USD
EUR
RUB

Իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը

 

Այս վեր­ջին ամս­վա ըն­թաց­քում ա­վե­լի հա­ճախ եմ հի­շում ժո­ղովր­դա­կան ա­սաց­ված­քը` չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի, ո­րի սկզբ­նաղ­բյուրն ինձ հա­մար, ինչ­պես և իմ ի­մա­ցած գրե­թե բո­լոր ա­ռած-ա­սաց­վածք­նե­րի դեպ­քում, լու­սա­հո­գի մայրս է: Շատ մտա­ծե­ցի՝ ին­չու՞ կամ ինչ­պե՞ս է ստեղծ­վել այս ա­սաց­ված­քը: Պարզ է օ­դից չի ստեղծ­վել, և պիտք է որ ե­կած լի­նի ինչ-որ ա­վե­լի հզոր ազ­դակ­նե­րից, քան մեր պար­զու­նակ պատ­կե­րա­ցում­ներն են չա­րի­քի ու բա­րի­քի մա­սին: Այն հա­վա­նա­բար ծնունդ է ա­ռել ու­ղե­ղի ինք­նա­պաշտ­պա­նա­կան բնազդ­նե­րի կենտ­րո­նից, որ հե­տո սին­թե­զի լա­վա­տե­սու­թյուն, քա­նի որ չա­րի­քի պայ­ման­նե­րում ա­ռանց լա­վա­տե­սու­թյան չկա դի­մա­կա­յու­թյուն: Ա­սենք՝ ո՞­րը պի­տի լի­ներ պա­տե­րազ­մի, հա­մա­ճա­րա­կի, բնա­կան ա­ղե­տի կամ սո­վի պես աշ­խար­հա­կոր­ծան չա­րիք­նե­րի բա­րի­քը: Թերևս փորձ ձեռք բե­րե­լը կամ դա­սեր քա­ղե­լը: Թերևս... քան­զի մեծ չա­րի­քի մեջ անն­շան դրա­կան փո­փո­խու­թյուն­նե­րը, վե­րա­դա­սա­վո­րում­նե­րը կամ շր­ջա­դար­ձե­րը բա­րիք հա­մա­րող մար­դը պար­զա­պես են­թա­գի­տակ­ցո­րեն փոր­ձում է օգ­նել ինքն ի­րեն նա­յել ա­ռաջ՝ այդ­պի­սով կա­տա­րե­լով՝ ինչ գնով էլ լի­նի կյան­քից ա­մուր կառ­չե­լու իր գե­րա­գույն ա­ռա­քե­լու­թյու­նը աշ­խար­հում:
Չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի... Մար­տի 13-ից ան­վերջ կրկ­նե­լով այս խոս­քե­րը՝ ու­զում եմ տես­նել լույ­սը թու­նե­լի վեր­ջում ու հա­վա­տալ, որ ժո­ղովր­դի դա­րա­վոր ի­մաստ­նու­թյու­նը չի կա­րող խա­բել, որ չի­նա­կան ծա­գու­մով ինչ-որ ան­հայտ վի­րուս չի կա­րող խախ­տել դա­րե­րի մի­ջով ան­ցած ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նու­թյան անս­խա­լա­կա­նու­թյու­նը: Բայց հան­կարծ հետ եմ կանգ­նում այդ մտ­քից: Մեր նախ­նի­նե­րի գի­տակ­ցու­թյան մեջ չա­րիք ու բա­րիք հաս­կա­ցու­թյուն­նե­րը Աստ­ծուց էին, և «Չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի» փի­լի­սո­փա­յու­թյան մի­ջու­կը Աստ­ծո պա­տիժ ու նույն բա­րե­գութ Աստ­ծո նե­րում կոն­ցեպ­տի վրա էր հիմն­ված: Նրանք չէին նա­խա­տե­սել, որ Սո­դոմ-Գո­մո­րից, ջր­հե­ղե­ղից, երկ­րա­շար­ժից կամ այլ բնա­կան ա­ղետ­նե­րից բա­ցի աշ­խար­հը կա­րող է կոր­ծան­վել նաև լա­բո­րա­տոր ինչ-որ անն­շան բա­ցի­լից՝ թա­գա­վա­րակ կամ թա­գա­ժահր փա­ռա­հեղ ա­նու­նով:
Սա­կայն մեր ու­ղե­ղի բիո­հա­մա­կարգ­չում թար­մա­ցում­ներ շատ ա­րագ տե­ղի չեն ու­նե­նում, և ես, այ­նուա­մե­նայ­նիվ, շա­րու­նա­կում եմ հա­վա­տալ, որ այս չա­րի­քից էլ կա­րե­լի է բա­րիք քա­մել. մար­դիկ սկ­սել են հետևել ի­րենց ա­ռող­ջու­թյա­նը, հի­գիե­նա­յին, սկ­սել են կար­դալ: Բայց նրանք, ով­քեր դա ա­նում էին հա­մա­ճա­րա­կից ա­ռաջ էլ, ու­րիշ կերպ են փոր­ձում չա­րի­քից բա­րիք քա­մել: Ես դրան­ցից մեկն եմ, և իմ բա­րի­քի ո­րո­նում­ներն ինձ տա­նում են ու­րիշ տեղ։
Ար­խիվս... իմ չափ տանջ­ված ու ա­մեն ինչ տե­սած ար­խիվս: Թա­փա­ռե­լով երկ­րից եր­կիր, քա­ղա­քից քա­ղաք, տնից տուն, փո­շոտ­վե­լով, մաշ­վե­լով ու խու­նա­նա­լով հան­դերձ՝ այն ե­ղել ու մնում է իմ ա­մե­նա­մեծ հարս­տու­թյու­նը: Այն­տեղ իմ կյանքն է, ես եմ, իմ ան­վե­րա­դարձ տա­րի­նե­րը, իմ «կա­նաչ-կար­միր, սև ու սպի­տակ, սառն ու տաք, ծուռն ու շի­տակ, թևա­վոր ու թևա­բեկ, սի­րա­վոր ու ձիա­վոր» տա­րի­նե­րը: Ի՜նչ լավ է ա­սել Հա­մո Սա­հյա­նը:
Շա­րու­նակ ցան­կա­ցել եմ ու ո­րո­շել կար­գի բե­րել ար­խիվս, ու միշտ ժա­մա­նակս չի նե­րել: Կամ գու­ցե խա­բել եմ ինքս ինձ՝ իբր ժա­մա­նակ չու­նեմ: Երևի զգա­ցել եմ, որ այն­քան մո­ռաց­ված ու կարևոր բա­ներ եմ գտ­նե­լու այն­տեղ։ Եվ գու­ցե ժա­մա­նա­կը պատր­վակ բռ­նե­լով՝ սկ­սել եմ վա­խե­նալ, խու­սա­փել այն քրք­րե­լուց: Իսկ ե­թե հան­կարծ այն­պի­սի բան գտ­նեմ, ո­րը կարթ­նաց­նի մի մո­ռաց­ված ու ան­դառ­նա­լի կս­կի՞ծ, ո­րից կսկ­սի ա­րյու­նել ևս մի սպիա­ցած վերք։ Կդի­մա­նա՞մ։ չէ՞ որ ար­դեն ե­րի­տա­սարդ չեմ։ Ա­վե­լի ճիշտ չէ՞ այդ­պես էլ թող­նել։ Բայց կո­րո­նա­վի­րու­սը աշ­խար­հում շատ բան փո­խեց ու շատ բան շր­ջեց գլ­խի­վայր: Ինք­նա­մե­կու­սա­ցում, տա­նը մնա­լու պա­հանջ, ռիս­կա­յին տա­րիք, ու­ղեկ­ցող հի­վան­դու­թյուն­ներ։ Այդ բո­լո­րը հենց իմ մա­սին էին: Ոչ, ժա­մա­նակն է մնալ տա­նը ու բա­ցել այդ հնա­մաշ ու մո­ռաց­ված կա­պո­ցը, ա­զատ­վել ա­վե­լորդ թղ­թե­րից, թեր­թե­րից, թեթևաց­նել, թող­նել ա­մե­նա­կարևո­րը։ Դա չար­ված գործ է, որ պի­տի ար­վի: Վեր­ջա­պես պետք է ինչ-որ աշ­խա­տան­քով զբաղ­վել՝ կար­դա­լուց ու հե­ռուս­տա­ցույց դի­տե­լուց զատ: «Ա­նա­տո­լիա­կան պատ­մու­թյուն» ֆիլ­մը շատ է տակ­նուվ­րա ա­նում հո­գիս, քա­ղա­քա­կա­նու­թյու­նից ան­գամ կո­րո­նա­վի­րու­սի քա­մի է փչում։
Իսկ գու­ցե փոր­ձեմ ինչ-որ բա՞ն գրել: Շատ գրող­ներ, նկա­րիչ­ներ, ե­րա­ժիշտ­ներ մե­կու­սաց­ման մեջ, բան­տում, աք­սո­րում, ընդ­հա­տա­կում, հի­վան­դա­նո­ցում գլուխ­գոր­ծոց­ներ են երկ­նել: Հայտ­նի է, որ խո­լե­րա­յի հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով Պուշ­կի­նը մե­կու­սա­ցել է Մեծ Բոլ­դի­նո կալ­ված­քում և ա­վար­տել «Եվ­գե­նի Օ­նե­գին» չա­փա­ծո վե­պը, «Բել­կի­նի վի­պակ­նե­րը», «Փոք­րիկ ող­բեր­գու­թյուն­նե­րը», գրել է պոեմ­ներ ու բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ: Գրա­կա­նու­թյան մեջ այդ շր­ջա­նը հայտ­նի է Բոլ­դի­նյան ա­շուն ան­վա­նու­մով՝ որ­պես գրո­ղի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի ա­մե­նա­բեղմ­նա­վոր շր­ջան: Կամ մեր մեծ լո­ռե­ցու՝ Թու­մա­նյա­նի Ա­բաս­թու­մա­նի ա­շու­նը: Ա­ռող­ջա­կան վի­ճա­կի պատ­ճա­ռով 1902 թվա­կա­նի ա­շունն անց­կաց­նե­լով այն­տեղ՝ բա­նաս­տեղծն ա­վար­տեց իր հայտ­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից շա­տե­րը՝ «Ա­նուշ», «Թմ­կա­բեր­դի ա­ռու­մը», «Փար­վա­նա»: Չա­րեն­ցը բան­տում քի­միա­կան մա­տի­տով իր շա­պիկ­նե­րի վրա վեր­ջին գլուխ­գոր­ծոց­ներն էր գրում։ Իսկ ին­չու՞ չեմ կա­րող ես էլ ինչ-որ բան գրել: Բայց տա­նը հի­շեց­նում էին՝ ա­սել էի, որ ժա­մա­նակ ու­նե­նամ, կար­գի կբե­րեմ թղ­թերս, կթեթևաց­նեմ դրանք, ախր շատ տեղ են զբա­ղեց­նում ա­ռանց այդ էլ փոքր բնա­կա­րա­նում:
Զար­մա­նա­լի բան. որ­քան ես խու­սա­փում էի, հե­տաձ­գում ար­խի­վիս մո­տե­նա­լու պա­հը, այն­քան այն ձգում էր ինձ: Վախ­կո­տի պես ան­գամ հա­յացքս էի շր­ջում, որ չտես­նեմ: Հե­տո ինձ սկ­սեց հե­տապն­դել մի կպ­չուն միտք. իսկ գու­ցե շատ կարևոր ու մո­ռաց­ված բան կա այն­տեղ, որ ի­րեն զգաց­նում է վա­նե­լով: ՈՒ մի օր, գրե­թե վս­տահ, որ այս­պի­սի ա­ռիթ էլ չեմ ու­նե­նա­լու, ո­րո­շե­ցի չվա­խե­նալ ան­ցյա­լիս հետ ա­ռե­րես­վե­լուց ու «քրք­րել մո­խի­րը», ինչ­պես կա­սեր Լևոն Շան­թի Վա­նա­հայրն իր ան­ցյա­լը հի­շեց­նող Իշ­խա­նու­հուն: Ախր այդ թղ­թե­րը ես եմ, դրան­ցից ա­վե­լի հա­րա­զատ ու մտե­րիմ բան չու­նեմ կյան­քում: Նս­տե­ցի ու սկ­սե­ցի քրք­րել։ Սուր­ճը սա­ռել էր ու մնա­ցել։ Օր­վա վեր­ջում ինձ բռ­նե­ցի այն մե­ղա­վոր մտ­քի մեջ, որ մինչև հո­գուս խոր­քը ե­րախ­տա­պարտ եմ նո­րին մե­ծու­թյուն ԹԱ­ԳԱ­ՎԱ­ՐԱ­ԿԻՆ: Մնա­լով տա­նը և մատն­վե­լով ան­գոր­ծու­թյան՝ ես դեմ­քով շրջ­վե­ցի դե­պի իմ ան­ցյա­լը, մի­գու­ցե վեր­ջին ան­գամ, ո­րով­հետև ու­զում եմ հա­վա­տալ, որ այս մար­դա­ծին հա­մա­ճա­րակն այլևս չի կրկն­վե­լու։
Ա­ռա­ջի­նը ձեռքս ըն­կան ծնող­նե­րիս լու­սան­կար­նե­րը։ Աստ­ված իմ, այս ինչ­քան եմ նման­վել հորս: Ճիշտ «Հա­յե­լին» մուլտ­ֆիլ­մի գյու­ղա­ցու պես, ով հա­յե­լու մեջ ի­րեն տես­նե­լով՝ բա­ցա­կան­չում է. «Էս հո օ­ղոր­մա­ծիկ հերս ա»: Մի պահ սարս­ռա­ցի, բայց այն­պես էի կա­րո­տել, որ եր­կար աչքս չէի կտ­րում նրա նկա­րից: Ինչ­քա՜ն բան է ինձ տվել ժայ­ռի պես լուռ ու ա­ռա­քի­նի այս մար­դը՝ մար­գա­րեի հե­ռա­տե­սու­թյամբ: Հայ­րա­կան խս­տու­թյու­նը կոպ­տու­թյան հետ եր­բեք չշ­փո­թող իմ կոշ­կա­կար պրո­ֆե­սո­րը ինչ­պե՞ս է կա­րո­ղա­ցել ա­մեն ինչ ա­սել՝ գրե­թե ո­չինչ չա­սե­լով: Հի­շե­ցի Չա­րեն­ցին ու Աբ­գար ա­ղա­յին.
...Իր ամ­բողջ կյան­քում լուռ
Ինչ չէր վատ­նել նա եր­բեք,
Ինչ չէր այ­րել իբրև հուր
Եվ չէր եր­գել իբրև երգ,-
Ե­րազ­նե­րում իր տխուր,
Պա­հած ան­գամ ի­րե­նից.-
Թաքց­րել էր այն­քան խոր,
Որ իբրև գանձ բաշ­խի ինձ:
Ա­հա մայրս...այն­քան գե­ղե­ցիկ, այն­քան պարզ ու տխուր ու այն­քան խեղճ: Հա­ճախ ես այն­պես եմ չա­րա­ցել նրա խեղ­ճու­թյան, ան­դեմ հնա­զան­դու­թյան ու հա­մա­կերպ­վա­ծու­թյան վրա, ու նույ­նիսկ ինձ թվա­ցել է, թե իմ բո­լոր դժ­բախ­տու­թյուն­նե­րի պատ­ճա­ռը հենց նրա խեղ­ճու­թյունն է: Դա շատ վտան­գա­վոր բա­ցա­հայ­տում է, և այդ­տե­ղից մինչև ա­տե­լու­թյուն մի քայլ է, ե­թե ան­գամ խոս­քը հա­րա­զատ մոր մա­սին է: Բայց այդ­պի­սի քայլ չի ե­ղել, ո­րով­հետև ինչ-որ ան­հաս­կա­նա­լի բնազ­դով ես գի­տակ­ցել եմ՝ ինչ­քան ան­հուն ու խոր բան կա իմ մեջ, այդ նա է տվել ինձ իր խեղ­ճու­թյան ա­վա­զա­նից: Հի­մա էլ նա նկա­րից նա­յում է նույն բա­րի ու խեղճ հա­յաց­քով: Նա­յում ու խո­սում է ինձ հետ... ես շատ մո­տի­կից պարզ ու հս­տակ լսում եմ նրա ձայ­նը, այն խոս­քե­րը, որ ա­սել էր ինձ մահ­վան մահ­ճում, բայց ես լավ չէի հաս­կա­ցել: «Նե­րո՛ղ ե­ղիր, բա­լե՛ս, մենք չկա­րո­ղա­ցանք քեզ այն­պես պա­հել, ինչ­պես որ կու­զեինք: Չէ, ա­վե­լի ճիշտ, ին­չի որ դու ար­ժա­նի էիր: Ախր մենք լավ մարդ ենք մե­ծաց­րել մեր հա­սա­րակ հար­կի տակ, բայց լավ չենք պա­հել նրան»:
Մայ­րե­րը սո­վո­րա­բար ի­դեա­լա­կա­նաց­նում են ի­րենց զա­վակ­նե­րին, ա­վե­լին՝ աստ­վա­ծաց­նում, հա­մա­րում ան­թե­րի ու կա­տա­րյալ: Դա հա­վա­նա­բար գա­լիս է մայ­րա­կան ան­մեղ է­գոիզ­մից՝ իմ որ­դին չի կա­րող վա­տը լի­նել: Բայց իմ ծնող­նե­րի ինք­նագ­նա­հա­տա­կա­նը միշտ էլ այն­քան ցածր է ե­ղել, որ նրանց դեպ­քում զա­վա­կի ի­դեա­լա­կա­նա­ցու­մը պի­տի գար ոչ թե ծնո­ղա­կան է­գոիզ­մից, այլ բո­լո­րո­վին ու­րիշ, ա­վե­լի խոր­քա­յին զգա­յա­րան­նե­րից, թերևս կր­կին ինք­նա­պաշտ­պա­նա­կան: Ինձ­նով ի­րենց պաշտ­պան­ված և ու­ժեղ էին ու­զում զգալ...ես մի քիչ ու­րիշ էի իմ շր­ջա­պա­տի ե­րե­խա­նե­րից, ըն­կեր­նե­րից, ու նրանք փոր­ձում էին բռ­նել այդ ե­րե­րուն հե­նա­րա­նից: Իսկ ես պաշտ­պա­նե­ցի՞ նրանց, տվե­ցի՞ այն ա­պա­հո­վու­թյան զգա­ցու­մը, որ պի­տի տա որ­դին իր ծե­րա­ցած ու ան­ճա­րա­ցած ծնող­նե­րին: Ի՞նչ ա­րե­ցի ես նրանց հետ: Աստ­ված իմ, ինչ դա­ժան պա­տիժ բա­ժին ըն­կավ իմ ծնող­նե­րին, նրանք ինձ եր­ջա­նիկ չտե­սան: Այդ հե­տո ես պի­տի հաս­կա­նա­յի, որ մար­դը կա­րող է ան­տր­տունջ տա­նել սե­փա­կան դժ­բախ­տու­թյունն ու ան­հա­ջո­ղու­թյուն­նե­րը, բայց զա­վա­կի­նը... Այ, նոր գլ­խի ըն­կա, թե ին­չու՞ էի վա­խե­նում «քրք­րել մո­խի­րը»: Զգում էի, որ այն­տեղ ինձ­նով չեր­ջան­կա­ցած ծնող­նե­րիս հի­շո­ղու­թյունն է ան­թեղ­ված, ո­րը բաց վեր­քի պես ցա­վեց­նե­լու է հո­գիս: Բայց նրանք այդ մա­սին էլ ո­չինչ չխո­սե­ցին, սպա­սում էին, որ մի օր գու­ցե եր­ջան­կա­նամ... Մորս լու­սան­կա­րի ու այդ ան­կա­տար, տար­տամ մտ­քի վրա կանգ ա­ռա: Կի­նո­յի լեզ­վով՝ դա եր­կա­րատև «ստոպ-կադր» էր, երևի մի քա­նի ժամ: Այդ­պես ա­վարտ­վեց ա­ռա­ջին օ­րը... Թեր­թե­ցի, ջո­կե­ցի, դրե­ցի ու վերց­րի, բայց ո­չինչ դեն չնե­տե­ցի: Ի՞ն­չը դեն նե­տեի՝ իմ ման­կու­թյո՞ւ­նը, թե՞ ծնող­նե­րիս լուռ խեղ­ճու­թյան պա­տա­ռիկ­նե­րը...
Հա­ջորդ օ­րը գործս սկ­սե­ցի մի աղջ­կա փոք­րիկ լու­սան­կա­րից՝ սև և սպի­տակ: Դպ­րո­ցա­կան խմ­բան­կա­րից ա­ռանձ­նաց­րած ու մե­ծաց­րած այդ նկա­րը մի տե­սակ խամ­րած էր, դի­մագ­ծե­րը լղոզ­ված էին, բայց ես իմ կյան­քից քա­նի՜-քա­նի ժա­մեր էի անց­կաց­րել՝ այդ լու­սան­կա­րը ա­փիս մեջ քնք­շան­քով պա­հած, հաշ­վել հնա­րա­վոր չէ: Ես գտա նաև խմ­բան­կա­րը: Ո­րո­շե­ցի իմ ման­կու­թյան ու պա­տա­նե­կու­թյան բո­լոր լու­սան­կար­նե­րի մեջ գտ­նել մի ու­րիշ աղջ­կա դեմք, որն ա­վե­լի գե­ղե­ցիկ է, քան Լու­սե­րի դեմ­քը: Փոր­ձե­ցի, շատ փնտ­րե­ցի, ան­վերջ հա­նում ու դնում էի ակ­նոցս, փո­խում, բայց չէի գտ­նում: ՈՒ հաս­կա­ցա, որ ի­զուր եմ փնտ­րում ան­գտ­նե­լին: Ա­ռա­ջին սի­րո ա­ռեղծ­վածն ա­մե­նա­հան­ճա­րեղ բա­նաս­տեղծ­ներն ան­գամ չեն գտել, ես ինչ­պե՞ս պի­տի գտ­նեի: Վեր­ջին ան­գամ հա­մոզ­վե­ցի, որ յու­րա­քան­չյուր տղա­մար­դու կյան­քում միայն մի գե­ղե­ցիկ աղջ­նակ, աղ­ջիկ, օ­րիորդ, կին է լի­նում. դա ա­ռա­ջին սերն է, որ ան­գամ զա­ռա­մու­հի դար­ձած տա­րի­քում նույն գե­ղե­ցիկ ու հմա­յիչ աղ­ջիկն է, այն կա­տա­րյա­լը, ան­հա­սը, ան­պա­տաս­խա­նը, ո­րի մա­սին հի­շո­ղու­թյու­նը բաց վեր­քի վրա լց­վող ա­ղի պես մղկ­տաց­նում է հո­գիդ ան­գամ յո­թե­րորդ տաս­նա­մյա­կում:
Կյան­քիս այս հատ­վա­ծի մա­սին պատ­մող լու­սան­կար­նե­րի վրա­յով շատ ա­րագ ան­ցա...գրե­թե ոչ մե­կը ողջ չէր, մի տե­սակ վա­խե­ցա ու գե­րեզ­մա­նո­ցի սառ­նու­թյուն զգա­ցի: Փրկ­վա­ծի պես ա­սես դուրս ե­կա մի լու­սա­վոր ա­րա­հետ... ու միան­գա­մից հայ­տն­վե­ցի...Հա­յաս­տա­նից դուրս, հե­ռու-հե­ռու մի եր­կիր՝ խո­նավ, ցուրտ, օ­տար, բայց միևնույն ժա­մա­նակ՝ ջերմ ու հա­րա­զատ: Թղ­թերն ու թեր­թիկ­նե­րը, լու­սան­կար­ներն ու լրագ­րե­րի պա­տա­ռիկ­ներն ինձ տա­րան դե­պի խենթ ու խե­լառ մի աշ­խարհ՝ ե­րի­տա­սար­դու­թյան տա­րի­ներ, երբ ես ու­սա­նում էի Վիլ­նյու­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի աս­պի­րան­տու­րա­յում: Սիրտս սկ­սեց ա­րագ բա­բա­խել... Կր­կին հի­շե­ցի Չա­րեն­ցին: Ա­բո­վյա­նին նվիր­ված իր հան­ճա­րեղ պոե­մում նա գրում է.
Գի­շե­րը չէր քնել:- Քրք­րել էր թղ­թե­րը,
Եր­կար թեր­թել թեր­թե­րը բազ­մա­թիվ,-
Օ­րագ­րեր, գր­քեր, ձե­ռագ­րեր,
Գրու­թյուն­ներ մնա­ցած դեռ Դոր­պա­տից:
...Ծրա­գիր­ներ՝ կի­սատ կամ սկ­սած հա­զիվ,-
Ո՞Ւմ է թող­նում բո­լո­րը, ո՞ր սի­րե­ցյալ սա­նին:
Եվ նա­մակ­ներ ա­պա...Այդ թեր­թե­րը դե­ղին,
Ծած­կած հա­ճախ գրով գո­թա­կան:
...Հան­կարծ աչքն ըն­կավ մի գրու­թյուն գե­րող՝
Ինչ­պես ցողն է լի­նում ծա­ղիկ­նե­րի վրա՝
Թա­փան­ցիկ, վաղն­ջա­կան, գե­րող-
Այդ թեր­թի­կը կա­պույտ ա­լե­կո­ծեց նրան
Հու­շե­լով՝ չճա­շա­կած մի քաղց­րու­թյուն բու­րող...
«Թե­րթե­լով թեր­թե­րը բազ­մա­թիվ»՝ մտ­քումս ան­վերջ կրկ­նում էի չա­րեն­ցյան պոե­մի ան­գիր ա­րած տո­ղե­րը և մտա­ծում՝ ինչ լավ է, որ Չա­րեն­ցը գրել է այս պոե­մը, ու ես էլ ան­գիր գի­տեմ, թե չէ կա­րող էի մտա­ծել, որ խե­լա­գար­վել եմ ու միայն ես եմ իմ ան­ցյա­լի թղ­թե­րը քրք­րե­լուց այս­քան սր­տա­կե­ղեք ցավ, ու­րա­խու­թյուն ու կա­րոտ զգում:
Իմ ար­խի­վում պահ­պան­վող թղ­թե­րի մի ստ­վար մա­սը ոչ թե Դոր­պա­տից էր, այլ Դոր­պա­տին շատ մոտ մի ու­րիշ երկ­րից՝ Լիտ­վա­յից, իսկ ա­վե­լի ստույգ՝ Վիլ­նյու­սից: Ե­թե ես ա­սեմ, որ կյան­քիս լա­վա­գույն տա­րի­նե­րը կապ­ված են Վիլ­նյու­սի հետ, ա­պա ո­չինչ ա­սած չեմ լի­նի, հա­մե­նայն դեպս, լսո­ղի հա­մար՝ հաս­կա­նա­լի ո­չինչ: Այդ աք­սիո­մը ա­պա­ցու­ցե­լու հա­մար ես չեմ կա­րող Վիլ­նյու­սում անց­կաց­րած տա­րի­նե­րի հան­դեպ իմ սե­րը պատ­մել հենց Վիլ­նյու­սից: Ես պի­տի շատ հետ գնամ ու պի­տի գամ շատ հեռ­վից: Ո­րով­հետև մարդ­կա­յին զգա­ցո­ղու­թյուն­նե­րը, ապ­րում­նե­րը, աշ­խար­հըն­կա­լու­մը մեկ օր­վա, ան­գամ մի քա­նի տա­րի­նե­րի ար­դյունք չեն: Այն­տեղ ման­կու­թյուն, պա­տա­նե­կու­թյուն, ան­գամ գե­նե­տիկ հի­շո­ղու­թյան վա­ղե­մու­թյուն կա, ազ­գա­յին խառն­ված­քի խոր դրոշմ: Ա­բո­վյա­նի պես՝ Չա­րեն­ցի բնու­թագր­մամբ.
Նա­մակ­նե­րի դե­զում կա­յին խս­տա­բա­րո
Գրու­թյուն­ներ՝ շեշ­տով խրա­տա­կան,
Ինչ-որ ու­րիշ կյան­քի ըն­թացք բար­բա­ռող,-
Գրու­թյուն­ներ կա­յին, ո­րոնք, սա­կայն,
Նշում էին նրա ու­ղին նվաստ,
Գծում դժ­նի ըն­թացք ա­սիա­ցու,
Եվ հոր­դո­րում էին քայ­լով զգաստ
Ըն­թա­նալ կա­մոքն Աստ­ծո՝
Խո­նար­հու­թյա՛ն շավ­ղով, ա­ռա­քի­նու­թյա՛ն,
Դա­րե­րով սր­բա­գոր­ծյալ հե­զու­թյան:
Փաս­տո­րեն Ա­բո­վյա­նի՝ Դոր­պա­տում սո­վո­րե­լուց 150 տա­րի անց Վիլ­նյու­սում սո­վո­րող ա­լա­վերդ­ցի ե­րի­տա­սար­դը նույն ապ­րում­ներն էր ու­նե­ցել, բայց քա­նի որ շատ ե­րի­տա­սարդ էր ե­ղել ու ան­փորձ, հս­տակ չէր հաս­կա­ցել՝ որ­տե­ղից է գա­լիս այս ան­չար ու ա­նու­րախ, խեղճ ու խո­նարհ ճա­կա­տագ­րի դրոշ­մը, օ­տար­նե­րի ինք­նա­գոհ հա­յաց­քը, իր «սր­բա­գոր­ծյալ հե­զու­թյու­նը»... Հե­տո էլ ա­սում են՝ գե­նե­տիկ հի­շո­ղու­թյուն գո­յու­թյուն չու­նի։
Դող­դո­ջուն մատ­նե­րով թեր­թե­ցի այդ թղ­թե­րը, լու­սան­կար­ներ գտա, եր­կար նա­յե­ցի ե­րի­տա­սարդ դեմ­քե­րին, այն­քան գույն, այն­քան կյանք ու սեր կար այդ սև ու սպի­տակ պատ­կեր­նե­րի մեջ: Մի տեղ ինձ են գր­կել, մի տեղ գր­կել եմ ես, մի տեղ հար­բած ենք, մի տեղ սո­ված, մի տեղ ու­րախ, մի տեղ տխուր, մի տեղ այն­պես ենք ծի­ծա­ղում, որ ա­սես նկա­րի մեջ լս­վում է ծի­ծա­ղի ձայ­նը, մի տեղ կոտ­րե­լու աս­տի­ճա­նի ուժ­գին բա­ժակ ենք խփում, մի տեղ լուրջ ենք, ինչ­պես Ռո­դե­նի «Մտա­ծո­ղը», մի տեղ այն­քան ան­լուրջ, մի տեղ... Աստ­ված իմ, հենց սա է ե­ղել կյան­քը, եր­ջան­կու­թյու­նը, ես ապ­րել եմ ապ­րե­լու բերկ­րան­քը, վա­յե­լել եմ կյան­քի վա­յել­քը ու չեմ հաս­կա­ցել, որ ապ­րում ու վա­յե­լում եմ: Դժ­վա­րու­թյուն­ներ ե­ղել են ինչ­քան ա­սես՝ նյու­թա­կան, ու­սում­նա­կան, լեզ­վա­կան, բնա­կա­րա­նա­յին, հո­գե­բա­նա­կան, դժ­վա­րու­թյուն­ներ կապ­ված շո­վի­նիզ­մի, կո­մու­նիզ­մի, ա­թեիզ­մի և է­լի շատ իզմ-ե­րի հետ, և վեր­ջա­պես տան կա­րո­տը, իմ ժա­ռան­գա­կան խեղ­ճու­թյունն ու համ­բե­րա­տա­րու­թյու­նը... բայց ես ան­տր­տունջ հաղ­թա­հա­րել եմ բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը՝ իմ այդ կար­գա­վի­ճա­կը հա­մա­րե­լով բախ­տի պարգև ու խղ­ճա­լով բո­լոր նրանց, ով­քեր կա­րող էին իմ տե­ղը լի­նել, բայց չեն: Ինչ­պե՞ս եմ հաղ­թա­հա­րել... Հա, հի­շե­ցի, ջա­հել եմ ե­ղել... միայն այդ­քա՞­նը, ի­հա՛ր­կե...Իսկ ի՞նչ է, դա քի՞չ է... «Ոչ, դա ա­մեն ինչ է,- ինձ պա­տաս­խա­նեց լու­սան­կա­րից նա­յող ջա­հել ու սի­րուն տղան, որ այն­քան նման էր մեծ թոռ­նի­կիս»:
Լու­սան­կար­նե­րը նա­յե­լիս իմ լսո­ղու­թյան զգա­յա­րան­նե­րը հս­տակ լսում էին նրանց բո­լո­րի ձայ­նե­րը, այն եր­գե­րը, ե­րաժշ­տու­թյու­նը, ո­րոնք միշտ հն­չում էին խն­ջույք­նե­րի, ըն­կե­րա­կան ա­ռօ­րյա հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ: Ա­հա ա­կան­ջիս մեջ ծլն­գում է ու­սա­նո­ղա­կան ըն­կե­րախմ­բե­րին ու­ղեկ­ցող կի­թա­ռի ձայ­նը... «Очи черные», «Բիթլզ»-ի հա­զար ան­գամ լսած եր­գե­րը՝ «Աղ­ջի­կը», «Երբ ես ե­րի­տա­սարդ էի», նաև մեր «Ով սի­րուն, սի­րուն»-ը:
Այս լու­սան­կար­նե­րում էլ կան կյան­քից ար­դեն հե­ռա­ցած մար­դիկ, վիթ­խա­րի դեմ­քեր, աշ­խար­հի մե­ծե­րի քար­տե­զի վրա վառ­վող մե­ծու­թյուն­ներ՝ օ­տար և մե­րոն­ցից: Աստ­ված իմ... ես այս մարդ­կանց հետ սե­ղան եմ նս­տել, վա­յե­լել նրանց ըն­կե­րու­թյու­նը, սե­րը, հո­գա­տա­րու­թյու­նը, գնա­հա­տան­քը, նյու­թա­կան, հոգևոր ու բա­րո­յա­կան ա­ջակ­ցու­թյու­նը։ Նրանց մեջ իր վիթ­խա­րի հա­սա­կով վեր է հառ­նում այս տի­տա­նը՝ ՄԱՐ­ԴԸ՝ Է­դուար­դաս Մե­ժե­լայ­տիս ա­նու­նով: Հան­կարծ նկա­տում եմ, որ իմ կյան­քում ճա­կա­տագ­րա­կան դեր ու­նե­ցած լիտ­վա­ցի այդ մեծ գրո­ղը, հա­սա­րա­կա­կան գոր­ծի­չը ու աշ­խար­հի քա­ղա­քա­ցին ի­րա­կա­նում ե­րե­խա­յի պես պարզ ու հա­սա­րակ մի մարդ է ե­ղել՝ խեն­թո­րեն սի­րա­հար­ված գե­ղե­ցի­կին, բա­րուն, ազ­նի­վին, հա­վեր­ժին։
Ես նրա հո­գա­տար ձեռ­քի տակ ա­ճել եմ, հա­սու­նա­ցել որ­պես գրող, գրա­կա­նա­գետ, մարդ, նրա հզոր աշ­խար­հա­յաց­քի ներ­քո ձևա­վոր­վել են իմ հա­յացք­նե­րը որ­պես հա­յի, որ­պես աշ­խար­հի քա­ղա­քա­ցուն։ ՈՒ թող ան­հա­մես­տու­թյուն չթ­վա, բայց ինքն էր շատ հա­ճախ կրկ­նում, որ ես նրան շատ եմ փո­խան­ցել իմ ազ­գի հո­գե­կերտ­ված­քի ազ­նիվ գան­ձա­րա­նից, իմ ժո­ղովր­դի պատ­մու­թյան ու գրա­կա­նու­թյան ո­գե­ղե­նու­թյու­նից: Նա չէր կա­րող կեղ­ծել, մեծ մար­դիկ ե­րե­խա­յի պես ան­կեղծ են, և նրա մաք­րա­մա­քուր ան­կեղ­ծու­թյու­նը մինչ օրս բա­վա­րա­րում է ինձ՝ դրա­կան լից­քե­րի չպարպ­վող մարտ­կո­ցի պես: Այդ է­ներ­գիան հոր­դում է Մե­ժե­լայ­տի­սի գրա­կա­նու­թյան արևից։
Չոր­րորդ թե հին­գե­րորդ օ­րը եր­կար նս­տե­լուց ոտ­քերս թմ­րում են, մեջքս տն­քում է, գլուխս՝ պտտ­վում. ինչ­քա՞ն կա­րե­լի է թեր­թել ու նա­յել, հի­շել ու հի­շել: Իսկ գու­ցե ժա­մա­նակն է այդ հի­շո­ղու­թյուն­նե­րը թղ­թի՞ն հանձ­նե­լու: Հա­մե­նայն դեպս, լիտ­վա­կան տա­րի­նե­րի մա­սով ես մեծ բաց­թո­ղում ու­նեմ: Միշտ ո­րո­շել եմ գրել այդ տա­րի­նե­րի ու մարդ­կանց մա­սին, միշտ ժա­մա­նա­կը չի բա­վա­կա­նաց­րել: Գու­ցե այս հա­մա­ճա­րա­կը նշա՞ն է, ինչ-որ հի­շե­ցու՞մ՝ մա­րե­լու մեր կյան­քի չմար­ված պար­տա­մուր­հակ­նե­րը: Գու­ցե էլ չլի­նի՞ նման պահ: Չէ՞ որ մենք ա­նընդ­հատ Աստ­ված ենք կան­չում, որ չլի­նի: Իսկ ե­թե Աստ­ված ան­սա մեր ձայ­նին, ու այս զզ­վե­լի ախտն ընդ­միշտ վե­րա­նա աշ­խար­հի ե­րե­սից, մեկ էլ ե՞րբ ժա­մա­նակ կգտ­նեմ բա­ցե­լու տա­րի­նե­րիս այս տխուր կա­պո­ցը: ՈՒ­րեմն չպի­տի՞ գրեմ: Ինչ­քան բան է մո­ռաց­վել, ինչ­քան էլ դեռ կմո­ռաց­վի, ե­թե ու­շաց­նեմ: Իսկ հու­շե­րը, գրե­լու ար­ժա­նի, գրով հիշ­վե­լու մար­դիկ և օ­րերն այն­քա՜ն շատ են, որ մեղ­քի պես մի բան է դրանք ան­տե­սե­լը ու այս մա­գա­ղա­թա­բույր հի­շո­ղու­թյու­նը ա­մե­նա­կուլ փո­շու, մթու­թյան ու խո­նա­վու­թյան թա­գա­վո­րու­թյա­նը հանձ­նե­լը։
Մի քա­նի օր էլ ու­նե­ցա «ստոպ-կադ­րեր» այս կամ այն լու­սան­կա­րը, թեր­թո­նը կամ թուղ­թը նա­յե­լիս, մի քա­նի ան­գամ էլ ակ­նո­ցի տա­կից գաղտ­նի սր­բե­ցի թա­ցա­ցող աչ­քերս, բայց միևնույն է, մի օր ինքս ինձ խոս­տո­վա­նե­ցի, որ ե­րիցս ե­րախ­տա­պարտ եմ չի­նա­կան այս ան­հաս­կա­նա­լի վա­րա­կին, ար­տա­կարգ դրու­թյանն ու տա­նը մնա­լու կա­ռա­վա­րու­թյան հոր­դոր­նե­րին։
Ե­րախ­տա­պարտ եմ ժո­ղովր­դա­կան ի­մաստ­նու­թյան ճշ­մար­տա­ցիու­թյա­նը, ո­րը լսել եմ իմ լու­սա­հո­գի, սի­րուն ու խեղճ մո­րից. «Բա­լես, չկա չա­րիք ա­ռանց բա­րի­քի»:
Ա­հա՛ բա­րի­քը, անն­կատ ծն­ված իմ նոր զա­վա­կը՝ «Լիտ­վա­կան օ­րա­գիր» վեր­նագ­րով։ Հո­նո­րա­րից հո­նո­րար ապ­րող գրող­նե­րը, սա­կայն, միշտ էլ ա­նուղ­ղե­լի սա­կա­վա­պետ, ազ­նիվ ու ան­շա­հախն­դիր մար­դիկ են և կա­րող են հրա­ժար­վել թե՛ հո­նո­րա­րից և թե՛ կա­ռա­վա­րու­թյան շռայլ պարգևավ­ճար­նե­րից ու մաղ­թել ա­մե­նա­կարևո­րը՝ իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը։
Հ.Գ. Մի քա­նի օր հե­տո ա­վագ թոռ­նիկս հարց­րեց. «Պա­պի՛կ, ինչ-որ բան թա­փե­ցի՞ր, գո­նե մի քիչ թեթևա­ցա՞վ ար­խիվդ»: «Ոչ, զա­վակս, չթեթևա­ցավ, այլ ա­վե­լի ծան­րա­ցավ,-պա­տաս­խա­նե­ցի ես...»: ՈՒ այդ պա­տաս­խանն էլ մի ու­րիշ գիրք էր, որն ար­դեն կգ­րեն ու­րիշ­նե­րը...

Ֆե­լիքս ԲԱԽ­ՉԻ­ՆՅԱՆ

Աղբյուր՝ Irates.am

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan