Համերգ՝ Կոմիտաս-150

Համերգ՝ Կոմիտաս-150

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Կամերային երաժշտության ազգային կենտրոնն այսօր իր էջով կներկայացնի Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակին նվիրած Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան:

«Երբ մտածում եմ Կոմիտասի մասին, լիաթոք շնչում եմ Հայաստանի օդը։ Նրա լեռների, ձորերի, հովիտների գեղեցկությունը անդիմադրելիորեն կլանում է ինձ։

Երբ լսում եմ Կոմիտաս, ծարաված ճամփորդի պես աղբյուր եմ տեսնում՝ նման այն հազարավոր աղբյուրների, որ սփռված են իմ հին, սքանչելի երկրի վրա: Ես պապակ շուրթերով խմում եմ ու չեմ հագենում այդ մաքուր, զուլալ ակունքից: Ինչքա՜ն անաղարտություն, մաքրություն, անմեղություն ու պոեզիա կա նրա մեջ»,- ասել է հանրահայտ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մեծագույն երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը նշվել է 2019 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում