Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը

Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Panorama.am։ Այսօր Յութուբում մեկնարկում է We Are One միջազգային կինոփառատոնը։ Առաջիկա տաս օրերին համաշխարհային առցանց-կինոփառատոնի ընթացքում կցուցադրվի աշխարհի 21 հայտնի փառատոներից, այդ թվում՝ Կաննի, Բեռլինի, Լոնդոնի, Տոկիոյի, «Սանդենս», Նյու Յորքի «Թրայբեկա», ֆիլմեր։

Եվրանյուզի հաղորդմամբ, միասնական միջազգային կինոփառատոն անցկացնելու որոշումն ընդունվել էր այն բանից հետո, երբ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք փառատոներ չեղարկվել կամ տեղափոխվել են ավելի ուշ ժամկետներ։

We Are One փառատոնի շրջանակում ցուցադրվելու է աշխարհի 35 երկրից ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում լինելու է 13 համաշխարհային պրեմիերա, 31 առցանց-պրեմիերա, ներկայացվելու է 23 լիամետրաժ խաղարկային ֆիլմ, 57 կարճամետրաժ, նաև վավերագրական ֆիլմեր և այլն։ Հանդիսատեսը կարող է ոչ միայն անվճար տեսնել ֆիլմերը, այլ նաև լսել անվանի ռեժիսորների ելույթները, համաշխարհային կինոյի հայտնի մասնագետների քննարկումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում