USD
EUR
RUB

Հրաչ Սարիբեկյանը՝ գրադարանի հրդեհի մասին. «Ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար»

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Aravot.am: Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Հրաչ Սարիբեկյանը մայիսի 15-ին կայացած ասուլիսում խոսելով Հայաստանի ազգային գրադարանում բռնկված հրդեհի մասին՝ ասել էր, որ գրադարանի ղեկավարության անփութության վերաբերյալ կանխակալ ենթադրություններ անելը վաղ է: Երեք շաբաթ անց տեղի ունեցած ասուլիսում նա հիշեցրեց, որ նախորդ անգամ 3 կարեւոր շեշտադրում էր արել. առաջինն այն էր, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության ողջ բազան առանձին կրիչներում պահված էր, երկրորդն այն էր, որ սերվերների արտաքին տեսքից դատելով՝ նախնական կարծիք էին կազմել, թե դրանք այդքան էլ անհուսալի վիճակում չեն, իսկ երրորդը հավաստիացումն էր, որ գրադարանի թվայնացված ամբողջ արխիվը հնարավոր կլինի վերականգնել:

«Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են, երկուշաբթի-երեքշաբթի թեստային փորձարկում ենք արել, այժմ քսանչորժամյա ռեժիմով կրկին սպասարկում ենք մեր ընթերցողներին»,-հայտնեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը:

«Թեեւ մենք հայտարարեցինք, որ ամբողջ արխիվը թվայնացված է, բայց մամուլում եւ սոցցանցերում հրապարակումներ եղան, որ ողջ արխիվը ոչնչացված է, մարդկանց տարիների աշխատանքը ջուրն է ընկել: Մեր հասարակության խնդիրներից է նման կանխակալ դատողություններ, շահարկումներ անելու միտումը: Նման վարկածներով, մեղադրանքներով մարդիկ ընդամենը իրենց ցանկությունները, շահերն ու նպատակներն են մատնում… Մենք այդ ընթացքում շահարկումներին պատասխանելու ժամանակ չունեինք, քանի որ զբաղված էինք ՀԱԳ սերվերները վերականգնելու գործով, թեեւ ծանոթ ենք մամուլում եւ սոցցանցերում եղած գրառումներին, մանրամասն վերլուծություններ են արված այդ մասին»,-ասաց Հրաչ Սարիբեկյանը:

Նա ընդգծեց, որ այդ վերլուծությունների նպատակն է պարզել, թե ով ինչ շահարկում կարող է հետագայում անել, որովհետեւ, նրա խոսքերով, այդ ամենն ունի իր նախապատմությունը եւ զարգացումները. «Ստրատեգիական պաշտպանողական նշանակություն ունի մեզ համար ինչ-ինչ գրառումների կիսումներն ու «լայքերն» ուսումնասիրելը: Մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել, փորձաքննությունը դեռ ընթանում է»:

Հրաչ Սարիբեկյանը հավելեց, թե չի կարող ասել՝ ինչ շահ էին հետապնդում մարդիկ, ինքը որոշ ենթադրություններ ունի, բայց հիմա չի կարող հնչեցնել: Ասաց նաեւ, որ ԱԻՆ-ը դատախազության հետ կապի մեջ է, սպասում են վերջնական եզրակացությանը, իսկ գրադարանի բոլոր այն աշխատակիցները, որոնք մայիսի 8-ին` սերվերների սենյակի հրդեհի օրը այցելել են Հայաստանի ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացրել:

Գրադարանի տնօրենը ասուլիսի ավարտին կրկին շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, այս պահին նույն սերվերներն են աշխատում, որոնք մանրակրկիտ, դետալ առ դետալ մաքրվել են. «Այս ընթացքում ՏՏ մի ամբողջ համայնք ձեւավորվեց, բազմաթիվ մարդիկ եւ կազմակերպություններ պատրաստականություն հայտնեցին հետագայում եւս աջակցել Հայաստանի ազգային գրադարանին»: Նա թվարկեց բոլորին, որոնք աջակցել են վերականգնման գործընթացը կազմակերպելու, ծրագրային կարգավորումներ տալու եւ խորհրդատվության առումով:

Շեշտեց, որ գրադարանի ամենամեծ կորուստը օդորակիչն էր, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար եւ ինտերնետի փոխարկիչը:

Հրաչ Սարիբեկյանը ասուլիսի ժամանակ նաեւ հայտնեց, որ այս ընթացքում գրադարանի հին կայքը փոխարինել են նորով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
Հայր Զաքարիա. «ԿԳՄՍ փոխնախարարի մտքերը ամբողջովին չեն արտահայտում իրական գործընթացը» Վահագն Մուղնեցյան. Թևապարում եմ խավարի մեջ Վահան Տերյան. Շիրակի դաշտերից Համո Սահյան. Այս քարանձավներն Ազգային գրադարանը հանդես կգա առցանց մի քանի նոր շարքով Մշա­կույ­թի նախ­կին փոխ­նա­խա­րար­նե­րը պաշ­տո­նի ակն­կա­լիք ու­նեն Չցանկանալ ուրիշի ունեցվածքը Ե՞րբ է հանգիստ մեր խիղճը «Մար­դուն այդ­քան պար­զու­նակ չպետք է տես­նել, նա շատ ա­վե­լի բարդ էակ է, քան պատ­կե­րաց­նում ենք» Երուսաղեմի քաղաքապետն այցելել է հայկական հախճապակու արվեստին նվիրված ցուցահանդես Ի­մաս­տու­թ­յու­նը ան­ցո­ղիկ ժա­մա­նա­կա­վո­րից հա­վի­տե­նա­կա­նը պե­ղե­լու ար­վեստն է Կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվում են Գրականության ինստիտուտի տնօրենի ընտրությունները Ալիսիա Կիրակոսյան. Ինձանից այնքան ես բացակա եղել Աշոտ Ավդալյան. Շարժումը արծաթ «Մերձավորի մահը». մաս 1-ին Հորդանանում այս տարվա սկզբին հայկական եկեղեցու դեմ ահաբեկչական գործողություն է կանխվել Հակոբ Կարապետյան. «Ծնողները կվճարեն, եթե արվեստի դպրոցները լրացնեն 4 ամիսներին բաց թողնված պարապմունքները» Առցանց ներկայացումներ, կրթական ծրագրեր. Մայր թատրոնի աշխատանքն արտակարգ իրավիճակում Սաղմոս ՃԼԶ Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ «Խորտակված եկեղեցի» Հայր Գէորգ Եպս. Ասատուրեան․ «Ուխտի իմաստը եւ հասկացողութիւնը» Վահագն Դավթյան. Ավերակ վանքում Արմենուհի Սիսյան. Արձակ բանաստեղծություններ «Կարիբյան ծովի դեմ» վերնագրով նոր ֆիլմ կնկարահանվի «Քաջալերվեցե՛ք, ե՛ս եմ, մի՛ վախեցեք» (Մարկ․6:50) Կարանտինը՝ «Կարանտին» անսամբլի «նախաձեռնող ու աջակից» Լուվրը կհրաժարվի իր «վախեցնող էլիտար իմիջից» Արհեստական ինտելեկտով ռոբոտը գիտաֆանտաստիկ ֆիլմում հանդես կգա գլխավոր դերում (տեսանյութ, լուսանկարներ) Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքների գյուտի տոնին նվիրված քարոզ Աստված մեկ է և եռամիասնական․ Ս. Գրիգոր Նյուսացի Լուսանկարիչ Գագիկ Հարությունյանի հոբելյանի առիթով սկսվում է ուսումնասիրությունների և հրապարակումների շարք Ինչո՞ւ Մարսի ու Լուսնի վրա մարդիկ չեն կարող ապրել Փայլանը Վանի «Սուրբ կույսեր» մենաստանի պահպանման հարցը բարձրաձայնել է Թուրքիայի խորհրդարանում Լու­սա­վոր միայ­նութ­յան աս­պե­տը Աստ­ծո զո­րու­թ­յու­նը տկա­րու­թ­յան մեջ է կա­տար­վում Նոր նամականիշ՝ նվիրված Հռոմի Պապի Հայաստան այցին Մահացել է դերասան Գևորգ Դոդոզյանը ԵՐԵՎԱՆ Աշոտ Ավդալյան. Օ, լույս
website by Sargssyan