Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը

Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Վախճանվել է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը։ Լուրը հայտնում է Կինեմատոգրաֆիստների միությունը։

Էդուրադ Մաթևոսյանը կինոգործիչների այն սերնդից է, որն իր ստեղծագործական կյանքի ընթացքը կապեց մասնավորապես վավերագրական կինոյի հետ՝ անցնելով երկար ու բեղմնավոր ճանապարհ:

Նրա օպերատորական կենսագրության ձեռքբերումներն են ֆիլմեր, որոնք տարեգրային նշանակություն ունեն՝ «60-ականների որդիները», «Համո Բեկ-Նազարյան», «Էջմիածին», «Հայի աչքեր», «Երգում են աշխարհի հայերը» և այլն:

Էդուարդ Մաթևոսյանը հայկական կինոյի հնաբնակներից էր, վայելում էր ընկերների, գործընկերների սերն ու հարգանքը և նրա հիշատակը ընդմիշտ վառ կմնա բոլոր նրան ճանաչողների սրտերում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում