինիստ», «Գրքամոլ», «Դարակ», «Էջ», «Կարապ», «ԳրաՏուն» հրատարակչությունները։ Նախաձեռնության շրջանակում իրականացվում է մեծամասշտաբ կրթադաստիարակչական արշավ՝ ընդդեմ գրքերի անօրինական տարածումների։

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan