Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի»

Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Aravot.am: Հունիսի 6-ին ՝ ռուս մեծ բանաստեղծ և գրող Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը, Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի պաշտոնական կայքէջում և սոցիալական ցանցերում կներկայացվի «Гений чистой красоты» (Հանճարեղ անաղարտ գեղեցկություն) առցանց համերգը, որի ընթացքում կհնչեն հատվածներ «Եվգենի Օնեգին» ու «Պիկովայա դամա» օպերաներից։

Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակներին նվիրված համերգը իրականացնում է Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոն Երիտասարդ արտիստների օպերային ծրագրի մասնակիցների հետ համատեղ: Ծրագրի աջակիցն է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:

Օնլայն համերգի հեռարձակումը կմեկնարկի 18.00-ին «Դոմ Մոսկվի» կենտրոնի YouTube-յան, Facebook-յան էջերում և dommoskvy.am պաշտոնական կայքէջում:

 

Ծրագրում`

«Եվգենի Օնեգին» օպերա (Ա. Ս. Պուշկին, Պ. Ի. Չայկովսկի)

Դուետ «Լսել եք դու արդյոք» – Ջուլիանա Գրիգորյան(սոպրանո), Անուշ Մարտիրոսյան(մեցցո-սոպրանո)

Օնեգինի արիան` Տիգրան Մելքոնյան (տենոր)

Օլգայի արիան` Անուշ Մարտիրոսյան (մեցցո-սոպրանո)

Լենսկու արիան` Նավասարդ Հակոբյան (բարիտոն)

Տատյանայի արիան` Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո)

Հատվածներ պոեմից կարդում են Մարիաննա Մխիթարյանը և Դիանա Մալխասյանը:

«Պիկովայա դամա» օպերա (Ա. Ս. Պուշկին, Պ. Ի. Չայկովսկի)

Պոլինայի ռոմանսը` Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)

Դուետ (Գերման և Լիզավետա)` Տիգրան Հակոբյան (տենոր) Էլեն Եղիազարյան (սոպրանո)

Կոմսուհու արիան` Բելլա Ամարյան (մեցցո-սոպրանո)

Լիզայի արիան` Էլեն Եղիազարյան (սոպրանո)

Գերմանի արիան ՝ Տիգրան Հակոբյան (տենոր)

Հատվածներ վիպակից կարդում են Մարիաննա Մխիթարյանը և Դիանա Մալխասյանը:

Համերգը իրականացվում է «Պուշկինյան օրեր» առցանց նախագծի շրջանակներում, որի ընթացքում «Դոմ Մոսկվի» կենտրոնի պաշտոնական էջերում կներկայացվեն Պուշկինի կյանքին և ստեղծագործություններին նվիրված վավերագրական ֆիլմեր, օնլայն դասախոսություններ, վիրտուալ էքսկուրսիաներ:

ՄՈՍԿՈՎՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում