Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները

Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քամերոնը վերադարձել է Նոր Զելանդիա «Ավատար» ֆիլմի շարունակությունը նկարահանելու համար։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին Ինստագրամում գրել է ֆիլմի պրոդյուսեր Ջոն Լանդաուն։

Նրա խոսքով, աշխատանքներից առաջ նկարահանող խումբը 14 օր կարանտինում է եղել։

«Ավատարի» նկարահանումները Նոր Զելանդիայում նախատեսված էին ապրիլին, բայց տեղափոխվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով։

Վերջերս Նոր Զելանդիայի կառավարությունը թույլ էր տվել երկրի տարածքում վերսկսել մի քանի ֆիլմերի արտադրությունը, այդ թվում նաև «Ավատարի» և «Մատանիների տիրակալի»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում