Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն

Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: Netflix սթրիմինգային ծառայությունն ավարտել է հոլիվուդյան պատմական Egyptian Theatre թատրոնի ձեռք բերման իրավաբանական գործընթացները։ kinonews.ru կայքը, հղում անելով Variety-ին,գրում է, որ կատարվել են վերջնական գործարքներ, այն գումարը, որը վճարել է ընկերությունը գնման համար, չի նշվում։

«Եգիպտական թատրոնը» հոլիվուդյան պատմության անհավանական մասն է։ Netflix Films-ի ղեկավարն ասել է, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել Ամերիկյան սինեմատիկայի հետ` կինոյի ժառանգությունը պահպանելու համար և շարունակում է հեռուստադիտողներին հնարավորություն ընձեռել օգտվել կինոյի գլուխգործոցներից:

«Մենք ակնկալում ենք նոր ծրագրի քաղաքականության իրականացումը և ակնկալում ենք, որ դա օգուտ կբերի ինչպես կինո սիրողներին, այնպես էլ հասարակությանը ՝ որպես ամբողջություն», – ասել է նա։

«Egyptian Theatre»-ը Միացյալ Նահանգների ամենահին կինոթատրոններից մեկն է, որը բացվել է 1922-ին։ 1992 թվականին այն փակվել էր, այնուհետև Ամերիկյան սինեմատիկան գնել է քաղաքից ընդամենը մեկ դոլարով պայմանով, որ վերականգնվելու է նախնական շքեղությամբ։ Կինոթատրոնը նորից բացվել էր 1998 թվականի վերանորոգումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում