Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով

Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Հայազգի աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Նեապոլի ծոցը» կտավը դարձել է Sotheby’s աճուրդի տանը ռուսական կերպարվեստի գործերի վաճառքի թոփ-լոտը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, 1878 թվականին ստեղծված կտավը վաճառվել է մոտ 2,3 միլիոն ֆունտով՝ 2,9 միլիոն դոլար, իսկ վերջնական շահույթը կազմել է 5,62 միլիոն ֆունտ՝ 7,1 միլիոն դոլար:

Նախնական արժեքը գերազանցվել է ավելի քան երկու անգամ: Այվազովսկու մեկ այլ կտավ՝ 1868 թվականին ստեղծված «Լուսնային գիշերով անցնող նավը» ևս վաճառվել է նախնական գնից էապես թանկ: Այն վաճառվել է 435 հազար ֆունտով՝ 548 հազար դոլարով, մինչդեռ այն գնահատվել էր 150-200 հազար ֆունտ՝ 190-250 հազար դոլար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում