Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են

Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Aravot.am։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է, որ 2019 թվականի ընթացքում բարեկարգվել են Գյումրի քաղաքի` «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը և Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

Մեկնարկել են Վարարակն գետի աջափնյա հատվածի վերականգնման, ինչպես նաև Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնման ենթածրագրերը:

Գնումների գործընթացում է գտնվում Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմական բնակելի տների վերանորոգման ենթածրագիրը։

Վերը նշված ենթածրագրերի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները․

Վարարակն գետի աջ հատված՝ Գետափնյա փողոց, Դավիդ Բեկ-Գետափնյա խաչմերուկից մինչև Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկ, Վարարակն գետի ձախ հատված՝ Գարեգին Նժդեհ-Գետափնյա խաչմերուկից մինչև Մակիչի փողոցի հետ հատվող հետիոտային կամուրջ, արտաքին լուսավորություն, հետիոտն և հեծանվային երթուղու ձևավորում հին և նոր Գորիս քաղաքի հատվածների միջև, նաև գետի մաքրում և հենապատերի վերականգնում:

Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում` Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների, Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքները:

Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիս քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։

Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920 թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:

Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:

Ներկայումս ընթացքի մեջ են նաև Խոր վիրապ վանքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որոնք ներառում են դեպի վանք տանող ճեմուղու ստեղծում․ ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում, կանաչապատում, լուսավորություն։

Ընթացիկ փորձաքննության փուլում են․

Գյումրի քաղաքի Կումայրի պատմական թաղամասի ևս 7 փողոցի, դեպի Մարմաշեն տանող ճանապարհի և վանքի հարակից հանրային ենթակառուցվածքների և բարեկամության այգու տարածքի բարեկարգման ենթածրագրերը։

Ջերմուկ քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում․

Ջրվեժ տանող ճանապարհի, ճեմուղու և հարակից ենթակառուցվածքների բարեկարգում

Շահումյան և Մաշտոց փողոցների բարեկարգում

Ըմպելասրահի ճեմուղիների բարեկարգում, տեղեկատվական կենտրոնի և առևտրի գոտու ստեղծում

Դեպի եղնիկի արձան տանող ճանապարհի հիմնանորոգում և դիտահրապարակի կառուցում

Գնդեվանքի քայլարշավային արահետի բարեկարգում/դյուրացում, հանգստի գոտու ստեղծում

2020 թվականի ընթացքում նախագծման և իրականացման մեկնարկի են պատրաստվում ինչպես ընթացիկ փորձաքննության փուլում գտնվող, այնպես էլ ներքոհիշյալ ենթածրագրերը․

Քարերի Սիմֆոնիա բնական հուշարձանի համար ավտոկայանատեղու և անհրաժեշտ հանրային ենթակառուցվածքների ստեղծում

Դվինի հուշարձանների վերականգնում և ամրակայում

Զորաց Քարեր հուշարձանի հարակից տարածքի բարեկարգում

Դեպի հին Խնձորեսկ քարանձավային քաղաք տանող ճանապարհի բարեկարգում

Գառնի-Լանջազատ ճանապարհի վերանորոգում

2019 թվականի մայիսից բանակցություններ են ընթանում Համաշխարհային Բանկի և Հայաստանի կառավարության միջև վերակազմավորման գործընթացի ընթացքում ծրագրի աշխարհագրական ծածկույթը և ժամկետներն ընդլայնելու, ինչպես նաև նոր բովանդակություն ձևավորելու նպատակով։

Ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի և պետության համաֆինանսավորմամբ՝ «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում։ Ծրագրի բովանդակության պատասխանատուն է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն, Ծրագրի իրականացնողը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տարածքային զարգացման հիմնադրամը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Հետևեք մեզ նաև Telegram-ում