Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը

Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն առցանց կներկայացնի «Երեք արմավենի» պակերազարդ մուլտֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մուլտֆիլմը կցուցադրվի հունիսի 1-ին՝ ժամը 19:00-ին տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Պատկերազարդ մուլտֆիլմը պատմում է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմի հիման վրա գրված Ալեքսանդր Սպենդիարյանի սիմֆոնիկ պատկերի ստեղծման պատմության մասին:

Մուլտֆիլմի դիտումից հետո երեխաները կարող են մեկնաբանություններում քննարկել այն և կիսվել տպավորություններով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում