Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով

Ազգային գրադարանը հին կայքը փոխարինել է նորով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանը նոր կայք է ստեղծել, որի ձևավորումն իրականացրել է Torus design ընկերությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«Արդեն ավարտվել է կայքի ծրագրավորումը: Մնում է միայն թեստավորում անցկացնել և կոնտենտը լցնել»,- նշեց Սարիբեկյանը:

Անդրադառնալով գրադարանի թվայնացված նյութին՝ նա տեղեկացրեց, որ կրկնապատճենել են գրադարանի թվայնացված բազան, որը պահելու են երկու տարբեր տեղում:

Մտածում են նոր սերվերներ ձեռք բերել թվայնացված ինֆորմացիան նաև դրանցում պահելու համար: «Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի հին սերվերների հայելային պատճենում անել: Դեռ քննարկում ենք նաև թվայնացված նյութերն ամպային տիրույթ տեղափոխելու հարցը»,- ընդգծեց գրադարանի տնօրենն ու հավելեց, որ իրենց աջակցում է Եվրոպական ազգային գրադարանների ասոցիացիան, որն Ազգային գրադարանի համար դրամաշնորհ է որոնում սերվերային ժամանակակից սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում