USD
EUR
RUB

Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրապարակվել են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 3-5 դասարանի տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Գագիկ Բաղդասարյանը, 2-րդ տեղը՝ Ֆլորա Պողոսյանը, 3-րդ տեղը՝ Ատոմ Գրիգորյանը։ Այս տարիքային խմբում ժյուրիի համակրանքի մրցանակ է ստացել Նարե Մանուկյանը, հատուկ «Զարթնի՛ր» մրցանակ՝ Դավիթ Աթասունցը։

6-9 դասարանի տարիքային խմբում 1-ին տեղը զբաղեցրել է Հայկ Գրիգորյանը, 2-րդ տեղը՝ Գայանե Մելքոնյանը, 3-րդ տեղը՝ Կնյազ Սալոյանը։ Այս տարիքային խմբում ժյուրիի համակրանքի մրցանակ է ստացել Մանվել Հովհաննիսյանը, հատուկ «Զարթնի՛ր» մրցանակ՝ Դոնարա Գրիգորյանը։

Սփյուռքի հատուկ մրցանակի է արժանացել Նարե Իսայանը։

«Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել և շնորհավորել մրցույթի բոլոր-բոլոր մասնակիցներին. բոլորդ էլ հաղթող եք, քանի որ մասնակից եք դարձել ընթերցանության այս գեղեցիկ տոնին։ Մեր մրցույթի նպատակը ոչ թե երեխաների գիտելիքներն ու կարողությունները ստուգելն է եղել, այլ նրանց մտահորիզոնի ու աշխարհընկալման ընդլայնումը, դեպի ընթերցանության ու ստեղծագործական աշխարհ ուղղորդելը, կարդացածի շուրջ մտորելուն մղելը, կարդացածի շնորհիվ արժեքային համակարգ ձևավորելը և այդ արժեքները որպես հոգևոր հարստություն կյանք տանելը։ Կարծում ենք, այս կարճ ժամանակահատվածում կարողացանք լուծել մեր առջև դրված այս խնդիրները։ Առավել քան վստահ ենք, որ մրցույթից շատերն են հաղթանակած դուրս եկել՝ ստանալով գիտելիքների մեծ պաշար»,-նշված է մրցույթի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։

Մրցանակակիրներին կհնաձնվեն նվերներ, իսկ առաջինից երրորդ հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների շնորհիվ նրանց դպրոցների գրադարանները կհամալրվեն «Էդիթ Պրինտ» հրատարակչության «Իմ գրադարանը» շարքի գրքերով։

Մրցույթն իրականացնում է «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի, «Զարթնի՛ր» կրթական-հասարակական կազմակերպության գործընկերությամբ և «Արմսվիսբանկի» աջակցությամբ:

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan