USD
EUR
RUB

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am։ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է և մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն է‚ նրանք ներկայացնում են Թայվանը‚ Կորեայի Հանրապետությունը‚ Հոնկոնգը‚ Ռուսաստանը‚ Ֆրանսիան‚ Լյուքսեմբուրգը‚ Կանադան‚ Դանիան‚ Շվեդիան‚ Ճապոնիան‚ Ավստրիան‚ Հունաստանը‚ Հայաստանը։ Այս մասին հայտնում են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից։

Հիշեցնենք‚ որ խաչատրյանական մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին‚ այն տեղի կունենա ջութակ մասնագիտությամբ։ Մրցույթն այս տարի կկայանա առցանց՝ ներգրավելով բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության ընձեռած հնարավորությունները։

Մրցույթը կկայանա երեք փուլով։ Սահմանված են հետևյալ մրցանակները. առաջին մրցանակակիրը կարժանանա 10000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգևի‚ երկրորդ տեղը զբաղեցրած մասնակիցը կպարգևատրվի 5000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով‚ իսկ երրորդ մրցանակակիրը կստանա 3000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգև։ Կշնորհվեն նաև մի շարք հատուկ մրցանակներ‚ մասնավորապես՝ «Հանդիսատեսի համակրանք»‚ Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի‚ Նիկոլո Պագանինիի կապրիսի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Ի դեպ‚ Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսները մեծ կոմպոզիտորի 250-ամյա հոբելյանի շրջանակներում ընդգրկված են մրցույթի 1-ին փուլում որպես պարտադիր ծրագիր։

Հատուկ մրցանակ է սահմանել նաև մրցույթի գործընկեր «Պարմա» ձայնագրման ընկերությունը. խաչատրյանական ստուգատեսի հաղթողը ձայնագրման պայմանագիր կկնքի «Պարմայի» հետ։ PARMA Recordings-ի գործադիր տնօրեն Բոբ Լորդը‚ որ նաև մրցույթի ժյուրիի անդամ է‚ հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին և նշում‚ որ իրենք պատրաստ են աջակցել նոր սերնդի տաղանդավոր երաժիշտներին։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan